Jump to content

Քաղցր սոյայի թանձրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղցր սոյայի թանձրուկ
Տեսակսոյայի սոուս
Ենթատեսակկեչապ
Առաջացման երկիր Ինդոնեզիա
 Kecap manis Վիքիպահեստում

Քաղցր սոյայի թանձրուկ (ինդոն.՝ kecap manis), քաղցրացված անուշաբույր սոյայի սոուս, որը տարածված է Ինդոնեզիայում։ Այն ունի մուգ գույն։ Գույնը, մածուցիկ օշարակային խտությունը և քաղցր համը պայմանավորված է արմավենու շաքարավազի առատ հավելման շնորհիվ[1]։ Սոյայի սոուսն օգտագործվում է Ինդոնեզիայի խոհանոցում և կազմում է երկրի սոյայի սոուսի արտադրության ընդհանուր մոտ 90 տոկոսը[2]

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատած սովորական սոյայի սոուսի հետ, քաղցր սոյայի սոուսն ունի մի փոքր ավելի հաստ խտություն և շատ ավելի քաղցր համ։ Այս համեմունքը պատրաստված է ֆերմետացված խաշած սև սոյայի մածուկից, բոված հացահատիկ, աղ, ջուր և բորբոս, որին ավելացվում է արմավենու շաքար[3]։ Ուժեղ քաղցր համին նպաստում է արմավենու շաքարի մեծ քանակությունը։ Սոուսը կարող է պարունակել մինչև 50 տոկոս արմավենու շաքար։ Ինդոնեզական քաղցր սոյայի սոուսը հաճախ հարստացվում է համեմունքներով, ներառյալ դարչին, սև պղպեղ, համեմ և մեխակ[2]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցր սոյայի սոուսը կարևոր սոուս է ինդոնեզական մառաններում։ Այն օգտագործվում է ինդոնեզական ամենահայտնի ճաշատեսակներում` խոզի միս,տավարի շոգեխած միս։ Այն նաև մատուցվում խորոված արած ուտեստների համար, ինչպիսիք են՝ խորոված հավ և խորոված ձուկ։ Քաղցր սոյայի սոուսը նաև հանրաճանաչ թաթախման սոուս է, որը խառնվում է չիլիի հետ և մատուցվում է որպես թաթախման սոուս։ Շոգեխաշած բրինձը՝ վրան տապակած ձվով և քաղցր սոյայի սոուսով ցողված, 1990-ականներին և 2000-ականներին ինդոնեզացիների շրջանում տարածված ուտեստ էր, հատկապես երեխաների շրջանում։ Արևելյան Ինդոնեզիայում քաղցր սոյայի սոուսն օգտագործվում է որպես կոլո-կոլո սոուսի բաղադրիչ, չնայած ավանդաբար այս Մալուկու սոուսը օգտագործում է սև գույնի կոկոսի յուղի հետ։

Ապրանքանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանգո ապրանքանիշ, Ինդոնեզիայում հայտնի քաղցր սոյայի սոուսի ապրանքանիշերից մեկը:

Ինդոնեզիայում կան մեծ քանակությամբ քաղցր սոյայի սոուս ապրանքանիշեր:Քաղցր սոյայի սոուսը փոքրածավալ տնային արդյունաբերություն է։ Այնուամենայնիվ, կան մի քանի բրենդներ, որոնք լայնորեն տարածված են ամբողջ Ինդոնեզիայում և տարածաշրջանում, ինչպիսիք են ABC քաղցր սոյայի սոուս, Կեսապ Բանգո[3], Ինդոֆուդ և Սեդափ[4] Բացի ազգային ապրանքանիշերից, կան բազմաթիվ տարածաշրջանային բրեդներ[5], ինչպիսիք են Իկա Լե Փաթում, Միրամա և այլն[6]։ Կան նաև ապրանքանիշեր, որոնք լայնորեն տարածվում են Նիդեռլանդներում, ինչպիսիք են Կոնիմեքսն, Կակի Տիկան ապրանքանիշը։

Փոխարինողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցր սոյայի սոուսը լայնորեն տարածված է Ինդոնեզիայի շուկաներում, սուպերմարկետներում, Ասիական մթերային խանութներում և ամբողջ աշխարհում։ Այնուամենայնիվ, այն բավականին դժվար է գտնել Եվրոպայի շատ մասերում (բացառությամբ Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի), ինչպես նաև բավականին քիչ է Ամերիկայում։ Քաղցր սոյայի սոուսը կարելի է պատրաստել սովորական սոյայի սոուսից։ Սովորական սոյայի սոուսը՝ խառնված է շականակագույն շաքարավազի հետ, կարող է ծառայել որպես քաղցր սոյայի սոուսի փոխարինող[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. History of Tempeh and Tempeh Products (1815-2011). Ընդարձակ ծանոթագրված մատենագիտություն և սկզբնաղբյուր. Soyinfo Center. ISBN 9781928914396. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին. {{cite book}}: Unknown parameter |էջ= ignored (օգնություն); Unknown parameter |հեղինակ1= ignored (օգնություն); Unknown parameter |հեղինակ2= ignored (օգնություն); Unknown parameter |տարի= ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 Հարավարևելյան Ասիայում սոյայի և սոյայի մթերքների պատմություն (13-րդ դար մինչև 2010 թ.). հեղինակ1= Ուիլյամ Շերթլեֆ. Soyinfo Center. ISBN 9781928914303. {{cite book}}: Unknown parameter |էջ= ignored (օգնություն); Unknown parameter |հեղինակ2= ignored (օգնություն); Unknown parameter |մեջբերում= ignored (օգնություն); Unknown parameter |մուտքի ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |տարի= ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն); Unknown parameter |լեզու= ignored (օգնություն)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն); Unknown parameter |արխիվ-url= ignored (օգնություն); Unknown parameter |արխիվ-ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |լեզու= ignored (օգնություն); Unknown parameter |մուտքի ամսաթիվ= ignored (օգնություն)
  5. «ABC Kecap Manis Rasa Mantap». {{cite web}}: Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն); Unknown parameter |լեզու= ignored (օգնություն)
  6. {{cite web |title=Daftar 7 Kecap Lokal Favorit di Indonesia |url=https://kumparan.com/kumparanfood/daftar-7-(չաշխատող հղում) kecap-lokal-favorit-di-indonesia-1539950251955647987/4 |website=kumparan.com |publisher=kumparanfood |access-date=23 օգոստոսի 2022 |language=ինդոնեզերեն |ամսաթիվ=20 հոկտեմբերի 2018} ref>> , կան kecap manis-ի հարյուր տարածաշրջանային ապրանքանիշեր։<ref>Denisa (2015 թ․ հունվարի 28). /trend/mengenal-cita-rasa-kecap-asli-nusantara-dari-dosen-alif-150127d.html «Berburu Botol Kecap Hingga ke Pelosok Nusantara». merdeka.com (ինդոնեզերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 23-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. «Քեթջափ Մանիս». {{cite web}}: Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]