Jump to content

Ստեփանակերտի ռմբակոծում (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփանակերտի ռմբակոծում (այլ կիրառումներ)
Ստեփանակերտի ռմբակոծում
ՏեսակՀրթիռային հարձակում
ԵրկիրԱրցախ Արցախ
Գրոհի վայրՍտեփանակերտ
ՏեղադրանքԽանքենդի
ՏարեթիվՍեպտեմբերի 27, 2020 թվական-Նոյեմբերի 9, 2020 թվական
Գրոհի միջոցՌմբակոծում
ԶենքՍմերչ,
Պոլոնեզ,
Բայրաքթար
ԱհաբեկիչներԱդրբեջան Ադրբեջանի զինված ուժեր
 2020 bombardment of Stepanakert Վիքիպահեստում

Ստեփանակերտի ռմբակոծում, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծությունների շարք, որը սկսվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի կողմերը[1]։ Ռմբակոծությունները շարունակական բնույթ են կրել՝ սկսած սեպտեմբերի 27-ից[2] մինչև նոյեմբերի 9-ը[3]։ Հայաստանի և Արցախի իշխանությունները մեղադրել են Ադրբեջանին[4]՝ հայտարարելով, որ վերջինս թիրախավորում է քաղաքային ենթակառուցվածքները[5] և խաղաղ բնակչությունը[6], ինչը ռազմական հանցագործություն է[7]։ ներառյալ ռազմական հանցագործությունները՝ կապված Գյանջայում և Բարդայում խաղաղ բնակչության դեմ հրթիռակոծությունների հետ։ Ադրբեջան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 27[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև երկարածավալ ռազմական գործողություններ են սկսվել[8], հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը[9], ինչի պատճառով այնտեղ օդային տագնապ է հայտարարվել[10]։ Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ են եղել[11]։

Հոկտեմբերի 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 2-ին շարունակվել է հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորումը։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ թշնամին ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներին, ինչի հետևանքով տուժածներ են եղել խաղաղ բնակչության շրջանում[12]։ Հրթիռակոծման արդյունքում փրկարար ծառայությունում 10 վիրավոր է եղել, մասնակի ավերվել է փրկարար ծառայության շենքը, քանդվել են պատեր և վնասվել մեքենաներ[13], արձանագրվել է մեկ մահվան դեպք[14]։ Արցախում Կարմիր խաչի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը հայտնել է, որ թիրախավորվում են քաղաքացիական ենթակառուցվածնքերը և խաղաղ բնակչությունը[15]։

Հոկտեմբերի 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 10։00-ից սկսվել է Ստեփանակերտի ուղղությամբ ակտիվ հրթիռակոծությունը «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգերով[16]։ Դրա մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մայրաքաղաքը ժամանակավորապես հոսանքազրկվել է[17]։ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով վիրավորներ և զոհեր են եղել[18]։ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հարվածել է քաղաքին նաև ինքնաթիռով[19][20]։

Հոկտեմբերի 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 5-ին կրկին հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ ԱՀ նախագահի խոսնակը հայտարարել է, որ պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա՝ կոչ անելով Ադրբեջանի խոշոր քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը լքել իրենց բնակավայրերը[21][22]։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, Ստեփանակերտը հրթիռակոծվել է «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կասիրգա» համակարգերից[23]։ Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Ստեփանակերտը ռմբակոծվել է իսրայելական արտադրության M095 DPICM տեսակի կասետային ռումբերով, որոնք միջազգային իրավունքով արգելված են[24]։

Հոկտեմբերի 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 6-ին Շուշին և Ստեփանակերտը նորից ենթարկվել են հրթիռակոծման։ Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի՝ հակառակորդը թիրախավորել է բնակելի թաղամասերը, շինությունները և ենթակառուցվածքները, ինչի արդյունքում կան տուժածներ և վիրավորներ[25]։

Հոկտեմբերի 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Արցախի մայրաքաղաքը հթրիռակոծվել է ամբողջ գիշեր՝ ենթադրաբար «Սմերչ» և «Պոլոնեզ» համակարգերից[26]։ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ «Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով, և որևէ խուճապի խնդիր չկա»[27]։ Իր ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ռմբակոծմանը՝ ասելով․ «Ռազմաճակատում ցանկացած խայտառակություն Ադրբեջանը փորձում է փոխհատուցել քաղաքացիական անձանց հրթիռակոծելով»[28]։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ստեղծվելու է վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացությունների արդյունքում գնահատվելու է ենթակառուցվածքներից պատճառված վնասը և ռազմական գործողություններից հետո պետության կողմից միջոցներ են ձեռնարկվելու դրանք վերականգնելու համար[29]։

Հոկտեմբերի 8[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հրթիռակոծությունների արդյունքում 22 խաղաղ բնակիչ է զոհվել, ինչպես նաև վնասվել է 5800 բնակելի տուն, շենք-շինություն և քաղաքացիական այլ գույք[30]։

Հոկտեմբերի 17[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, ավերվել են բնակարաններ, ինչպես նաև հարված է հասցվել տնտեսական նշանակության մեկ օբյեկտի[31]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի նախագահի խոսնակ. Հակառակորդը հրետակոծում է նաև Ստեփանակերտը». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. «Ստեփանակերտը՝ սեպտեմբերի 27-ին». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. «Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. թիրախում բնակելի թաղամասներն են». alternative.am. 2020 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «Statement by the MFA of Armenia». www.mfa.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «Ադրբեջանը հասցեական թիրախավորել է Արցախի քաղաքացիական բնակչությանը. ՄԻՊ-ը կադրեր է հրապարակել». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. «Հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը. Վահրամ Պողոսյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. «Armenia takes Azerbaijan to Europe rights court over Nagorno-Karabakh clashes». www.jurist.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. «https://twitter.com/naghdalyan/status/1310080620211601408». Twitter (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  9. «Ադրբեջանը հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. «Разрушения и воронки от снарядов. Как выглядит Степанакерт после обстрела». РБК (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. «Արցախը քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ ունի․ ՄԻՊ». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. «Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտի ուղղությամբ. ԼՐԱՑՎՈՂ». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  13. «Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  14. «Հրթիռակոծված Ստեփանակերտը. հոկտեմբերի 2». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. «Nagorno-Karabakh conflict: Civilians bearing brunt of surge in violence». International Committee of the Red Cross (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  16. «Появилось видео обстрела Степанакерта азербайджанскими военными». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  17. «Ադրբեջանցիները հարվածել են Ստեփանակերտի էլեկտրակայանին. Արցախի մայրաքաղաքը հոսանքազրկված է». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  18. «Հրթիռակոծում են Շուշին. կան զոհեր և վիրավորներ». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  19. News, Shant (2020 թ․ հոկտեմբերի 4). «Ադրբեջանը Ստեփանակերտին հարվածում է նաև ինքնաթիռով. կան քաղաքացիական տուժածներ». ShantNews - Շանթ Հեռուստաընկերություն - Լուրեր - Shant TV Online (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  20. «Ադրբեջանը Ստեփանակերտին հարվածում է նաև ինքնաթիռով. կան քաղաքացիական տուժածներ». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  21. «Ստեփանակերտ և Շուշի քաղաքները կրկին հրթիռակոծվում են. ՊԲ–ն պատժելու է Ադրբեջանին». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  22. ««Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները. պաշտպանության բանակի...». A1Plus. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  23. «Ստեփանակերտը հրթիռակոծվել է «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կասիրգա» համակարգերից». www.civilnet.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  24. «Armenia/Azerbaijan: Civilians must be protected from use of banned cluster bombs». www.amnesty.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  25. «Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով կան վիրավորներ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  26. «Ողջ գիշեր Ստեփանակերտը եղել է հրթիռակոծության տակ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  27. «Ստեփանակերտի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքի բոլոր ենթակառուցվածները շարունակում են աշխատել իրենց հունով». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. 2020 թ․ հոկտեմբերի 7.
  28. «Ա․Հովհաննիսյան․ «Ռազմաճակատում ցանկացած խայտառակություն Ադրբեջանը փորձում է փոխհատուցել քաղաքացիական անձանց հրթիռակոծելով»». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  29. «Կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով. կտրվի պետական փոխհատուցում». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  30. «Արցախում ադրբեջանական կրակոցների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է մահացել. նոր տվյալներ». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  31. «Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացի. նրանց տեղափոխել են հիվանդանոց». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.