Jump to content

Քննարկում:Արաբկիր (վարչական շրջան)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2020-06-07 խմբագրման հետ շրջում[խմբագրել կոդը]

Խմբագրմանս մեջ, որը հետ է շրջվել Valen1988 մասնակցի կողմից, ուղղել էի մի շարք թերություններ, որոնցից են․

  • Ծագումնաբանություն բաժնում խմբագրել եմ հետևյալ մասը․ «Մինչև 1915 թվականի ապրիլյան եղեռնը Արաբկիրը իր արվարձաններով ուներ քսան հազար հայ։ Արևմտահայ մյուս հայաբնակ վայրերի նման Արաբկիրն էլ ենթարկվեց ցեղասպանության արհավիրքին։ Կենդանի մնացածները ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում»։ Կոռռեկտ չէ կոչել հայոց ցեղասպանությունը «ապրիլյան եղեռն»։ Այն որ հիշատակության օրը ապրիլի 24-ն է, չի նշանակում, որ եղեռնը ապրիլյան է, սկսվել է 1915 թվականի սկզբին, եթե չհաշվենք ավելի վաղ դեպքերը ու քգվել մինչև 1923 թվական։ Ու սա դեռ չհաշված, որ բուն Արաբկիրի բնակչությունը կոտորվել է 1915 թվականի հունիսին։ «ցեղասպանության արհավիրքին» ու «Կենդանի մնացածները ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում» - գեղարվեստական ոճի կազմություն է, այլ ոչ հանրագիտարանային։ Ընդհանուր պարբերությունը դեռ էլի մասեր ունի, որ լավ կլիներ հանրագիտարանային լեզվի բերել։
  • Ստորև նաև շտկել եմ որոշ ուղղագրական բացթողումներ, ավելի լավ տեղ եմ գտել իմ կողմից Վիքիպահեստ վերբեռնված ուղղաթիռից կրկին իմ կողմից նկարված լուսանկարը թաղամասի, ինչպես նաև ավելացրել եմ մի քանի պատկերներում շենքերի ճարտարապետներին։

Այսպիսով վերականգնում եմ իմ տարբերակը՝ համարելով Valen1988 մասնակցի կողմից հետ շրջումը չհիմնավորված։ 517design (քննարկում) 21:51, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

517design, աղբյուրներով հիմնավորեք ձեր փոփոխությունները, փաստ կաղապար եք հանում, բա ու՞ր է ձեր աղբյուրը, նկարների անվանումներ ու ճարտարապետի անուններ եք հեռացնում, ինչու՞: --Valen1988 (քննարկում) 21:55, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Ավելացրեցի երկու հղումներ դեպի Կոմիտասի շուկայի ու կողքի բարձահարկերի կառուցման ու ճարտարապետների մասին տեղեկություն։ Ինչ ճարտարապետի մասին տեղեկությունն եմ հեռացրել, խնդրում եմ մատնանշեք։ 517design (քննարկում) 22:00, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
517design, խոսքս ավելացնելու մասին էր, աղբյուրների, որոնք ճարտարապետներին էր վերաբերում, հեռացնելու փոխարեն ավելացնել պիտի գրեի, վրիպակ է, շնորհակալություն, որ հղումներ ավելացրիք: --Valen1988 (քննարկում) 22:05, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]