Jump to content

Տիմաշյովսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տիմաշյովսկ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏիմաշյովսկի
ՔաղաքապետБуряк Павел Владимирович
Հիմնադրված է1794 թ.
Մակերես40 կմ²
ԲԾՄ20 մետր
Կլիմայի տեսակմեղմ
ԲնակչությունՏիմաշյովսկի քաղաքային բնակչություն մարդ
Կրոնական կազմուղղափառություն
Հեռախոսային կոդ86130
Փոստային ինդեքս3527хх
Փոստային դասիչ352700–352708
Թվային իդենտիֆիկատոր03253501000
Պաշտոնական կայքadm-timashevsk.ru
Տիմաշյովսկ (Ռուսաստան)##
Տիմաշյովսկ (Ռուսաստան)
Տիմաշյովսկ (Կրասնոդարի երկրամաս)##
Տիմաշյովսկ (Կրասնոդարի երկրամաս)

Տիմաշյովսկ[1] (նաև անվանում են Տիմաշեվսկ)[2], քաղաք Ռուսաստանում, ադմինիստրատիվ կենտրոնը Տիմաշյովսկի շրջանի և Կրասնոդարյան երկրամասի Տիմաշյովսկի քաղաքային բնակչության։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Կիրպիլի գետի վրա՝ Կրասնոդարից 68 կմ հյուսիս։

Կենտրոնական երկաթուղային կայարանը Հյուսիսակովկասյան երկաթուղային գծի Տիմաշյովսկայան է։ Էլեկտրական գնացքները բարձրագույն հարմարավետությամբ՝ «Ростов-Главный — Краснодар-1», չեն մտնում Տիմաշյովսկայա կայան, այլ մնում են Տիմաշյովսկի շրջանցումում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիմոշովսկյան[3] տունը հիմնադրվել է 1794 թ.-ին[4]։ Դա առաջին 40 բնակեցումներից է Կուբանյան կազակների Կուբանի վրա։ Տան անվանումը անցել է Սիչից։ Լեգենդի համաձայն տունը անվանվել է երիտասարդ կազակ Տիմոշի պատվին։ Ավելի հավաստի է թվում այն կարծիքը, որի համաձայն՝ տան անվանումը կապված է նրա առաջին բնակիչների աշխարհագրական ծագումից, ինչպես դա եղել է ընդունված Սիչում. Տիմոշովկա գյուղից, որը գտնվում է Ուկրաինայի Չերկասյան շրջանում։
  • 1842 թ.[4] — տունը ստացել է գյուղի կարգավիճակ։
  • 1861 թ. — կառավարության կողմից թույլտվություն բնակվելու հարևան գյուղերում։
  • 1874 թ. — գյուղում առաջին դպրոցի կառուցումը։
  • 1912 թ. — փոստային բաժանմունքի բացում։
  • 1914 թ. — Եկատերինոդարի հետ երկաթուղային հաղորդագրության բացում ( Приморско-Ахтарск — Екатеринодар-ի ճյուղ).
  • 1924 թ. — գյուղում բացվել է հիվանդանոց 12 մահճակալներով, որտեղ վեց հոգի էր աշխատում։
  • 1943 թ. — ֆաշիստական բանակի կողմից գրավում։ Գրավման ժամանակ գերմանական զորքերն ամբողջությամբ այրել էին գյուղը։
  • 30-50-ական թվականներին ղեկավարության կողմից Տիմոշովյան գյուղի անվանումը ստացել է ավելի ժամանակակից ձև[5]։
  • Դեկտեմբերի 30-ին 1966 թ.-ին[4] — գյուղը ընդունել է քաղաքի կարգավիճակ և ժամանակակից անվանում՝ Տիմաշյովսկ։

Զինանիշագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշան(1988)
Զինանշան(1988)

Զինանշան(1998)

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Ազգային կազմ

2010 թ.-ի Համառուսական մարդահամարի տվյալների համաձայն[26]։

Ազգ Քանակը,
մարդ
Բաժինը
ամբողջ բնակչության մեջ, %
ռուսներ 48 461 89,97 %
հայեր 1 656 3,07 %
ուկրաինացիներ 851 1,58 %
ուրիշներ 1 762 3,27 %
ազգությունը նշված չէ 1 194 2,21 %
Ընդամենը 53 924 100,0 %

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմաշյովսկի շրջանը և մասնավորապես՝ Տիմաշյովսկ քաղաքը, Կրասնոդարի երկրամասի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկն են։ Քաղաքը գտնվում է երկաթուղային գծերի խաչմերուկում, ունի շահավետ աշխարհագրական դիրք մարզի կենտրոնում։ Նման տնտեսական և աշխարհագրական դիրքերը նպաստում են արդյունաբերության ավելի արագ զարգացմանը նվազագույն ծախսերով։ Եթե դուք նայեք քաղաքի քարտեզին. քաղաքի տարածքի կեսից ավելին զբաղեցնում են արդյունաբերական գոտիները։ Արտադրության և վերամշակման ոլորտի զարգացումը դրականորեն ազդում է քաղաքի կենսամակարդակի վրա, բայց դա բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա։

  • Սննդի արդյունաբերությունը զարգացած է։ Շաքարի գործարանը, հրուշակեղենի գործարան «Կուբան»-ը, - խոշորագույններից է մարզի, կաթնամթերքի գործարանը, որը չորրորդն է Ռուսաստանում,«Вимм-Билль-Данн» ԲԲԸ-ի մի ճյուղն է, երշիկի գործարան «Bacon»-ը, լիկյորի և օղու գործարան «Distillery Fortune»- ը մեծ դեր ունեն տնտեսության մեջ։ Ամենամեծ գործարանը «Nestle Kuban»- նն է, որը բաղկացած է սուրճի արտադրության և փաթեթավորման մի քանի խանութներից։ Պաղպաղակի արտադրությունը դադարեցվել է 2011 թ., սարքավորումները տեղափոխվել է Ժուկովսկի քաղաքի մասնաճյուղ։
Արտաքին պատկերներ
Завод «Нестле» в Тимашёвске
Фото на сайте Панорамио
  • Շինանյութերի արտադրություն՝ Ասֆալտ, աղյուսե գործարաններ։
  • Փաթեթավորման նյութերի գործարան — Констанция Кубань (նախկին Акерлунд энд Раузинг) մասնագիտացած է ճկուն փաթեթավորման արտադրության մեջ։
  • ՓԲԸ «АР Картон»-ը մասնագիտանում է սննդամթերքի, ծխախոտի և քիմիական արդյունաբերության համար ստվարաթղթից փաթեթավորման արտադրանքի արտադրության համար։
  • Ոլոռ և եգիպտացորեն պատրաստելու գործարան (նախկին «Секаб»)«Bonduelle» — ԲԲԸ «Кубанские консервы»[27].
  • Խոզի գործարան «Индустриальный» 108 000 խոզերի համար։ Գրեթե դադարել է գոյություն ունենալ, խոզերը ոչնչացվել են «ժանտախտի» կողմից, բացի համալիրից մնացել է «դանիական» ցեղի 30,000 խոզ։
  • Գործարան Crown Cork թիթեղյա տարաներ պատրաստելու «Нестле Кубань» սրճի համար։

Տարածաշրջանում զարգացած է հացահատիկային մշակաբույսերի, շաքարի ճակնդեղի, բանջարեղենի արտադրությունը։ Նաև անասնաբուծությունը ու թռչնաբուծությունը։ thumb|Տիմաշյովսկի Սուրբ Հոգիների վանք

Մշակույթ, տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանով ընտանիքի թանգարանը, ովքեր մահացել էին Քաղաքացիական և Հայրենական պատերազմների տարիներին։
  • Սուրբ Հոգիների տղամարդկանց վանքը (գործող)

Գոյություն ունի կենտրոնական քաղաքային գրադարան Պուշկինի անվամբ, ինչպես նաև հարակից Պուշկինի հրապարակը, որը բացվել է 1999 թվականին Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ։ 2009 թ-ին վերակառուցվել է «Զարյա» կենտրոնական կինոթատրոնը, տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ և ակուստիկա։ Կենտրոնական զբոսայգում կանգնեցված է Ստեփանովի հուշարձանը և նրա ինը որդիների հուշարձանը, ովքեր Հայրենական պատերազմի հերոսներ են։ Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների պատվին հավերժական կրակ կա, իսկ քաջ մարտիկների պատվին հուշարձաններ են կանգնեցված ։ Կարմիր փողոցի վրա կա «Իզյումինկա» մշակութային համալիրը, նոր երգող աղբյուր, տեսարժան վայրեր և զվարճանք երեխաների համար, սրճարաններ և ռեստորաններ։ Քաղաքի կենտրոնում կանգնած է Իվան Պոպկոյի հուշարձանը, և լոկոմոտիվային պահոցում հուշահամալիր կա, ի պատիվ երկաթուղայինների `պատերազմի հերոսների։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրասնոդարի շրջանի թիվ 17 պետական նախնական մասնագիտական կրթության ուսումնական հաստատություն։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Պոպկո (1819—1893) — ռուս ռազմական պատմաբան, գեներալ-լեյտենանտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ё» տառը անվանման մեջ հաստատվում է հետևյալ աղբյուրներով։
  2. Лекарева И. Н. Проблема нестандартных явлений в области имени собственного // Культурная жизнь Юга России. — Краснодар: Краснодарский государственный университет культуры и искусств, 2009. — № 3 (32). — С. 105—107.
  3. История о козаках запорожских, как оные из древних лет зачалися, и откуда своё происхождение имеют, и в каком состоянии ныне находятся // Чтения в императорском обществе истории и древностей российских при Московском университете (ЧОИДР). — М., 1847. — № 6.
  4. 4,0 4,1 4,2 ։
  5. За такой экспонат для музея и тысячи не жалко // Е.Орлова. — Знамя Труда., 05 Августа 2013 http://www.timashevsk-zt.ru/index.php?option=com_k2&view=item&id=1189:za-takoy-eksponat-dlya-muzeya-i-tyisyachi-ne-zhalko&Itemid=120 Արխիվացված 2013-10-15 Wayback Machine
  6. «Всесоюзная перепись населения 1939 года. Численность сельского населения СССР по районам, крупным селам и сельским населённым пунктам - районным центрам» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-12-17-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  7. Всесоюзная перепись населения 1959 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Народная энциклопедия «Мой город». Тимашёвск
  9. «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  10. «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  11. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
  12. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  13. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  14. «Всероссийская перепись населения 2010 года. Том 1, таблица 4. Численность городского и сельского населения по полу по Краснодарскому краю» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-05-28-ին. Վերցված է 2015-01-02-ին.
  15. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  16. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.
  17. «Оценка численности населения на 1 января 2014 года по муниципальным образованиям Краснодарского края» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-04-26-ին. Վերցված է 2014-04-27-ին.
  18. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  19. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года» (ռուսերեն). 2018-10-05. Արխիվացված է օրիգինալից 2021-05-08-ին. Վերցված է 2021-05-15-ին.
  20. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года» (ռուսերեն). 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  21. «Оценка численность населения на 1 января 2018 года по муниципальным образованиям Краснодарского края» (ռուսերեն). Վերցված է 2018-03-23-ին.
  22. «Оценка численности населения на 1 января 2019 года по муниципальным образованиям Краснодарского края» (ռուսերեն). Վերցված է 2019-04-10-ին.
  23. «Оценка численность населения на 1 января 2020 года по муниципальным образованиям Краснодарского края» (ռուսերեն). Վերցված է 2020-04-16-ին.
  24. «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  25. «Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2023 года (с учётом итогов Всероссийской переписи населения 2020 г.)» (ռուսերեն). 2023-08-18. Վերցված է 2023-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  26. «Население по национальности и владению русским языком по муниципальным образованиям Краснодарского края» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  27. Олег Романько (10 июля 2012). «"Бондюэль" вложит полмиллиарда в "Кубанские консервы"». DG-YUG.RU. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմաշյովսկ» հոդվածին։