Jump to content

CNET

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Изображение логотипа
cnet.com(անգլ.)
Տեսակառցանց լրագիր
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՍեփականատերCNET Networks?
Բացվածմարտի 5, 1994
 CNET Վիքիպահեստում

CNET, համակարգչային տեխնոլոգիաներին նվիրված վեբ կայք, որը հրապարակում է հոդվածներ, նորություններ, բլոգներ և անարկներ նվիրված տարբեր տեխնոլոգիաների և կենցաղային իրերի մասին։ Կայքը հիմնվել է 1994 թվականին Հէլիսի Մինորի և Շելբի Բոննիի կոմից։ Կայքը պատկանում է CNET Networks-ին, իսկ 2008 թվականից հետո, երբ CBS Interactive գնեց CNET Networks-ը, այն դարձավ բրենդ[1][2][3][4]։ Սկզբնական շրջանում CNET-ը հրապարակում էր նյութեր ռադիո և հեռուստատեսության համար։ Վերջին տարիներին ռեսուրսները սկսեցին օգտագործվել նորագույն մեդիայում՝ առցանց հեռուստատեսություն, CNET TV, տարբեր բլոգներ և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեսուրսի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Fox Network-ի օգնությամբ[5], կայքի համահիմնադիր Քեվին Ուէնդլը և Disney-ի նախկին աշխատակից Դէն Բէյկերը թողարկեցին 4 հեռուստատեսային ծրագիր նվիրված համակարգիչներին, տեղեկատվական տեխնոլոգիաներին և համացանցին։ CNET TV կազմված էր՝ CNET Central, The Web ևThe New Edge-ից[6][7]։ Առաջինը ստեղծվեց CNET Central և հեռարձակվեց ԱՄՆ-ում USA Network ցանցում։ Հետագայում ավելացվեցին The Web-ը և The New Edge-ը, որոնք հեռարձակվեցին Syfy ալիքով։ CNET-ով հիշատակված առաջին հայտնի մարդը դարձավ Ռայան Սիկրեստը, American Idol հաղորդման վարողը։ Նա կարդաց մի տեքստ The New Edge բաժնի թողարկումներից մեկի ժամանակ[8]։

Բացի դա, CNET-ը թողարկեց մեկ այլ հեռուստատեսային հաղորդում համակարգչային տեխնոլոգիաների մասին՝ News.com անունով, որը հեռարձակվում էր CNBC հեռուստաալիքով 1999 թվականից։

Ընկերության ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանալով CNET Networks-ի սեփականությունը, կայքը կատարեց որոշակի ձեռքբերումներ իր լսարանը ավելացնելու համար։ 1997 թվականին CNET-ը ձեռք բերեց շվեցարական GDT ընկերությունը, որն էր հետագայում վերանվանվեց ինչպես՝ CNET Channel։ 1998 թվականն իր ձեռքը վերցրեց Asiacontent ընկերության իրավունքները և ստեղծեց CNET Asia, որի աշխատանքը սկսվեց 2000 թվականի դեկտեմբերին[9][10]։ 2000 թվականի հունվարին CNET անվանափոխվեց CNET Networks-ի, նույն տարում 700 միլլիոն դոլլարով ձեռք բերվեց mySimon առցանց խանութը ապրանքների համեմատության հնարավորությամբ[11]։

2000 թվականի հոկտեմբերին CNET Networks-ը գնեց ZDNet-ը շուրջ 1,6 միլլիարդ դոլլարով[12][13]։ 2001 թվականի ապրիլին CNET-ը գնեց TechRepublic Inc.-ը 23 միլլիոն դոլլարով։ Այս ընկերությունը զբաղվում էր ՏՏ ոլորտի մասնագետներին տեղեկության տրամադրմամբ[14]։ 2004 թվականի հուլիսի 14-ին CNET-ը հայտարարեց Webshots կայքի գնման պլանների մասին՝ կայք, որը նախատեսված էր լուսանկարների փոխանակման համար։ Կայքը արժեցավ ավելի քան 70 միլլիոն դոլլար[15][16]։ Սակայն 2007 թվականի հոկտեմբերին կայքը 45 միլլիոն դոլլարով գնեց American Greetings-ը[17]։

2008 թվականի մայիսի 15-ին հայտարարվեց, որ CBS Corporation պատրասվում է 1,8 միլլիարդ դոլլարի դիմաց գնել CNET Networks-ը։ Գնումը տեղի ունեցավ 2008 թվականի հունիսի 30-ին։ Այդ պահից ի վեր CNET-ի ողջ սեփականությունը սկսեց պատկանել CBS Interactive-ին։ Այս ընկերությունը հիմա ղեկավարում է բազմաթիվ երկրորդական դոմեյն-անունների, որոնք սկզբնական շրջանում գրանցված են եղել CNET Networks, օրինակ՝ download.com, downloads.com, upload.com, news.com, search.com, tv.com, mp3.com, chat.com, computers.com, help.com, shopper.com, radio.com, և com.com։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CBS Corporation to acquire CNET Networks, Inc» (անգլերեն). CBS Corporation. 2008 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  2. «CBS to buy CNET Networks» (անգլերեն). CNET. 2008 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  3. «CBS buying CNet in online push» (անգլերեն). CNN. 2008 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  4. «CBS Corporation completes acquisition of CNET Networks; merges operations into new, espanded CBS Interactive Business Unit» (անգլերեն). CBS Corporation. 2008 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  5. «Digital Hollywood Conference» (անգլերեն). 2000 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  6. «CNET to launch two new TV shows» (անգլերեն). 1996 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  7. «The Web - Digital Review» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  8. Ryan Seacrest Internet Movie Database կայքում
  9. «Investor Relations - CNET Networks» (անգլերեն). 2000 թ․ հունվարի 12. Արխիվացված է CNET Networks օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  10. Computerworld «CNET - Ziff Davis Merger Leaves Asiacontent.com Wondering» (անգլերեն). Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. «CNET Acquires mySimon» (անգլերեն). InternetNews. 20 января 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  12. «Cnet To Buy Ziff Davis» (անգլերեն). InformationWeek. 19 июля 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  13. «Interview With CNETnews.com's Sydnie Kohara» (անգլերեն). JournalismJobs.com. 2001 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  14. «CNET acquires TechRepublic for $23 million» (անգլերեն). San Francisco Business Times. 9 апреля 2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  15. «CNET Networks to Acquire Webshots» (անգլերեն). CNET Networks Investor Relations. 2004 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  16. «CNET Acquires Photo Service Webshots For $70 Million» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  17. «CNET Networks Announces Sale of Webshots to American Greetings» (անգլերեն). CNET Networks Investor Relations. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաշտոնական կայք [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CNET» հոդվածին։