Jump to content

Վերափոխման մայր տաճար (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)
Վերափոխման մայր տաճար
Успенский собор Московского Кремля
Վերափոխման տաճարը հարավ-արևելքից
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար, տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՌուսաստան Կրեմլ, Մոսկվա, Ռուսաստան
ՀասցեМосква, Кремль
Դավանանքուղղափառություն
ԹեմՄոսկվայի
Հոգևոր կարգավիճակգրոծող
Հիմնական ամսաթվերը1475
Մասն էՄոսկովյան Կրեմլ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՎերափոխումն Աստվածածնի
ԱնվանվածՎերափոխումն Աստվածածնի
ՃարտարապետԱրիստոտել Ֆիորովանտի
Ճարտարապետական ոճռուսական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1475
Կառուցման ավարտ1479
Հիմնադրված1475
Շինանյութկրաքար
Քարտեզ
Քարտեզ
 Assumption Cathedral in Moscow Վիքիպահեստում
assumption-cathedral.kreml.ru
Վերափոխման մայր տաճար (1856).

Մոսկովյան Կրեմլի Վերափոխման մայր տաճար (ռուս.՝ Успенский собор Московского Кремля), ուղղափառ տաճար, որը գնտվում է Մոսկվայի Կրեմլի Սոբորնայա հրապարակում։ Կառուցված է եղել 1475-1479 թվականներին իտալացի ճարտարապետ Արիստոտել Ֆիորովանտիի կառավարման ներքո։ Մոսկովյան պետության գլխավոր տաճարն էր և ժամանակակից Մոսկվայի ամբողջությամբ պահպանված կառույցը։

Տաճարը վեհակերտ ու մոնումենտալ, մեծաչափ համամասնություններով, ընդարձակ ինտերիերով, եռանավ, հնգագմբեթ կառույց Է։ Ուսպենսկի տաճարը եղել է նախկին Մոսկովյան պետության գլխավոր տաճարը, մինչև 17-րդ դարի վերջը՝ մինչպետրոսյան Ռուսիայի բազմաթիվ քաղաքների ու մենաստանների տաճարների նախատիպը։ Ներսում 11–17-րդ դարերում սրբապատկերներ են, 15-16-րդ դարերում և 17-րդ դարում որմնանկարներ (նկարիչներ Դիոնիսի, Իվան և Բորիս Պաիսեիններ և այլք)։ Ուսպենսկի տաճարը մոսկովյան միտրոպոլիտների, հետագայում՝ «համայն Ռուսիո» պատրիարքների դամբարանն Էր, պետական հանդիսավոր արարողությունների (մոսկովյան ցարերի, հետագայում՝ ռուս, կայսրերի թագադրում և այլն) վայր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։