Jump to content

Քննարկում:Ջորջ Բեսթ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրելի մասնակից խնդրում եմ բարձրաձայն կարդա քո գրած յուրաքանչյուր նախադասությունը, ի՞նչ է նշանակում հեռակառավարվող արագություն- մրցատարածքային արագություն, ։--SusikMkr (քննարկում) 17:40, 17 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի տիկին Սուսաննա, նկատառումները նայել և ուղղել եմ, շնորհակալություն --Վենդետտա 17:28, 27 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Վենդետտա ջան, խնդրում եմ, ծանոթագրությունները կուղղե՞ս: -- Գարիկ 12:32, 10 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Գարիկ ջան ուղղեցի:--Վենդետտա 12:45, 10 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

հնարավոր փոփոխությունների առաջարկ[խմբագրել կոդը]

հարգելի Մասնակից:7Vendetta7 ներողություն եմ խնդրում որ ինչ-որ հիմա գրում եմ չեմ գրել գնահատման ժամանակ, ցավոք չեմ հասցրել, այստեղ գրեմ մի քանի փոքրիկ նկատառում իմ տեսանկյունից, տես եթե ճիշտ գտնես փոփոխի կամ ասա կարծիքդ, իսկ ընդհանուր ապրես շատ հոդվածի համար: --ERJANIK (քննարկում) 21:27, 26 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
  1. բարձր ելընթաց և դիստանցիոն արագություն - նման բառեր ես չեմ լսել հայերենում և առավել ևս ֆուտբոլում, ինչ-որ արհեստական կամ կիսա-արհետսական թարգմանություն է Արված է
  2. օժտված է եղել հիանալի շարժման համաձայնեցմամբ և կայունությամբ - մի տեսակ ոնց որ հայերեն բառեր լինեն բայց որպես միտք լավ չի հասկացվում, շարժման համաձայնություն սա ինչ իմաստով է գրված? Արված է
  3. աստենիկ մարմնակազմություն - իմ համար բառերի կասկածելի համադրություն է

Աստենիա, (астеническое телосложение) Եղբայր այլ կերպ չեմ կարողանում թարգմանեմ:--Վենդետտա 18:26, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

  1. նկարվողունակ դիմագծեր - սա էլ մի տեսակ չափից դուրս շատ հայերեն է Արված է
  2. այնպես էլ այս տարի շատ լավ շարժվում էր առաջ Եվրոպայի չեմպիոնների գավաթում - հաջող ձևակերպում չի Արված է

շնորհակալություն նախապես, ևս մեկ անգամ կներես որ ուշ եմ գրում: --ERJANIK (քննարկում) 21:27, 26 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Ես էլ քեզ եմ շնորհակալ ERJANIK ջան ու կարելի է ասել հասկանում եմ քեզ, ուղղել եմ մասնակիորեն կխնդրեմ կրկին ստուգես:--Վենդետտա 18:26, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ астеническое֊ն ռուս-հայերեն բառարանը թարգմանում է որպես «ասթենիկ», «անուժ», «կենսանվազ»։ Տեսեք՝ որն է ավելի հարմար։ --Jëo (∿) 20:13, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
քիչ թե շատ նորմալ է իմ համար, գուցե ավելի լավը կարող էր լինել, ցավոք ժամանակս չի ներում ավելի մանրամասն նայելու, ինչևէ այսքանով էլ նորմալ է իսկ հոդվածի համար ևս մեկ անգամ ապրես, կարևոր է նման հոդվածներ ունենալ հայերեն վիքիպեդիայում։ --ERJANIK (քննարկում) 07:18, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ ERJANIK ջան:--Վենդետտա 14:53, 5 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]