Jump to content

Վիլմար Բարիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլմար Բարիոս
Wílmar Barrios
Բարիոսը Զենիթի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Wílmar Enrique Barrios Terán
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 16, 1993(1993-10-16)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Նոր Կարթագեն, Կոլումբիա
Հասակ 178 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ Սանկտ Պետերբուրգ
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Կոլումբիա Դեպորտես Տոլիմա 102 (3)
2016-2019 Արգենտինա Բոկա Խունիորս 48 (1)
2019-ներկա Ռուսաստան Զենիթ Սանկտ Պետերբուրգ 17 (1)
Ազգային հավաքական
2016 Կոլումբիա Կոլումբիա Օլիմպ 9 (0)
2016-ներկա Կոլումբիա Կոլումբիա 25 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 31-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 31-ի, 2019

Վիլմար Բարիոս (իսպ.՝ Wílmar Barrios, հոկտեմբերի 16, 1993(1993-10-16)[1][2][3], Նոր Կարթագեն, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Զենիթ Սանկտ Պետերբուրգի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպորտես Տոլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարիոսը Դեպորտես Տոլիմայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի փետրվարի 23-ին՝ Բոյակա Չիկոյի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփե 2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Ինդեպենդիենտե Մեդելյինի դեմ խաղում[6]։ Առաջին անգամ Դեպորտեսի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ 2015 թվականի օգոստոսի 2-ին՝ Դեպորտիվո Կալիի դեմ խաղում[7]։ Իր առաջին հանդիպումը միջազգային առաջնություններում անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Հարավամերիկյան գավաթի Կարաբոբոյի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Կոլումբիայի առաջնությունում խփեց 2015 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Ատլետիկո Ուիլայի դեմ խաղում[9]։ Դեպորտես Տոլիմայի առաջին թիմի կազմում Բարիոսը անցկացրեց 144 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Բոկա Խունիորս[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 25-ին Բարիոսը տեղափոխվեց Բոկա Խունիորս[10][11]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 29-ին՝ Տեմպերլեյի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Բոկայի կազմում խփեց 2017 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Էստուդիանտեսի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց 2018 թվականի մարտի 2-ին՝ Ալյանսա Լիմայի դեմ խաղում[14]։ Դեկտեմբերի 9-ին կոլումբիացին հեռացվեց խաղադաշտից Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի Ռիվեր Փլեյթի դեմ պատասխան խաղում[15], իսկ Բոկա Խունիորսը պարտվեց երկու խաղերի արդյունքում[16][17]։ Արգենտինական ակումբի կազմում Բարիոսը անցկացրեց 67 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Զենիթ Սանկտ Պետերբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 1-ին Բարիոսը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Զենիթ Սանկտ Պետերբուրգի հետ[18][19][20][21]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Ֆեներբահչեի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց մարտի 2-ին՝ Ուրալի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց մարտի 17-ին՝ Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[24]։ Ապրիլին կոլումբիացին ճանաչվեց Զենիթի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[25]։ Իր առաջին մրցաշրջանում Բարիոսը անցկացրեց 14 հանդիպում[26]՝ դառնալով 1 գոլի հեղինակ և թիմի հետ հաղթելով Ռուսաստանի առաջնությունը[27][28]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի ազգային հավաքական Բարիոսը առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի մարտին՝ Բահրեյնի և Քուվեյթի դեմ խաղերի համար[29], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[30][31]։ 2016 թվականին նա Կոլումբիայի կազմում մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[32][33]։ Այստեղ Բարիոսը անցկացրեց 4 հանդիպում, իսկ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 2-0 հաշվով պարտվելով Բրազիլիային[34][35]։ Նույն թվականին նա ընդգրկվեց Կոպա Ամերիկայի համար նախնական 35-հոգանոց թիմում[36], սակայն դուրս մնաց թիմի վերջնական կազմից[37][38]։

Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Բարիոսը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[39]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[40][41]։ Առաջնությունում Բարիոսը անցկացրեց 3 հանդիպում[42], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[43][44]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[45][46]։

2019 թվականի հունիսին Բարիոսը Կոլումբիայի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[47][48][49]՝ անցկացնելով 2 հանդիպում։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[50][51]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Չիլիին[52][53]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[54]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դեպորտես Տոլիմա 2013 Պրիմերա A 11 0 12 0 0 0 23 0
2014 36 0 13 1 49 1
2015 37 3 8 0 4 0 49 3
2016 18 0 5 1 0 0 23 1
Ընդհանուր 102 3 38 2 4 0 0 0 144 5
Բոկա Խունիորս 2016–17 Պրիմերա Դիվիզիոն 19 0 1 0 0 0 0 0 20 0
2017–18 23 1 3 0 12 0 1 0 39 1
2018–19 6 0 2 0 0 0 0 0 8 0
Ընդհանուր 48 1 6 0 12 0 1 0 67 1
Զենիթ 2018–19 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 10 1 0 0 4 0 0 0 14 1
2019–20 7 0 0 0 0 0 0 0 7 0
Ընդհանուր 17 1 0 0 4 0 0 0 21 1
Կարիերայի ընդհանուր 167 5 44 2 20 0 1 0 232 7

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[54]

Կոլումբիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 3 0
2017 5 0
2018 9 0
2019 8 0
Ընդհանուր 25 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպորտես Տոլիմա

Բոկա Խունիորս

Զենիթ Սանկտ Պետերբուրգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Colombia - W. Barrios - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  5. «Boyacá Chicó FC - Deportes Tolima, Feb 23, 2013 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Deportes Tolima vs. Independiente Medellín - 18 September 2014 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Deportivo Cali - Deportes Tolima, Aug 2, 2015 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Carabobo FC - Deportes Tolima, Aug 12, 2015 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «CD Atlético Huila - Deportes Tolima, Sep 6, 2015 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  10. Serna, Jessica Quintero. «Wilmar Barrios es oficialmente nuevo jugador de Boca Juniors». www.elcolombiano.com (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «Wilmar Barrios, nuevo jugador de Boca Juniors | CONMEBOL». www.conmebol.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  12. «Club Atlético Boca Juniors - Club Atlético Temperley, Oct 29, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  13. «Club Estudiantes de La Plata - Club Atlético Boca Juniors, Dec 11, 2017 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  14. «Alianza Lima - Club Atlético Boca Juniors, Mar 2, 2018 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  15. «Club Atlético River Plate - Club Atlético Boca Juniors, Dec 9, 2018 - Copa Libertadores - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  16. «Copa Libertadores final: River Plate beat Boca Juniors 3-1 in extra time (agg 5-3)» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  17. «Quintero stunner wins River Plate the Copa Libertadores title». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. «Transfer news: Zenit sign former Tottenham & Chelsea target Barrios to replace Paredes | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. «Zenit sign 'Iranian Messi' Azmoun, Colombia's Barrios». Reuters (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  20. «Zenit sign Boca's Barrios to replace Paredes». FourFourTwo (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  21. Onefootball. «Zenit sign Boca Juniors midfielder Wilmar Barrios». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  22. «Fenerbahce SK - Zenit St. Petersburg, Feb 12, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  23. «Ural Yekaterinburg - Zenit St. Petersburg, Mar 2, 2019 - Premier Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  24. «Spartak Moscow - Zenit St. Petersburg, Mar 17, 2019 - Premier Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  25. «Wilmar Barrios voted the fans player of the month for April». en.fc-zenit.ru (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  26. «Wilmar Barrios | Football Stats | Zenit St Petersburg | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  27. 27,0 27,1 ««Зенит» - победитель Российской Премьер-Лиги!». premierliga.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  28. Sansun, David (2019 թ․ մայիսի 5). «Zenit St Petersburg crowned 2018/19 RPL Champions». Russian Football News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  29. Mejía, Juan Felipe. «Convocatoria Selección Colombia para juegos ante Bahréin y Kuwait». fcf.com.co (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  30. «Bahrain - Colombia, Mar 26, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  31. «Kuwait - Colombia, Mar 29, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  32. FIFA.com. «Olympic Football Tournament Rio 2016 - Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  33. «2016 Olympics men's football full squad lists». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  34. «Brazil Olympic Team - Colombia Olympic Team, Aug 14, 2016 - Olympic Games - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  35. FIFA.com (2016 թ․ օգոստոսի 13). «Brazil's quest for gold continues with Colombia win». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  36. «Radamel Falcao left out of Colombia's Copa America squad | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  37. «Copa America full squad lists». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  38. «Colombia preview for Copa America Centenario - World Soccer Talk». World Soccer Talk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  39. «Brazil - Colombia, Sep 7, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  40. «World Cup 2018: Colombia squad features Premier League trio». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  41. «Colombia name World Cup squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  42. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Wilmar BARRIOS - Wilmar Barrios - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  43. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  44. «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  45. «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  46. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 3). «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  47. «James and Falcao head Colombia's Copa America squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  48. «James and Falcao head Colombia's Copa America squad». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  49. Huigen, Freek (2019 թ․ մայիսի 30). «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad». The Bogotá Post (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  50. Veitch, Adam (2019 թ․ հունիսի 29). «Colombia out of Copa America after losing to Chile on penalties». Colombia News | Colombia Reports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  51. «Copa America: Chile beat Colombia on penalties to reach semis». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  52. «Colombia - Chile, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  53. «Argentina into Copa America semis; Chile knocks out Colombia in penalty kicks». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  54. 54,0 54,1 «Wilmar Barrios». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  55. «Win Sports | El canal oficial de la Liga y todo el Fútbol Profesional Colombiano». www.winsports.co (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.(չաշխատող հղում)
  56. «Boca Juniors win 32nd Argentine title | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.(չաշխատող հղում)
  57. «Boca Juniors seal second straight league title». The World Game (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլմար Բարիոս» հոդվածին։