Jump to content

Ֆրենսիս Դանբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Դանբի
Ծնվել էնոյեմբերի 16, 1793(1793-11-16)[1][2][3][…]
ԾննդավայրՈւեքսֆորդ, Լենստեր
Վախճանվել էփետրվարի 9, 1861(1861-02-09)[3][4][5] (67 տարեկան), փետրվարի 10, 1861(1861-02-10)[6][7][8][…] (67 տարեկան) կամ հոկտեմբերի 2, 1861(1861-10-02)[9] (67 տարեկան)
Մահվան վայրExmouth, Իսթ Դևոն, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Իռլանդիայի թագավորություն,  Միացյալ Թագավորություն[8] և Իռլանդիա[8]
Մասնագիտություննկարիչ և բնանկարիչ
Ժանրբնանկար
Թեմաներբնանկար
Պաշտոնassociate member?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԶավակներJames Francis Danby?[10] և Thomas Danby?[10]
 Francis Danby Վիքիպահեստում

Ֆրենսիս Դանբի (նոյեմբերի 16, 1793(1793-11-16)[1][2][3][…], Ուեքսֆորդ, Լենստեր - փետրվարի 9, 1861(1861-02-09)[3][4][5], փետրվարի 10, 1861(1861-02-10)[6][7][8][…] կամ հոկտեմբերի 2, 1861(1861-10-02)[9], Exmouth, Իսթ Դևոն, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ռոմանտիզմի ժամանակաշրջանի իռլանդացի նկարիչ[11][12]:Նրա երևակայական, դրամատիկ բնանկարները համեմատելի էին Ջոն Մարտինի հետ։ նրա ամենամեծ հաջողության շրջանըը 1820-ական թվականներին էր, Լոնդոնում[13]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իռլանդիայի հարավ-արևելքում։ Նրա հայրը`Ջեյմս Դանբին, Ուքսֆորդի մերձակայքում ունեցել է փոքրիկ տարածք, բայց 1807 թվականին նրա մահից հետո ընտանիքը տեղափոխվել էր Դուբլին։ Նա նկարչություն է ուսումնասիրել Դուբլինի թագավորական դպրոցում և Ջեյմս Արթուր Օ՛Քոնոր անունով նկարչի ազդեցությամբ սկսել է նկարել բնապատկերներ։ Դանբին ծանոթացել է Ջորջ Պետրիի հետ։

Ափի համայնապատկեր մայրամուտի ժամանակ, 1813, Արվեստի ազգային պատկերասրահ

1813 թվականին Օքոնորի և Պետրիի հետ Դանբին մեկնել է Լոնդոն[14]։ Չունենալով հիմնական ֆինանսավորման միջոցներ՝ նրանք ստիպված դադարեցրել են այս ճանապարհորդությունը և ոտքով վերադարձել տուն։ Բրիստոլում նրանք դադար են առել, և Դանբին, գտնելով, որ կարող է ջրանկարներով փոքր գումարներ աշխատել, մնացել է այնտեղ՝ ջանասիրաբար աշխատելով և Լոնդոնի ցուցահանդեսներին կարևոր նշանակության նկարներ ուղարկելով։ Այնտեղ նրա յուղանկարները մեծ ուշադրություն են գրավել[15]։

Բրիստոլ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

1818/19 թվականներից սկսած՝ Դանբին եղել է նկարիչների ոչ պաշտոնական խմբի`Բրիստոլի դպրոցի անդամ և մասնակցել երեկոյան հավաքների և էքսկուրսիաների, որոնց ժամանակ այցելում էին տեսարժան վայրեր[16]։ Նրա՝«Էվոն գետի կիրճի տեսարանը» կտավը (1822) պատկերում է նկարիչների խմբի սիրած վայրերը[17]։ Նույնիսկ 1824 թվականին Բրիստոլից հեռանալուց հետո նա շուրջ մեկ տասնամյակ կապ է պահպանել Բրիստոլի դպրոցի անդամների հետ[18]։

Սկզբում խումբը ձևավորված է եղել Էդուարդ Բիրդի շուրջ[16], որին ի վերջո Դանբին գերազանցել է[18]։ Բիրդի կենցաղային ժանրի նկարներ ունեին նատուրալիստական ոճ և թարմ գույներ[19], որոնց ազդեցությունը երևում է Դանբիի  նկարների մեջ։ Օրինակներից են Դանբիի «Տղաները նավարկում են փոքր նավակով» (1821) և «Եգիպտոսից Իսրայելի արտաքսումը» (1825) նկարները[16][20][21][22]։ Դանբին լավ հարաբերություններ է ունեցել Էդվարդ Վիլյեր Ռիփպիլի հետ, որի ոճը զարգացել է Դանբիի ոճին զուգահեռ ՝Բիրդի ազդեցության տակ[19][21]։

Բրիստոլի նկարիչները, մասնավորապես ոչ պրոֆեսիոնալ Ֆրենսիս Գոլդը, նույնպես կարևոր ազդեցություն են ունեցել Դանբիի վրա՝ ավելի ազդեցիկ և բանաստեղծական ոճով նկարելու համար[16][21]։ Ոչ պրոֆեսիոնալ նկարիչ Ջորջ Քումբերլենդը ազդեցիկ կապեր ուներ Լոնդոնում[23]։ 1820 թվականին, երբ Ֆրենսիս Դանբին ցուցադրում էր իր Java Upas Tree կտավները բրիտանական մի հաստատության մեջ , Քամբերլանդը օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դրանք արժանանան բարենպաստ ընդունելության[24]։ Նրանց նամակագրությունից կան նաև ապացույցներ այն մասին, որ Քամբերլանդը Դանբիին թեմաներ է առաջարկել նկարելու[25]։ Քամբերլանդը Ուիլյամ Բլեյքի մտերիմ ընկերն էր[23], այդ պատճառով տեսակետ կա այն մասին, որ վերջինս նույնպես ազդեցություն է գործել Դանբիի վրա, հատկապես նրա՝ 1821 թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ցուցադրված «Սիրուց հիասթափվածը» կտավի վրա[26]։

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
'The Enchanted Island by Danby',
a poem by L. E. L.

1825 թվականին հաջողությամբ ցուցադրված Դանբիի An Enchanted Island կտավը նույնպես ազդեցություն է կրել Բրիստոլի դպրոցի այլ նկարիչներից[16]։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

A ship with a shattered mast is sinking in darkness beneath crashing waves near an indistinct rocky shore. A pale rainbow appears in the spray around the ship.
«Նավի խորտակումը» յուղաներկը, 1859

The Upas Tree (1820) և The Delivery of Israel (1825) գործերի շնորհիվ դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ Բրիստոլից մեկնել է Լոնդոն և 1828 թվականին ցուցադրել է իր Opening of the Sixth Seal կտավը բրիտանական ինստիտուտում և դրա համար ստացել 200 գինեայի մրցանակ։ Այս նկարին հաջորդել են ևս երկուսը՝ «ապոկալիպսիսի» թեմայով[15]։

Դանբին նկարել է «հսկայական իլյուզիոնիստական կտավներ», որոնք համեմատելի էին Ջոն Մարտինի`«1820-ականների բայրոնական ոճին համահունչ մեծ, մռայլ և ֆանտաստիկ թեմաների հետ»[27]։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

A rocky outcrop is surrounded by a swirling torrent of water under dark storm-clouds. A cluster of people swept into the water cling to shattered tree-trunks. An angel hovers over them.
«Ջրհեղեղ» յուղաներկը 1840

1828 թվականին Քրիստոֆեր Մուրը քանդակել է Դանբիի արձանը[28]։

1829 թվականին Դանբիի կինը լքել է նրան՝ փախչելով նկարիչ Փոլ Ֆալկոն Պոուլի հետ[29]։ Դանբին հեռացել է Լոնդոնից՝ հայտարարելով, որ այլևս չի ապրելու այնտեղ։ Մեկ տասնամյակ ապրել է Շվեյցարիայի Ժնևի լճի մոտ՝ դառնալով ժամանակ առ ժամանակ նավակներ նկարող բոհեմական նկարիչներից մեկը[15]։ Հետագայում նա կարճ ժամանակով տեղափոխվել է Փարիզ։

1840 թվականին վերադարձել է Անգլիա, երբ իր որդիներ Ջեյմսը և Թոմասը, երկուսն էլ նկարիչներ, հասակ էին առնում[15]:Այդ տարի Դանբին ցուցադրել է իր մեծ և հզոր «Ջրհեղեղ» նկարը[30], որը վերականգնել է իր հեղինակությունն ու կարիերան։ Նրա նկարներից են The Golden Age (1827, ցուցադրված 1831), Rich and Rare Were the Gems She Wore (1837) և The Evening Gun (1848) և այլ կտավներ։

Դանբիի վերջին շրջանի աշխատանքներից The Woodnymph's Hymn to the Rising Sun (1845) կտավը ստեղծված է ավելի հանդարտ, զուսպ և ուրախ ոճով, քան իր նախկին աշխատանքները, բայց նա վերադարձել է իր հին ոճին «Նավի խորտակում» կտավը նկարելիս (1859)։ Իր կյանքի վերջին տարիները ապրել է Դեվոնի Էքսմութ քաղաքում, որտեղ մահացել է 1861 թվականին։ Ջոն Մարտինի և Ուիլյամ Թըրների հետ միասին Դանբին համարվում է ռոմանտիկ ոճի բրիտանացի առաջատար նկարիչ[31]։

Դանբիի երկու որդիներն էլ բնանկարիչներ էին։ Ավագ nրդին՝ Ջեյմս Ֆրենսիս Դանբին (1816–75), ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում։ Նա կատարելապես էր պատկերում արևածագը և մայրամուտը[32]։ Կրտսերը՝ Թոմաս Դանբին (1817–86), մասնագիտացել էր ջրաներկով Ուելսի տեսարաններ պատկերելու մեջ։ 1866 թվականին վերջինս առաջադրվել է որպես Թագավորական ակադեմիայի դոցենտ, բայց պարտվել է ընտրություններում մեկ ձայնով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևմտյան Անգլիայի թագավորական ակադեմիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Francis DanbyOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  7. 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 SIKART — 2006.
  9. 9,0 9,1 9,2 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  10. 10,0 10,1 Union List of Artist Names — 2018.
  11. Adams, Eric (1973). Francis Danby: Varieties of Poetic Landscape. London: Yale University Press. ISBN 0-300-01538-0.
  12. Edward G. Malins and Morchard Bishop, James Smetham and Francis Danby: Two 19th Century Romantic Painters, London, Stevens, 1974.
  13. Herrmann, Luke (2000). Nineteenth Century British Painting. London: Giles de la Mere. էջեր 175–183. ISBN 1-900357-17-8.
  14. Adams, Eric (1973). Francis Danby: Varieties of Poetic Landscape. London: Yale University Press. էջ 4. ISBN 0-300-01538-0.
  15. 15,0 15,1 15,2 15,3  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Danby, Francis». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 7 (11th ed.). Cambridge University Press. էջ 794.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Greenacre, Francis (1973). The Bristol School of Artists: Francis Danby and Painting in Bristol 1810–1840 (exhibition catalogue). Bristol: City Art Gallery, Bristol. էջեր 9–24.
  17. Greenacre, Francis (2005). From Bristol to the Sea: Artists, the Avon Gorge and Bristol Harbour. Bristol: Redcliffe. էջ 68. ISBN 1-904537-39-1.
  18. 18,0 18,1 Adams, Eric (1973). Francis Danby: Varieties of Poetic Landscape. London: Yale University Press. էջեր 4, 11–13, 44. ISBN 0-300-01538-0.
  19. 19,0 19,1 Greenacre, Francis (1973). The Bristol School of Artists: Francis Danby and Painting in Bristol 1810–1840 (exhibition catalogue). Bristol: City Art Gallery, Bristol. էջեր 105–107.
  20. Richardson, Sarah (1982). Edward Bird (exhibition catalogue). Wolverhampton: Wolverhampton Art Gallery. էջեր 18–22.
  21. 21,0 21,1 21,2 Greenacre, Francis (1988). Francis Danby 1793–1861. London: Tate Gallery. էջեր 13–17. ISBN 1-85437-000-6.
  22. Greenacre, Francis (1973). The Bristol School of Artists: Francis Danby and Painting in Bristol 1810–1840 (exhibition catalogue). Bristol: City Art Gallery, Bristol. էջեր 51–52.
  23. 23,0 23,1 Adams, Eric (1973). Francis Danby: Varieties of Poetic Landscape. London: Yale University Press. էջ 10. ISBN 0-300-01538-0.
  24. Adams, Eric (1973). Francis Danby: Varieties of Poetic Landscape. London: Yale University Press. էջ 14. ISBN 0-300-01538-0.
  25. Adams, Eric (1973). Francis Danby: Varieties of Poetic Landscape. London: Yale University Press. էջ 12. ISBN 0-300-01538-0.
  26. Adams, Eric (1973). Francis Danby: Varieties of Poetic Landscape. London: Yale University Press. էջեր 17–26. ISBN 0-300-01538-0.
  27. Lionel Lambourne, Victorian Painting, London, Phaidon Press, 1999; pp. 156, 161.
  28. Dictionary of British Sculptors 1660-1851:C Moore by Rupert Gunnis
  29. Christopher Wood, Victorian Painting, Boston, Little, Brown & Co., 1999; p. 20.
  30. Wood, p. 21.
  31. Lambourne, pp. 161–3; Wood, pp. 76–7.
  32. Michael Bryan, Dictionary of Painters and Engravers, Vol. 1, revised edition edited by Robert Edmund Graves, London, George Bell, 1886; p. 348.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Դանբի» հոդվածին։