Ֆուձիյամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուձիյամա
ՏեսակԳործող հրաբուխ, ամենաբարձր կետ, isolated peak?, ստրատոհրաբուխ, տեսարժան վայր, shintaisan? և լեռ
Երկիր Ճապոնիա
Վարչատարածքային միավորՍիձուոկա (պրեֆեկտուրա) և Յամանասի (պրեֆեկտուրա)
Աշխարհագրական
տեղադրություն
Հոնսյու և Fossa Magna?
Մասն էFujisan, sacred place and source of artistic inspiration?, Three Holy Mountains?, 100 հայտնի ճապոնական լեռներ, Top 100 Geological Sites in Japan?, New 100 Famous Japanese Mountains?, 100 Famous Yamanashi mountains? և 100 Landscapes of Heisei?
Բարձրությունը ծովի մակարդակից3777,24 ± 0,99 մետր
Մակերես19 311,9 հեկտար
Բարձրագույն գագաթKengamine Peak?
Պահպանման տարածքFuji-Hakone-Izu National Park?
Նյութբազալտ
Անվանված էFuji district?
Սմիթսոնիան կոդ283030
Ֆուձիյամա (Ճապոնիա)##
Ֆուձիյամա (Ճապոնիա)

Ֆուձիյամա, Ֆուձի, Ֆուձիսան (富士山 (ճապ.՝ Ֆուջիյամա)), գործող[1] հրաբուխ (ստրատոհրաբուխ) Հոնսյու կղզում, Ճապոնիայի ամենաբարձր լեռնագագաթը (3776 մ[2]

Ֆուձիյաման գտնվում է Տոկիոյից 90 կմ արևմուտք-հարավ-արևմուտք։

Ֆուձիյամայի գագաթում կանոնավոր կոն է՝ 700 մ տրամագիծ և մինչև 100 մ խորություն ունեցող խառնարանով։ Լանջերին կան կողային խառնարաններ և խարամային կոներ։ 781 թվականից հետո տեղի է ունեցել 12 ժայթքում, վերջինը՝ 1707-1708 թվականներին։ Լանջերը ծածկված են մշտադալար անտառներով։ Գագաթը ձյունածածկ է (10 ամիս)։

Ֆուձիյաման համարվում է սուրբ լեռ։ Այն կրոնական ուխտագնացության և տուրիզմի վայր է։ Ֆուձիյամայի պատկերը ճապոնական արվեստի սիրված առարկան է (նկարներ, ճենապակի, ասեղնագործություն)։ Ներկայում լեռան գագաթին տեղակայված են սինտոիստական տաճար, փոստի բաժանմունք և օդերևութաբանական կայան։ Լեռան շրջակայքն ընդգրկված է Ֆուձի-Հակոնե-Իձու ազգային պարկի տարածքում[3][4][5]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում Ֆուձիյամա լեռան համար օգտագործվում են (հարստություն, առատություն) և (ազնիվ մարդ) կանձիները։ Սակայն հնարավոր է, որ այդ սիմվոլներն ատեձիներ են, այսինքն՝ դրանք ընտրվել են միայն արտասանության հիման վրա և որևէ իմաստ չեն պարունակում։

Ֆուձիյամա անվան առաջացումը պարզված չէ։ X դարով թվագրվող «Տակետորի Մոնոգատարի» պատմվածքում ասվում է, որ անվանումն առաջացել է անմահություն (不死, ֆուսի, ֆուձի}}) բառից, ինչպես նաև բազմություն (富, ֆու) և զինվոր (士, սի, ձի) բառերից[6] (որոնք բարձրանում են լեռան լանջով)[7]։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ Ֆուձի անունն առաջացել է 不二 (ոչ+երկու) բառից, որ նշանակում է «իրեն հավասարը չունեցող», «անզուգական»։ Ըստ այլ պնդման՝ անվան հիմքը 不尽 (ոչ+սպառել) բառն է, որ նշանակում է «անսպառ»։ Էդո շրջանի ճապոնացի գիտնական Հիրատա Ացուտանեն ենթադրում է, որ լեռան անունն առաջացել է «լեռ, որ կանգնած է ուղիղ, ինչպես բրնձի հասկիկը (穂, հո)» բառից։

Բրիտանացի միսիոներ Ջոն Բաթչելորը (1854-1944) կարծում է, որ Ֆուձիյամա լեռան անունը ծագում է այներեն բառից, որ նշանակում է «կրակի աստծո (Կամույ Ֆուտի) կրակ (ֆուտի)», սակայն ճապոնացի լեզվաբան Կյոսուկե Կինդաիտին հերքել է այդ վարկածը ձևաբանական զարգացման տեսակետից։ Նա նաև նշել է, որ հուտի նշանակում է «ծեր կին», ապե՝ «կրակ», իսկ Ապե հուտի կամույ՝ կրակի աստվածություն։ Տեղանունների տարածվածության վերաբերյալ ուսումնասիրությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ «ֆուձի» անունը ծագում է ավելի շուտ Յամատո լեզվից, քան այներենից։ Ճապոնացի տեղանվանագետ Կանձի Կագամին պնդում է, որ բառն ունի նույն արմատը, ինչ «գլիցինիա» (ֆուձի), «ծիածան» (նիձի, կա նաև ֆուձի տարբերակ) բառերը և ծագում է «գեղեցիկ երկար լանջ» արմատից[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mount Fuji». Britannica Online. Վերցված է 29 сентября 2014-ին.
  2. GLOBAL VOLCANISM PROGRAM
  3. ФУДЗИ // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.
  4. ФУДЗИ-ХАКОНЭ-ИДЗУ // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.
  5. Фудзияма // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. բառը կարող է նշանակել զինվոր (兵士, հեյսի, հեյձի) կամ սամուրայ (武士, բուսի), սակայն նրա հիմնական իմաստն է՝ ազնիվ մարդ։
  7. Japanese Text Initiative theTaketori monogatari
  8. 富士山 — 知泉Wiki
  9. 富士山アイヌ語語源説について
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուձիյամա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։