Jump to content

Տեսակցություն (նկար, Մակովսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսակցություն
տեսակգեղանկար
տարի1883
ժանրկենցաղային ժանր
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Տեսակցություն» (ռուս.՝ Свида́ние), ռուս նկարիչ, ակադեմիկոս, Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Վլադիմիր Մակովսկու նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1883 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 40 × 31,5 սմ։

Այսօր «Տեսակցություն» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում[3] (Մոսկվա, ՌԴ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տեսակցություն» ստեղծագործությունը բազմիցս տպվել է որպես բացիկ՝ 1956 թվականին (100 հազար տպաքանակով), 1959 թվականին (125 հազար տպաքանակով), 1982 թվականին (300 հազար տպաքանակով), 1987 թվականին (36 հազար տպաքանակով)։ «Տեսակցություն» կտավը լույս է տեսել նաև նամականիշի տեսքով՝ թողարկված 1971 թվականին։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տեսակցություն» ստեղծագործությունը կտավ-երկխոսություն է՝ հանդիսատեսին ներկայացնելով բաց և հասկանալի սյուժե։

Նկարում պատկերված են մայր ու որդի։ Հնարավոր է, կերակրող հոր մահից հետո, մայրը ստիպված որդուն ուղարկել է քաղաք աշխատելու։ Տղան, որն ըստ էության մինչև տասներեք տարեկան է, աշխատում է որպես ենթավարպետ ինչ-որ փոքր ֆաբրիկայում կամ արհեստանոցում։

Կտավը շատ հաճախ օգտագործվում է դպրոցական ծրագրերում, որպես շարադրության նյութ[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Свидание картина Маковского, описание, сочинение, 4 класс, 7 класс». Новости на Арт Ассорти - девушки, праздники, картины, огород, гороскоп, фото (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  2. admin (2020 թ․ նոյեմբերի 24). «Свидание матери с сыном в работе Маковского». Картины с историей (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  3. ««Свидание», Владимир Егорович Маковский — описание картины». Музеи мира и картины известных художников. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  4. Страхова Л.Л. Сочинение по картине В. Е. Маковского "Свидание" // Сочинение по картине. 5-7 классы. — М.: Litres, 2022. — С. 38-39. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Барановская З.И. Урок 19. Творчество братьев Константина Егоровича и Владимира Егоровича Маковских // Работа с картинами русских художников на уроках в школе. — М.: Litres, 2022. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]