Jump to content

Ցորեն Ուրարտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցորեն Ուրարտու
Ցորեն Ուրարտու
Ցորեն Էրեբունի արգելոցում (Triticum urartu)
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Triticum urartu
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : ???

Ցորեն Ուրարտու (լատին․՝ Triticum urartu), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

40-100 սմ բարձրությամբ փռված ցողուններով միամյա խոտաբույս է։ 5-11 սմ երկարությամբ, մինչև 30-ի հասնող հասկիկներն ունեն մեկ կարմրավուն հատիկ։ Հասկերի առանցքը մասերի բաժանվող է։ Հասկիկում երկու ներքևի ծաղիկների ստորին ծաղկային թեփերը քիստերով են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ողջաբերդ գյուղի շրջակայք, «Էրեբունի» պետական արգելոց)։ Աճում է նաև Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Լիբանանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1600 մ բարձրությունների վրա, տափաստաններում, կավային և քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հանդիսանում է ցորենի կուլտուրական սորտերի մոտիկ ազգակիցը։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցորեն Ուրարտու» հոդվածին։