Jump to content

Վայոց ձորի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայոց ձորի թեմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՎարչկենտրոնԵղեգնաձոր
ԱռաջնորդԱբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Վայոց ձորի թեմ, Հայ առաքելական եկեղեցու նորագույն թեմերից մեկը, որն ընդգրկում է Հայաստանի Վայոց ձորի մարզը։ Թեմական կենտրոնը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում։ Եպիսկոպոսի նստավայրը Եղեգնաձորի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին տաճարն է։ Թեմը ստեղծվել է 2010 թվականին, երբ այն անջատվեց Սյունյաց թեմից[1]։ Առաջնորդարանի շենքը գտնվում է Եղագնձոր քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմի առաջնորդն Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է։ Նա ծառայության մեջ է թեմի ձևավորման օրվանից՝ 2010 թվականի դեկտեմբերից։ Փոխանորդը Զարեհ վարդապետ Կաբաղյանն է, իսկ մնացած 5 քահանաները սպասարկում են Վայոց ձորի մարզի 17 հոգևոր կառույցներում։

Թեմն ունի հետևյալ բաժինները.

  • Վարչություն
  • Մեդիա
  • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
  • Երիտասարդաց միություն
  • Ստեղծագործական խումբ

Ակտիվ եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Վայոց ձորի թեմի ենթակայության տակ գործող եկեղեցիների (10), վանքերի (5) և մատուռների (2) ցանկը՝ դրանց գտնվելու վայրը և օծման տարեթվերը[2].

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Մարիամ մատուռ, Մարտիրոս, 2004 թ
  • Սուրբ Գայանե մատուռ, Կեչուտ, 2007 թ
  • Սուրբ Եղիշե մատուռ, Գնդեվազ, 2013թ

Չգործող/ավերված եկեղեցիներ և վանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանում հիմնվել են երկու նոր թեմեր՝ Վայոց թեմը և Տավուշի թեմը (New dioceses are formed in Armenia: Vayots Dzor and Tavush)
  2. «Churches and monasteries of the Diocese of Vayots Dzor». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]