Jump to content

Ֆիլ Ֆոդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլ Ֆոդեն
Phil Foden
Ֆոդենը Մանչեսթեր Սիթիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Philip Walter Foden
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 2000(2000-05-28)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Հասակ 171 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 47
Պատանեկան կարիերա
2009-2017 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 96 (24)
Ազգային հավաքական
2015-2016 Անգլիա Անգլիա Մ16 8 (2)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ17 23 (11)
2017 Անգլիա Անգլիա Մ18 2 (1)
2018 Անգլիա Անգլիա Մ19 3 (1)
2018-ներկա Անգլիա Անգլիա Մ21 11 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 24-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 24-ի, 2019

Ֆիլ Ֆոդեն (անգլ.՝ Phil Foden, մայիսի 28, 2000(2000-05-28)[1], Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Սիթիի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոդենը Մանչեսթեր Սիթիի ակադեմիայի սան է[5][6][7][8]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2016 թվականի հուլիսին[9]։ Դեկտեմբերի 6-ին անգլիացին ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի Սելտիկի դեմ խաղի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[10][11]։ 2017 թվականի հուլիսին Ֆոդենը Մանչեսթեր Սիթիի կազմում մասնակցեց Չեմպիոնների միջազգային գավաթին՝ դաշտ դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի[12][13] և Ռեալ Մադրիդի[14][15] դեմ խաղերում։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ֆոդենը նշեց 2017 թվականի նոյեմբերի 21-ին՝ փոխարինելով Յայա Տուրեին Չեմպիոնների Լիգայի Ֆեյենորդի դեմ խաղում[16][17]։ և դառնալով 20-րդ դարում ծնված երրորդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում[18][18]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում Ֆոդենը անցկացրեց դեկտեմբերի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի Շախտյորի դեմ խաղում[19][20]՝ դառնալով ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը, ով դաշտ է դուրս եկել այս մրցաշարում թիմի մեկնարկային կազմում[21][22]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց դեկտեմբերի 16-ին՝ փոխարինելով Իլկայ Գյունդոգանին Տոտենհեմի դեմ խաղում[23][24]։ Դեկտեմբերի 17-ին Ֆոդենը BBC-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ սպորտսմեն[25][26]։ 2018 թվականի փետրվարի 25-ին նա փոխարինեց Սերխիո Ագուերոյին Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչի Արսենալի դեմ խաղում[27]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել լիգայի գավաթը[28][29]։ 2017-18 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[30]։ Մանչեսթեր Սիթին հաղթեց նաև Պրեմիեր Լիգան[31][32], իսկ Ֆոդենը դարձավ այդ պահին պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հաղթել է այս մրցաշարը[33][34][35]։

2018 թվականի օգոստոսի 5-ին Ֆոդենը Մանչեսթեր Սիթիի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի Չելսիի դեմ խաղում[36]՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Սիթիին նվաճել գավաթը[37][38]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Անգլիայի գավաթի Օքսֆորդ Յունայթեդի դեմ խաղում՝ այս խաղում նաև գոլային փոխանցում տալով Ռիյադ Մահրեզին[39][40]։ Դեկտեմբերի 10-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[41][42][43][44]։ 2019 թվականի փետրվարի 16-ին Ֆոդենը դուբլ ձևակերպեց Անգլիայի գավաթի Նյուպորտ Կաունտիի դեմ խաղում[45][46]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում անգլիացին խփեց մարտի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Շալկե 04-ի դեմ խաղում[47][48] և դառնալով Մանչեսթեր Սիթիի պատմության այդ պահին ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայում[49][50]։ Թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ Պրեմիեր Լիգայում խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 3-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[51][52]՝ դառնալով Դանիել Սթարիջից հետո ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը, ով այսպիսի հաջողության է հասել[53][54]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց ապրիլի 20-ին՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[55]՝ այս խաղում 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սիթիին[56][57]։ 2018-19 մրցաշրջանում Ֆոդենը անցկացրեց 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[58], իսկ Մանչեսթեր Սիթին տեղական թրեբլ նվաճեց[59][60]՝ հաղթելով Պրեմիեր Լիգան[61][62], Անգլիայի լիգայի գավաթը[63][64] և Անգլիայի գավաթը[65][66]։

2019 թվականի օգոստոսի 4-ին Ֆոդենը իրացրեց 11-մետրանոցը Անգլիայի սուպերգավաթի Լիվերպուլի դեմ խաղում[67]՝ օգնելով Մանչեսթեր Սիթիին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[68][69]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոդենը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[70][71][72]։ 2017 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[73]՝ անցկացնելով 6 հանդիպում և դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[74]՝ գոլերից մեկը խփելով մրցաշարի եզրափակչում[75], իսկ Անգլիան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը առաջնությունում[76]՝ եզրափակչի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Իսպանիային[77][78]։ Ֆոդենը ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[79]։ 2017 թվականի հոկտեմբերին նա մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը[80]։ Ֆոդենը խաղադաշտ դուրս եկավ իր թիմի բոլոր 7 հանդիպումներին՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Անգլիային հաղթել մրցաշարը[81][82]։ Նա դուբլ ձևակերպեց առաջնության եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում[83][84]՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[85][86][87]։ 2019 թվականին Ֆոդենը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[88][89][90]՝ անցկացնելով 3 հանդիպում[91] և գոլի հեղինակ դառնալով Ֆրանսիայի դեմ խաղում[92][93], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[94][95][96]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ[97]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Սիթի 2017–18 Պրեմիեր Լիգա 5 0 0 0 3 0 2 0 10 0
2018–19 13 1 3 3 4 1 6 2 26 7
2019–20 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 19 1 3 3 7 1 9 2 38 7
Կարիերայի ընդհանուր 19 1 3 3 7 1 9 2 38 7

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ17

  • ՖԻՖԱ աշխարհի Մ17 առաջնություն. 2017[82]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. երկրորդ տեղ. 2017[77]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2017[79]
  • Աշխարհի Մ17 առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2017[85]
  • BBC-ի տարվա լավագույն երիտասարդ սպորտսմեն. 2017[25]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.mancity.com/players/phil-foden
  3. https://www.bbc.com/sport/sports-personality/59721098#:~:text=Olympic%20medal%2Dwinning%20skateboarder%20Sky,13%20years%20and%2028%20days.
  4. «England - P. Foden - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  5. Brennan, Stuart; Bajkowski, Simon (2017 թ․ դեկտեմբերի 6). «All you need to know about Manchester City starlet Phil Foden». mirror. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Phil Foden: Man City's Homegrown Prodigy». Pundit Feed (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «Scout Report: Phil Foden | Man City's homegrown midfielder». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. Lloyd, Simon. «Phil Foden: One of their own». JOE.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. Pollard, Rob (2016 թ․ հուլիսի 2). «Revealed: The 10 City youngsters handed four-year pro contracts». men. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. «Manchester City - Celtic FC, Dec 6, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. «Manchester City 1-1 Celtic». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  12. Graham, Bryan Armen (2017 թ․ հուլիսի 21). «Manchester United v Manchester City: pre-season friendly – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  13. «Foden display 'another level' says Guardiola». MCFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Man City beat Real Madrid 4-1 in International Champions Cup». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  15. «City v Real Madrid | US tour match report». MCFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  16. «Manchester City - Feyenoord Rotterdam, Nov 21, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. UEFA.com. «UEFA Champions League - Man. City-Feyenoord». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  18. 18,0 18,1 UEFA.com. «Phil Foden – third Champions League player born this millennium». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  19. «Shakhtar Donetsk - Manchester City, Dec 6, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  20. Edwards, Luke; Bull, J. J. (2017 թ․ դեկտեմբերի 6). «Shakhtar Donetsk 2 Man City 1: Pep Guardiola's young side suffers first defeat of the season». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  21. «Shakhtar 2 City 1: Match report». MCFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  22. «Phil Foden: Champions League record for Man City teenager» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  23. «Manchester City - Tottenham Hotspur, Dec 16, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  24. «Manchester City 4-1 Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  25. 25,0 25,1 «BBC Young Sports Personality of the Year 2017: Footballer Phil Foden wins». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  26. «Phil Foden wins Young SPOTY». MCFC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  27. «Arsenal FC - Manchester City, Feb 25, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  28. Wembley, Daniel Taylor at (2018 թ․ փետրվարի 25). «Kompany on target as Manchester City cruise past Arsenal in Carabao Cup final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  29. 29,0 29,1 «Manchester City's old guard blow away Arsenal to win EFL Cup». The Independent (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  30. «Phil Foden | Football Stats | Manchester City | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  31. 31,0 31,1 Aarons, Ed (2018 թ․ ապրիլի 15). «Manchester City crowned Premier League champions after shock United defeat». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  32. «Man City win Premier League as Man Utd lose to West Brom». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  33. Price, Steve. «Manchester City's Phil Foden Becomes Youngest Premier League Winner». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  34. «Phil Foden Becomes The Youngest Player To Win The Premier League» (անգլերեն). 2018 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  35. Fay, Richard (2018 թ․ մայիսի 13). «Man City fans loved seeing Phil Foden make Premier League history». men. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  36. «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  37. Harris, Daniel (2018 թ․ օգոստոսի 5). «Chelsea 0-2 Manchester City: Community Shield – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  38. 38,0 38,1 Lawrence, Amy (2018 թ․ օգոստոսի 5). «Sublime Manchester City sweep Chelsea aside to lift Community Shield». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  39. «Oxford United - Manchester City, Sep 25, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  40. «Oxford United 0-3 Manchester City: Carabao Cup holders see off League One strugglers» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  41. «Phil Foden | Contract extension». MCFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  42. «Phil Foden: Manchester City midfielder signs contract until 2024» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  43. «Phil Foden signs new Manchester City contract until 2024». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  44. «Phil Foden extends Manchester City contract to 2024». The Independent (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  45. «Newport County - Manchester City, Feb 16, 2019 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  46. Parade, Stuart James at Rodney (2019 թ․ փետրվարի 16). «Sané and Foden send City through as dogged Newport are finally downed». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  47. «Manchester City - FC Schalke 04, Mar 12, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  48. «Man City 7-0 Schalke (agg: 10-2): City ease through to quarter-finals» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  49. «Manchester City news: Phil Foden becomes youngster Champions League scorer as records tumble in Schalke rout | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  50. «Phil Foden Becomes Man City's Youngest Ever Champions League Goalscorer in 7-0 Win Over Schalke». 90min.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  51. «Manchester City - Cardiff City, Apr 3, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  52. «Man City 2-0 Cardiff: Champions return to top of Premier League» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  53. «Phil Foden: Man City youngster will be 'important player for decade'» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  54. «Manchester City 2 Cardiff City 0: Premier League report | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  55. «Manchester City - Tottenham Hotspur, Apr 20, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  56. «Foden shines as City lose De Bruyne for derby». Reuters (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  57. «Manchester City 1-0 Tottenham: Phil Foden goal sends City top» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  58. «Phil Foden | Football Stats | Manchester City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  59. «Man City 6-0 Watford: City clinch historic domestic treble» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  60. «Man City thrash Watford 6-0 in FA Cup final to complete domestic treble». www.nst.com.my. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  61. «Man City win Premier League: Title retention adds layer of invincibility» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  62. 62,0 62,1 «Manchester City retain English Premier League title». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  63. 63,0 63,1 Wembley, Daniel Taylor at (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea's Kepa chaos». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  64. Burt, Jason; Tyers, Alan (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  65. Wallace, Sam; Bull, J. J. (2019 թ․ մայիսի 18). «Manchester City smash six past Watford in FA Cup final to win historic domestic treble». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  66. 66,0 66,1 «Manchester City Win FA Cup». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  67. «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  68. 68,0 68,1 Burt, Jason; Zeqiri, Daniel (2019 թ․ օգոստոսի 4). «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  69. «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  70. «SHOOT for the Stars: Manchester City's 18-year-old "gift" Phil Foden | Shoot». www.shoot.co.uk. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  71. Odey, Emmanuel (2018 թ․ օգոստոսի 7). «Phil Foden: A Starman in the Making for Manchester City». Bitter and Blue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  72. «Phil Foden: Who is England's 17-year-old World Cup hero? | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  73. Association, The Football. «Cooper names Euro squad». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  74. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  75. «Spain U17 - England U17, May 19, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  76. Association, The Football. «Spain 2-2 England U17 (4-1 on penalties)». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  77. 77,0 77,1 UEFA.com. «Under-17 - Spain secure record third U17 EURO title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  78. Verschueren, Gianni. «Spain Win 2017 U17 European Championship After Penalty Shootout Against England». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  79. 79,0 79,1 uefa.com (2017 թ․ հուլիսի 1). «Under-17 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  80. Association, The Football. «World Cup squad named». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  81. Ray, Saptarshi; Bloom, Ben (2017 թ․ հոկտեմբերի 28). «England win U17 World Cup after incredible 5-2 comeback victory over Spain». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  82. 82,0 82,1 «England win U17 World Cup: Young Lions fight back to beat Spain in final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  83. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - England-Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  84. «England U17 - Spain U17, Oct 28, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  85. 85,0 85,1 FIFA.com. «FIFA U-17 World Cup 2017 - News - Brazao, Brewster and Foden lead individual honours - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  86. Watch, City (2017 թ․ հոկտեմբերի 28). «Phil Foden wins Golden Ball award at FIFA U-17 World Cup; Pep Guardiola responds». City Watch (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  87. «Foden and Brewster scoop Under-17 World Cup awards». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  88. Association, The Football. «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  89. «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  90. Flanagan, Aaron (2019 թ․ մայիսի 27). «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  91. UEFA.com. «England - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  92. «England U21 - France U21, Jun 18, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  93. «England U21 1-2 France U21: Aaron Wan-Bissaka own goal in injury time gives France victory» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  94. «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  95. Wallace, Sam (2019 թ․ հունիսի 21). «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  96. «England Under-21's all but out of Euro 2019 after Romania loss». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  97. «Phil Foden». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Ֆոդեն» հոդվածին։