Jump to content

Ցախաքլորաորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցախաքլորաորս
Ցախաքլորաորս
Ցախաքլորաորս
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Իսկական սակռներ (Accipiter)
Տեսակ Ցախաքլորաորս (A. gentilis)
Միջազգային անվանում
Accipiter gentilis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը
Accipiter gentilis

Ցախաքլորաորս (լատին․՝ Accipiter gentilis), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Սիրիայում։ Գրեթե ամբողջ հանրապետությունում հանդիպում է անտառային գոտում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թռչունը գերադասում է խիտ բացատներով անտառները՝ որս կատարելով առավելապես անտառներում, որտեղ և բնադրում է[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ տարածված, նստակյաց տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Նախնական գնահատման համաձայն՝ ներկայումս Հայաստանում բնության մեջ հանդիպում է մոտ 40-60 զույգ[1]։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը, գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ տնային պայմաններում թռչնին պահելու համար։

«Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, նաև «Խոսրովի անտառ» արգելոցում բնադրվում է առնվազն 3 զույգ։ Հավանական է այս տեսակի ներկայությունը «Շիկահող» արգելոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախաքլորաորս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախաքլորաորս» հոդվածին։