Jump to content

Քննարկում:Սիմեոն Ա Երևանցի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծում եմ Սիմեոն Երեւանցուն վերագրուած այս տգեղ նկարը պէտք է հեռացնել։ Բացի որ այն վաւերական չէ, այլեւ խեղաթիւրում է իրականութիւնը։ Սիմեոնը երբեք մօրուք չի ունեցել (գոսակ էր)։Մերուժան Կարապետեան (քննարկում) 21:04, 17 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հարգելիս, տգեղ է թե ոչ, սա իր նկարն է: Ու դա ես չեմ նկարել, բազմաթիվ դասագրքերում կա: --Hayk.arabaget (քննարկում) 21:19, 17 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Դա Սիմէոն Երեւանցու նկարը չէ, այլ ժամանակակից նկարչի գործ, որ ամենեւին հեղինակին չի իմացել։ Չեմ կարծում այն տարածելը իմաստ ունի, յղումների մէջ ես նշել եմ Սիմեոնից պահպանուած միակ մանրանկարի տեղեկութիւնները։Մերուժան Կարապետեան (քննարկում) 21:27, 17 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հայկ ջան, իսկապէս այն անդուր նկարը արժի հանել (մարդ այս նկարը նայլուց յետոյ խռովում է էս յօդուածից)։ Եթէ նկարների կարիք կայ, ես չեմ խոստանում միանգամից, բայց որոշ բաներ (գրքեր, ինքնագրեր, կոնդակներ եւն) աստիճանաբար կաւելացնեմ։Մերուժան Կարապետեան (քննարկում) 21:37, 17 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հայկական հանրագիտարանում նույնիսկ կարող եք տեսնել, որ Սիմեոն Երևանցին էլի մորուքով է, և ոչ թե գոսակ: Նկարը հանդիպել եմ պատմության մի քանի դասագրքերում ու աշխատություններում, ուստի սխալ նկար չեմ համարում:--Hayk.arabaget (քննարկում) 05:04, 18 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Նկարն անվաւեր է եւ պէտք է հեռացուի, անկախ այն հանգամանքից թէ եւս քանի տեղ է այն օգտագործուել։ Դա փաստարկ լինել չի կարող։ Վերեւում գրել էիք, որ դա ինքներդ չեք նկարել։ Լիովին վստահում եմ Ձեզ, միաժամանակ պարտաւորելով այստեղ անպայման նշել նաեւ նկարչի անունը։ Յարգանօք՝ Մերուժան Կարապետեան (քննարկում) 23:36, 18 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Համաձայն եմ Մերուժանի հետ՝ նկարն անվարավեր է, ժամանակակից նկարչի ստեղծագործություն է: Բայց քանի որ այն զետեղված է այլ հանրագիտարաններում ու դասագրքերում, առաջարկում եմ այն հեռացնել, երբ ունենանք ավելի ճշգրիտ նկար: --Rob (քննարկում) 06:16, 19 Ապրիլի 2014 (UTC)[reply]