Jump to content

Վերա Կլիմենկո-Ժուկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Կլիմենկո-Ժուկովա
Ծնվել էդեկտեմբերի 22, 1921(1921-12-22)
ԾննդավայրՊետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էմարտի 28, 1965(1965-03-28) (43 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչՏատյանա Պատա
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն

Վերա Ֆեոդոսիևնա Կլիմենկո-Ժուկովա (ուկրաիներեն՝ Клименко-Жукова Віра Феодосіївна, դեկտեմբերի 22, 1921(1921-12-22), Պետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - մարտի 28, 1965(1965-03-28), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարչուհի, պետրիկովյան նկարազարդման վարպետ, Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ։ Հայտնի է որպես ճենապակու վրա պետրիկովյան նկարազարդման կիրառման հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Ֆեոդոսիևնան ծնվել է Պետրիկովկա գյուղում (ներկայումս Պետրիկովի շրջանի քաղաքատիպ ավան), սովորել է Պետրիկովսկի դեկորատիվ նկարազարդման դպրոցում, որն ավարտել է 1939 թվականին, որտեղ նրա ուսուցչուհին է եղել պետրիկովյան նկարազարդման հայտնի վարպետ Տատյանա Պատան։ Աշխատել է մի քանի տարբեր գեղարվեստական ստեղծագործությունների վրա, 1944 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Կիևի փորձարարական կերամիկա- գեղարվեստական գործարանում։ Նրա հետ մեկտեղ այնտեղ աշխատել են Պետրիկովկայի այլ հայտնի վարպետ-կանայք՝ Մարֆա Տիմչենկոն, Պելագեյա Գլուշչենկոն, Վերա Պավլենկոն, Գալինա Պավլենկո-Չերնիչենկոն։ 1947 թվականից ղեկավարել է այդ գործարանի գեղարվեստական արտադրամասը։

Առաջին հերթին հայտնի է ճենապակու վրա կատարած նկարազարդումներով, պետրիկովյան նկարազարդումների կիրառման հիմնադիրներից մեկն է և համարվում է այդ ուղղության ամենահայտնի նկարչուհին։ Թղթի և մետաղի վրա ստեղծել է նաև դեկորատիվ նկարազարդման աշխատանքներ։ 1946 թվականից մասնակցել է բազմաթիվ հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глухенькая Н. Петриковские росписи. Киев: Искусство, 1973.
  • Петриковка: Альбом репродукций. Днепр: Днепрокнига, 2001 (переиздание 2004). 216 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]