Jump to content

Վերակրուս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերակրուս
անգլ.՝ Vera Cruz
ԵրկիրԱՄՆ
Ժանրվեստեռն[1][2][3] և բադի մուվի
Թվականդեկտեմբերի 24, 1954[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Օլդրիչ[1][2][3]
ՊրոդյուսերՋեյմս Հիլ
Սցենարի հեղինակRoland Kibbee? և James R. Webb?
ԴերակատարներԳերի Կուպեր[2][5], Բերտ Լանկաստեր[2][3][5], Էռնեստ Բորգնայն[5], Denise Darcel?[2][5], Սեսար Ռոմերո[5], Չարլզ Բրոնսոն[5], Ջեք Էլամ[5], Sara Montiel?[2][5], Ջորջ Մաքրեդի[5], Հենրի Բրենդոն[5], Jack Lambert?[5], Մորիս Անքրում[5], Archie Savage? և Charles Horvath?
ՕպերատորԷռնեստ Լասլո
ԵրաժշտությունՀյուգո Ֆրիդհոֆեր
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿինոընկերությունHecht-Hill-Lancaster Productions?[4]
Տևողություն94 րոպե
 Vera Cruz (film) Վիքիպահեստում

Վերակրուս, Ռոբերտ Օլդրիչի վեստերն ժանրի ֆիլմը, նկարանահանված 1984 թվականին։ Ֆիլմի գործողությունները կատարվում են 1860-ական թվականների Ֆրանս-Մեքսիկական պատերազմի ֆոնին։ Գերի Կուպերը և Բերտ Լանկաստերը խաղում են անբարո տեսակի մարդկանց դեր, որոնց քիչ բան է հետաքրքրում, բացի սեփական շահից։ Երկրորդ պլանի դերում հանդես է եկել իսպանիացի դերասանուհի Սառա Մոնտելը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո գնդապետ Տրեյնը հայտնի հարավցի հրամանատար Պիեռ Գուստավ Բորեգարի բանակից հաջողություն փնտրելու ակնկալիքով ուղևորվում է Մեքսիկա, որտեղ նույնպես մոլեգնում էր քաղաքացիական պատերազմ։ Վետերանի ուղիները հատվում են Ջո Էրինոմի և իր փորձանք հրոսակախմբի հետ, որը սարսափ է տարածում այդ շրջապատում։ Մեքսիկայի Մաքսիմիլիան կայսրը Չապուլտեպեկ ամրոցում ընդունելության ժամանակ Տրեյնին և Էրինին առաջարկում է կլորիկ գումարի դիմաց շրջանցել ապստամբության տարածքը և ուղեկցել իր սիրուհուն Վերակրուս նավահանգիստ։ Ճանապարհի կեսից Էրին և Տրեյնը հասկանում են, որ ծածկակառքը ավելի արժեքավոր բեռ է տանում, քան ֆրանսիացի պչրուհին` աստղաբաշխական ոսկյա դրամներ, որոնք այդ ժամանակ արժեին երեք միլիոն դոլար...

Կարծիքներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլդրիչի ֆիմն ունեցել է վարձույթի զարմանալի հաջողություն։ Տոմսերի վաճառքը կազմել 5 մլն դոլար, սակայն Հեյսի օրենսգրքի քնադատները և կողմնակիցները անարգեցին Օլդրիչին՝ դերասանների անբարոյականության մեջ, որոնք մտածում էին միայն իրենց մասին և բազմիցս դավաճանում միմյանց։ Ցինիզմի այս խառնուրդը անհոգ հումորով և անզուսպ պայթյուններով ճանապարհ է հարթել («Հրաշալի յոթնյակը» և «Վայրի ավազակախումբը») վեստերների նոր սերնդի համար[6], ներառյալ «Սպագետտի-վեսթերն» ժանրի հիմնադիր Սերջիո Լեոնեիի[7]։

Իր զգալի մասով հանպատրաստից սցենարը նախագծված է որպես դրվագների շղթա։ Սյուժեն զարգանում է բռնցքամարտի մրցախաղի տեմպով` էկրանից ոչ մի վայրկյանով չես կտրվի։ Խաբեբայապատումը անվերջ է։
- Մ. Տրոֆիմենկով

[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերակրուս (ֆիլմ)» հոդվածին։