Jump to content

Վլադիմիր Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Գևորգյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր՝ Բելառուս
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 14, 1955(1955-10-14) (68 տարեկան)
Ծննդավայր՝Բրեստ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝FC Torpedo-BelAZ Zhodino?

Վլադիմիր Ֆրանգեսի Գևորգյան (հոկտեմբերի 14, 1955(1955-10-14), Բրեստ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագումով բելառուս ֆուտբոլային մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեստյան ֆուտբոլի դպրոցի սաներից է։ Վաղ տարիքում մնացել է առանց ծնողների, որոշ ժամանակ ապրել է գիշերօթիկ դպրոցում։ Ավարտել է Բրեստի մանկավարժական ինստիտուտը։

Որպես կիսապաշտպան հանդես է եկել Բելառուսի ԽՍՀ առաջնությունում «Մանկավարժական ինստիտուտ» (Բրեստ) և «Տորպեդո» (Ժոդինո) ֆուտբոլային թիմերի կազմում։ «Տորպեդոյի» կազմում դարձել է չեմպիոն (1981) և հանրապետության գավաթակիր (1981, 1982, 1983)։

1980-ականների վերջին Գևորգյանը սկսել է իր մարզչական կարիերան Բրեստի երիտասարդական և սիրողական թիմերում։ 1990 թվականին համալրել է Բրեստի «Դինամոյի» գլխավոր թիմի մարզչական շտաբը, հետագայում աշխատել է որպես տնօրեն և թիմի ղեկավար։ 1994 թվականին նշանակվել է «Բրեստ» ակումբի գլխավոր մարզիչ և չորս տարի գլխավորել թիմը, «Դինամոն» այն ժամանակ Բելառուսի Բարձրագույն խմբի հավակնորդ է եղել։ Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելուց հետո որոշ ժամանակ աշխատել է ֆուտբոլից դուրս, ապա մարզել է երկրորդ լիգայի «Վոդոկանալ» (Բրեստ) ակումբը, իսկ մեկ տարի անց կրկին համալրել է «Դինամոյի» մարզչական շտաբը։ 2003 թվականին գլխավորել է Բոբրույսկի «Բելշինան», թիմը, որն այնքան էլ լավ հանդես չի եկել և 2003 թվականին գրավել է տասներորդ տեղը, իսկ 2004 թվականի մրցաշրջանն ավարտել է վերջին տեղում, սակայն 2004 թվականի մայիսին մարզիչը հեռացել է ակումբից։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է Լեհաստանում Բյալա Պոդլյասկա քաղաքի երիտասարդական թիմի հետ։

2006 թվականին կրկին նշանակվել է Բրեստի «Դինամոյի» գլխավոր մարզիչ և երեք տարի գլխավորել է թիմը։ Ազգային առաջնությունում թիմը դեռ միջին կարգի է եղել, սակայն 2007 թվականին Բելառուսի գավաթի խաղարկությունում առաջին անգամ իր պատմության մեջ հաղթել է։ 2008 թվականի ապրիլին, մեկնարկում երեք պարտությունից հետո, Գևորգյանը հեռացել է թիմից[1]։

2010 թվականին մարզիչը մի քանի ամիս գլխավորել է Մինսկի «Պարտիզան-ՄՏԶ»-ն[2], ապա հրավեր է ստացել Լեհաստանից, որտեղ 2011/12 մրցաշրջանում աշխատել է «Պոդլյաշիե» (Բյալա Պոդլյասկա) ակումբի գլխավոր մարզիչ, իսկ հետո եղել է մարզչական շտաբի անդամ։ 2015 թվականին նա մարզել է Մոգիլյովի «Դնեպր» թիմը, որն այդ ժամանակ հանդես է եկել առաջին լիգայում[3], սակայն չի կարողացել լուծել էլիտա վերադառնալու խնդիրը, թիմը զբաղեցրել է միայն չորրորդ տեղը։

2010-ականների կեսերին Գևորգյանը հեռացել է ֆուտբոլից և կենտրոնացել իր բիզնեսի վրա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наставник футбольного клуба «Динамо» (Брест) Владимир Геворкян уволен
  2. Владимир Геворкян покинул пост главного тренера «Партизана»(չաշխատող հղում)
  3. «Владимир Геворкян: вернулся, чтобы вернуть». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  4. Владимир Геворкян: «Не каждый тренер в Беларуси может высказать свою точку зрения. Прямо говорить можно только в том случае, если имеешь финансовую независимость»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]