Jump to content

Ստեփան Եսայան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Եսայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Եսայան
Ծնվել էնոյեմբերի 21, 1929(1929-11-21)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 30, 2006(2006-06-30) (76 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, հնագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և ԵՊՀ պատմության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1974)

Ստեփան Ալեքսանդրի Եսայան (նոյեմբերի 21, 1929(1929-11-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 2006(2006-06-30), Երևան, Հայաստան), հայ պատմաբան և հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1989)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում։ 1948 թվականին ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1953 թվականին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1953-1956 թվականներին աշխատել է Երևանի էքսկուրսիոն վարչությունում։ 1956-1959 թվականներին եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող։ 1959-1983 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող։ 1983-2001 թվականներին եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, իսկ 2001-2006 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր[1]։

Ստեփան Եսայանը 1962 թ. պաշտպանել է թեկնածուական, 1974 թվականին՝ դոկտորական դիսերտացիա։ 1989 թ. դարձել է պրոֆեսոր։ Դեռևս ուսանողական տարիներին մասնակցություն է ունեցել Կարմիր բլուրի (1949-1967), Դվինի (1950-1959), Լճաշենի (1956-1959) պեղումներին։ Հետագայում ինքնուրույն արշավախումբ է գլխավորել Իջևան-Տավուշի (1960-1971), Այգևանի (1971-1987), Օշականի (1984) հնագիտական պեղումների ժամանակ։

Մահացել է 2006 թվականի հունիսի 30-ին Երևանում[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարամյա պեղումների արդյունքներն ամփոփված են նրա 150-ից ավելի հոդվածներում և ութ մենագրություններում։ Եսայանը բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովների։

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 8 ատենախոսություն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Հայաստանի զենքը և ռազմական գործը» (ռուսերեն, Երևան, 1966),
  • Հյուսիսարևելյան Հայաստանի հնագույն ցեղերի մշակույթը (Երևան, 1976)
  • Հին Հայաստանի քանդակը» (Երևան, 1980)
  • Հին Հայաստանի բրոնզե գոտիները (գերմ., Մյունխեն, 1985)
  • Հին Հայաստանի սպառազինությունը (ռուսերեն, Երևան, 1986)
  • Օշական I (համահեղինակ, ռուսերեն, Երևան, 1988)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ս. Ա. Եսայանի կենսագրությունը ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Եսայան (պատմաբան)» հոդվածին։