A Lonely Night

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«A Lonely Night»
The Weekndի երգը «Starboy» ալբոմից
ԹողարկվածՆոյեմբեր 25, 2016
ԺանրԷլեկտրո-ֆանք
ԼեյբլXO Republic Records
ՀեղինակԷյբլ Տեսֆայե Մաքս Մառտին Պետեր Սվենսսոն Սավան Կոտեչա Ալի Պայամի Ահմեդ Բելշ Ջեյսոն Քուինվիլլ

«A Lonely Night»-ը (թարգմանաբար՝ «Միայնակ գիշեր») կանադացի երգիչ The Weeknd-ի երրորդ «Starboy[1]» ալբոմի երգերից մեկն է։ Այն գրվել է The Weeknd-ի, Մաքս Մառտինի, Պետեր Սվենսսոնի, Սավան Կոտեչաի, Ալի Պայամիի, Ահմեդ Բելշի, Ջեյսոն Քուինվիլլի կողմից, իսկ պրոդյուսերներն են Ալի Պայամին և Մաքս Մառտինը[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«A Lonely Night»-ը փոստ-դիսկո է որը ներշնչվել է Մայքլ Ջեքսոնի «Բիլլի Ջին» ֆանկով։ Այն գրված է սոլ մինոռում[4][5]։ Երգը մի աղջկա մասին է որը տարվել եր հարաբերութուններով և մեռժվել եր The Weeknd-ի կողմից[6]։ Համեմատելով այս երգը ալբոմի այլ երգերի հետ կարելի է հանգել այն եզրակացությանը, որ «Starboy» ալբոմի գլխավոր միտքը հարաբերությունների հետ կապված կարիքի մասին է[7][8]։

Քննադատական ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը արժանացավ քննադատների դրական արձագանքներին, շատերը հաճոյախոսում էին The Weeknd-ի ձայնը[9]։ 2016 թվականի նոյեմբերի 29-ին baeblemusic.com կայքից Քրիստիեն Սպրաչը այն անվանեց «Օրվա երգ»՝ ասելով, որ «Սինթբասերն ու գրավիչ երգչախումբը ստեղծում են այնպիսի երգ, որը լսելիս չես կարող չպարել»[10]։

Անդրադարձ չարթերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Starboy-ի այլ երգերը, «A Lonely Night»-ը տեղ զբաղեցրեց ԱՄՆ-ի Billboard Hot 100-ում՝ լինելով 69-րդը[11]։ Երգը նաև զբաղեցրեց Կանադայի Hot 100-ի 40-րդ հորիզոնականը[12]։ Չնայած որ երգը չթողարկվեց որպես սինգլ, այն կարողացավ ընդգրկվել Կանադական Hot AC Airplay աղյուսակում՝ հասնելով 45-րդ հորիզոնական և մնալ չարթում շուրջ երեք շաբաթ։

Հեղինակային իրավունքի խախտման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին երեք բրիտանացի երգահաններ՝ Ուիլյամս «Բիլլի» Սմիթը, Բրայան Քլովերը և Սքոթ Մաքքալոչը դատի տվեցին The Weeknd-ին և Belly-ին հեղինակային իրավունքների խախտման համար[13]։ Նրանք պնդում էին, որ Starboy-ի 2016 թվականի երգը իրենց 2004 թվականի «I Need to Love» երգի բացահայտ պատճեն է։ Երգահանները պահանջել են վնասի չսահմանված չափի գումար և դրա հետ մեկտեղ ՝150 000 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր իրավական և դատաբժշկական փորձագիտության համար։ Դատավարության ընթացքում The Weeknd-ին ներկայացնում էր բրիտանական Russels իրավաբանական ընկերությունը[14]։ Հեղինակային իրավունքի գործը հետագայում շահեց The Weeknd-ը `Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանային դատարանի կայացրած որոշումից հետո[15]։

«The Smith, Clover, McCulloch vs. The Weeknd» իրավախախտման վերաբերյալ դատավարությունը երկրորդն էր The Weeknd-ի երրորդ ստուդիական ալբոմի երգի դեմ[16]։

Քավրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայական ծագման ամերիկացի երգչուհի և երգահան Գիզել Բելլասը թողարկել է «A Lonely Night» երգի քավերը՝ անմիջապես 24-ից 48 ժամվա ընթացքում վերածելով այն ռոքի։ Հանրապետության կողմից նրա քավրը ջնջվեց Youtube-ից հեղինակային իրավունքի խախտման պատճառով[17]։ Այն այժմ գոյություն ունի միայն Soundcloud-ում, որտեղ այն հավաքել է տասնյակ հազարավոր դիտումներ[18]։

Թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկուիմներ(2016–2017) Զբաղեցրած
հորիզոնական
Կանադա Canadian Hot 100[19] 40
Կանադա Canada Hot AC (Billboard)[20] 45
Չեխիա Singles Digitál Top 100[21] 72
Ֆրանսիա SNEP[22] 117
Նիդերլանդներ Mega Single Top 100[23] 72
Սլովակիա Singles Digitál Top 100[24] 29
Շվեդիա Sverigetopplistan[25] 67
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[26] 53
Միացյալ Թագավորություն UK R&B Chart[27] 11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[28] 69
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[29] 37

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Կանադա (Music Canada)[30] Gold 40 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Weeknd shares two new tracks from 'Starboy'». DIY.
  2. «Smith, Clover, McCulloch v. The Weeknd» (PDF). Digital Music News. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. «Hitless musicians to sue The Weeknd». 2018 թ․ նոյեմբերի 22 – via www.bbc.com.
  4. Petridis, Alexis (2016 թ․ նոյեմբերի 25). «The Weeknd: Starboy review – an artist in an awkward state of flux» – via www.theguardian.com.
  5. Reeves, Mosi; Reeves, Mosi (2016 թ․ նոյեմբերի 28). «Review: The Weeknd's 'Starboy' Treads Murky Water in Innovative R&B Era».
  6. «The Weeknd channels Michael Jackson in "Starboy"». Sonoma State Star - The university's student-run newspaper.(չաշխատող հղում)
  7. Abel, Tesfaye; Max, Martin; Savan, Kotecha; Ahmad, Balshe; Ali, Payami; Jason, Quenneville; Anders, Svensson; Weeknd, The (2017 թ․ մայիսի 15). «A Lonely Night». Musicnotes.com.
  8. «Why the Weeknd and Bruno Mars are obsessed with the '80s». Los Angeles Times. 2016 թ․ նոյեմբերի 30.
  9. «The Weeknd dominates the charts with a throwback sound - Las Vegas Weekly». lasvegasweekly.com.
  10. «SONG OF THE DAY: 'A Lonely Night' by The Weeknd». Baeble Music. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. McIntyre, Hugh. «All 18 Songs On The Weeknd's New Album Are Now Charting Hits». Forbes.
  12. «The Weeknd Charts Entire 'Starboy' Album on Hot 100». billboard.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  13. «The Weeknd Sued Over 'Starboy' Song "A Lonely Night"». Complex.
  14. «The Weeknd Is Being Sued for Plagiarism Again». exclaim.ca.
  15. «The Weeknd Beats Some Claims in 'A Lonely Night' Copyright Case». news.bloomberglaw.com.
  16. «The Weeknd Accused of Ripping Off 'Starboy from Somali-American Poet». The Blast. 2018 թ․ սեպտեմբերի 18.
  17. https://www.giselle.us/music-video#music
  18. https://soundcloud.com/giselleus/a-lonely-night-giselle-cover
  19. The Weeknd Album & Song Chart History Canadian Hot 100 for The Weeknd. Ստուգվել է October 4, 2019.
  20. The Weeknd Album & Song Chart History Billboard Canada Hot AC for The Weeknd. Ստուգվել է October 4, 2019.
  21. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201648 into search. Ստուգվել է October 4, 2019.
  22. Lescharts.com — The Weeknd — A Lonely Night (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 4, 2019.
  23. Dutchcharts.nl — The Weeknd — Secrets (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 4, 2019.
  24. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201648 into search. Ստուգվել է October 4, 2019.
  25. Swedishcharts.com — The Weeknd — Secrets. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է October 4, 2019.
  26. December 2016 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 4, 2019.
  27. December 2016 Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 4, 2019.
  28. The Weeknd Album & Song Chart History Billboard Hot 100 for The Weeknd. Ստուգվել է October 4, 2019.
  29. The Weeknd Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for The Weeknd. Ստուգվել է October 4, 2019.
  30. «Canadian single certifications – The Weeknd – A Lonely Night». Music Canada. Վերցված է December 6, 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]