Jump to content

Վան Սողոմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Սողոմոնյան
Ի ծնեՎան Մարտինի Սողոմոնյան
Ծնվել էօգոստոսի 3, 1937(1937-08-03)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 5, 2024(2024-06-05)[1] (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ, խեցեգործ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԱմուսինՆոնա Գաբրիելյան
ԶավակներԼիլիթ Սողոմոնյան

Վան Մարտինի Սողոմոնյան (օգոստոսի 3, 1937(1937-08-03), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 2024(2024-06-05)[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, խեցեգործ։

Նկարչուհի, խեցեգործ Նոնա Գաբրիելյանի ամուսինն է, նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանի հայրը և նկարիչ Գայ Ղազանչյանի պապը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Սողոմոնյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Սարդարապատի ազգագրական թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, Կիրառական արվեստի թանգարանում (Մոսկվա), Խեցեգործության միջազգային թանգարանում (Ֆաենցա, Իտալիա), Խեցեգործության միջազգային թանգարանում (Քեշքեմեթ, Հունգարիա), Խեցեգործության թանգարան Ռյոմհիլդ, Գերմանիա, Արվեստի թանգարան, Մորիզբուրգ, Հալե-ան-դեր-Զաալե, Ֆռեխեն, Գերմանիա, և այլուր[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործում է գեղանկարչության, խեցեգործության գրաֆիկայի բնագավառներում։

Գործերից են՝

  • «Ճարտարապետություն», 1973 թվական, հրակավ
  • «Ռեքվիեմ», 1976 թվական, հրակավ
  • «Մարդը և կենսոլորտը», 1983 թվական, հրակավ, միջազգային ցուցահանդեսի 1-ին մրցանակ, Ֆաենցա, Իտալիա
  • «Ժամանակ», 1999 թվական, հրակավ
  • «Մարդիկ և տիեզերքը», 1985-1988 թվականներ, գրաֆիկական նկարաշար

Գեղանկարներ՝

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թվական - Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
  • 1986 թվական - Հայկական մշակույթի կենտրոն (Մոսկվա)
  • 1987 թվական - Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)
  • 1990 թվական - «Հիշողություններ 1915 թվականի մասին» (Խարթում, Սուդան)
  • 1993 թվական - Կուրհաուզ-Կոլոնադա (Վիսբադեն, Գերմանիա)
  • 1994 թվական - Խեցեգործության թանգարան (Ֆրեխեն, Գերմանիա)[4]
  • 1994 թվական - Գալե-Զալեի քաղաքային պատկերասրահ (Գերմանիա)
  • 1995 թվական - Կրեյսհաուզ պատկերասրահ (Բրեգհայմ, Գերմանիա)
  • 1996 թվակաան - Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-զալ (Վիսբադեն, Գերմանիա)
  • 1997 թվական - GRS կենտրոն (Քյոլն, Գերմանիա)
  • 1998 թվական - հին քաղաքապետարան (Վալուադո, Գերմանիա)
  • 1999 թվական - Արվեստի միջազգային կենտրոն (Փարիզ, Ֆրանսիա)
  • 2000 թվական - քաղաքային պատկերասրահ (Ֆյուստերվալդ, Գերմանիա)
  • 2010 թվական - Հայաստանի նկարիչների միություն[5]
  • 2013 թվական - Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան[6]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Վան Սողոմոնյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր է ոչ միայն քո աշխարհընկալումը, այլ նաև այն րոպեական տրամադրությունը, որ կա քո հոգում։ Եվ պետք է հիշել, որ ամենուր կա պայմանականություն և սեփական անհամապատասխանությունն աշխարհի հետ։ Եվ այն, ինչ ես ստեղծում եմ, միաժամանակ այն ամբողջական ֆորման է, որով ես ընկալում եմ տիեզերքը և այն փոքր աշխարհը, որ կա իմ ներսում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Վան Սողոմոնյանը
  2. Վան Սողոմոնյանին Մովսես Խորենացի մեդալով պարգևատրելու մասին
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Նոնա Գաբրիելյան և Վան Սողոմոնյան, Երկու արվեստագետներ Հայաստանից (չաշխատող հղում)
  5. Վան Սողոմոնյան. «Արվեստի գործ գնելը կարտոֆիլ գնելու պես հեշտ բան չէ»
  6. «Վան Սողոմոնյան. անհատական ցուցահանդես». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  7. Վ. Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]