Jump to content

Վիշապագլուխ Ռուշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապագլուխ Ռուշի
Վիշապագլուխ Ռուշի
Վիշապագլուխ Ռուշի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Տրիբա Mentheae
Ցեղ Dracocephalum
Տեսակ Վիշապագլուխ Ռուշի (D. ruyschiana)
Միջազգային անվանում
Dracocephalum ruyschiana

Վիշապագլուխ Ռուշի (լատին․՝ Dracocephalum ruyschiana), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը Հայաստանում հանդիպում է հինգ ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակի գոյության համար ուղղակի սպառնալիքը բացակայում է։ Նրա բնակության շրջանի մակերեսը կարող է կրճատվել, քանի որ այն աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Տեսակի տարածման հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, այդ պատճառով էլ սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապագլուխ Ռուշի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապագլուխ Ռուշի» հոդվածին։