Jump to content

Տիգրան Եսայան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Եսայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Եսայան
Ծնվել էհունվար 1874[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Վախճանվել էօգոստոսի 10, 1921(1921-08-10)[1] (47 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Փարիզի շրջան[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա[1]
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ԱմուսինԶապել Եսայան

Տիգրան Եսայան (հունվար 1874[1], Կոստանդնուպոլիս[1] - օգոստոսի 10, 1921(1921-08-10)[1], Փարիզ, Փարիզի շրջան[1]), հայ նկարիչ։

Զապել Եսայանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով Փարիզ, կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին՝ աշակերտելով Ժան Պոլ Լորանին, սովորել Ժյուլիան ակադեմիայում։

Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների՝ «Դպրոցի մոտ։ Ստամբուլ» (1902-1905), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» (1919), «Փողոց Փարիզում» (1910-1921)։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների, թարգմանությունների։

Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ» (Արշակ Չոպանյան), «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ Ֆրանսերեն և թուրքերեն հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)՝ Միհրան ծածկանունով։

Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ 1935 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Մի քանի տասնյակ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

1900 թվականին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատալոգ Տ. Եսայանի ցուցահանդեսի, Երևան, 1935 թ.։
  • Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 305.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 523