Jump to content

Վարուժան Աբելյան (իրավաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարուժան Աբելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարուժան Աբելյան
Ծնվել էհուլիսի 9, 1950(1950-07-09) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավաբան
Պարգևներ և
մրցանակներ

Վարուժան Սամսոնի Աբելյան (հուլիսի 9, 1950(1950-07-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի պաշտոնաթող դատավոր։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի հուլիսի 9-ին Երևան քաղաքում։ 1977 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1969 թվականից մինչև 1975 թվականը հանդիսացել է Լենինյան շրջխորհրդի գործկոմին կից անչափահասների գործերի հանձնաժողովի քարտուղար։ 1975 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է Լենինյան շրջխորհրդի գործկոմի բնակտնտեսության վարչության իրավախորհրդատու, այնուհետև՝ շրջգործկոմի իրավախորհրդատու։ 1979 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի բնակֆոնդի հաշվառման-բաշխման և բնակարանների փոխանակման վարչությունում՝ որպես իրավախորհրդատու, ադմինիստրացիայի անդամ։ 1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Թեթև արդյունաբերության նախարարության իրավաբանական բաժնի պետ և գլխավոր արբիտր։ 1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։ 1998 թվականից մինչև 2015 թ. հուլիսի 10-ը աշխատել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։ 2015 թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ լիազորությունները 2015 թվականի հուլիսի 10-ից համարվել են դադարած՝ 65 տարին (պաշտոնավարման առավելագույն տարիքը) լրանալու կապակցությամբ[1]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]