Jump to content

Քարակաքավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարակաքավ
Քարակաքավ
Քարակաքավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Հավազգիներ (Galliformes)
Ընտանիք Փասիաններ (Phasianidae)
Ցեղ Alectoris
Տեսակ Քարակաքավ (A. chukar)
Միջազգային անվանում
Alectoris chukar
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Քարակաքավ փասիանների ընտանիքի թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 32-34 սմ է, թևերի բացվածքը՝ 47-52 սմ, կենդանի զանգվածը՝ 370-770 գ։ Գլուխը և կոկորդը ցայտուն նախշերով են։ Մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է, կուրծքը՝ մոխրագույն, մարմնի կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն-դարչնագույն շերտերը լայն են՝ սև ուղղահայաց զոլերով։ Ուսափետուրները մոխրագույն-կապույտ են՝ վարդագույն երանգով։ Երիտասարդն ավելի փոքր է, մարմնի կողքերի զոլերը և գլխի նախշերը բացակայում են։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստակյաց է, տարածված։ Բնակվում է քարքարոտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսաանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ։ Մեծ քանակով պահպանված են Եղեգնաձորում և Վայքում (Վայոց ձորի մարզ)։ Անհարթ տարածքներով վազում է արագ և հեշտությամբ բարձրանում զառիթափ լանջերը, սարն ի վար սահասավառնում է երկար տարածություն։ Հանդիպում է փոքր երամներով։ Թաքստոցին մոտենալիս հանկարծակի դիմում է թռիչքի։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է սերմերով, խոտաբույսերի կանաչ զանգվածով, երբեմն՝ միջատներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան խաղերը և բնադրազույգերի ձևավորումը՝ ապրիլի սկզբից մայիսին։ Բները կառուցում են ապրիլի վերջից մայիսի սկիզբը։ Ձվադրմանը պատրաստ բները հայտնվում են մայիսի 1-ին կեսից։ Բույնը փոսիկ է (տրամագիծը՝ 19-30 սմ x 15-20 սմ)՝ գետնին, ցամքարը՝ չոր խոտաբույսերից։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-20-ը։ Դնում է 39 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ բաց դարչնագույն-կարմիր պտերով 8-20 ձու։ Թխսակալում է էգը՝ 28-30 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր։ Հեշտությամբ ընտելանում է անազատ պայմաններին, հաջողությամբ բազմանում է նաև տնային պայմաններում։ Համարվում է արժեքավոր որսորդ, թռչուն։ Գրավիչ է՝ կաքավին բնորոշ կեցվածքով ու կչկչոցով։ Համակեցություններում թվաքանակը նվազում է հարավից հյուսիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարակաքավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարակաքավ» հոդվածին։