Jump to content

Paparazzi

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Paparazzi»
«Paparazzi» սինգլի շապիկը (Լեդի Գագայի, 2009)
Լեդի Գագայիի սինգլը
«The Fame» ալբոմից
Թողարկված6 հուլիսի, 2009
ՖորմատCD, թվային ներբեռնում, 7"
Ձայնագրված2007–08
150 Studios
(Պարսիպինի-Թրոյ Հիլզ, Նյու Ջերսի)
Ժանրդենս-փոփ
ԵրգահանԼեդի Գագա և Ռոբ Ֆուսարի
Տևողություն3:29
ԼեյբլStreamline, Kon Live, Cherrytree, Interscope
ՊրոդյուսերՌոբ Ֆուսարի, Լեդի Գագա
Լեդի Գագայիի սինգլների ժամանակագրություն
«Chillin»
(2009)
«Paparazzi»
(2009)
«Bad Romance»
(2009)

«Paparazzi» (հայերեն՝ Պապարացի), Լեդի Գագայի երգը, որ թողարկվել է որպես նրա առաջին ստուդիական The Fame ալբոմի սինգլ։ Գագայի և Ռոբ Ֆյուսերի գրած երգը որպես ալբոմի երրորդ սինգլ թողարկվել է Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ռուսաստանում և Իտալիայում, որպես չորրորդ սինգլ Կանադայում և ԱՄՆ-ում, որպես հինգերորդ սինգլ՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Ֆրանսիայում։ Թողարկումը տեղի է ունեցել 2009 թվականի հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայում, իսկ չորս օր անց՝ Ավստրալիայում։ Ի սկզբանե, որպես երրորդ սինգլ Մեծ Բրիտանիայում ցանկացել էին թողարկել «LoveGame» երգը, բայց նրա հակասական տեքստի և երաժշտական բաց հոլովակի պատճառով որպես երրորդ սինգլ ընտրվել է «Paparazzi» երգը[1]։ Երգը գրվել է Գագայի կողմից նրա համար, որ արտացոլի նրա փառքի ձգտումը։ «Paparazzi»-ն միջին տեմպում պարային ստեղծագործություն է, որի տեքստը ցույց է տալիս այն իրավիճակը, երբ ինչ-որ մեկին անընդհատ հետևում են, որպեսզի արժանանան ուշադրության և փառքի։

Երգը դրական է գնահատվել քննադատների կողմից ուրախ տրամադրության ու ակումբային մթնոլորտի համար և կոչվել է ալբոմի ամենահիշվող և իմաստավոր երգը։ Երաժշտական տեսահոլովակում Գագան հանդես է գալիս որպես ճակատագրական աստղ, որին հետևում են լուսանկարիչները, որը քիչ էր մնում սպանվեր իր ընկերոջ կողմից։ Տեսահոլովակում ցույց է տրված, թե ինչպես է նա ողջ մնում, վերադառնում և վրեժ լուծում իր ընկերոջից՝ փառքի վերադառնալու ճանապարհին կատարելով փորձարկումներ։ Երգն ընդգրկվել է Ավստրալիայի, Կանադայի, Իռլանդիայի, Ռուսաստանի և Մեծ Բիտանիայի հիթ-շքերթներում, գլխավորել Գերմանիայի և Չեխիայի հիթ-շքերթները։ ԱՄՆ-ում երգը հասել է «Billboard Hot 100» հիթ-շքերթի 6-րդ հորիզոնական։

Ստեղծագործության ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ռոն Սոլոմովիչը «About.com»-ից գրել է, որ երգը ունի մի քանի իմաստներ, Գագան պատասխանել է.

Ինչ արած, ես շատ ուրախ եմ, որ կան բազմաթիվ մեկնություններ, դրանում է հենց գաղափարը։ Երգը մի քանի երևույթների մասին է՝ իմ ներքին կռվի մասին, որը կայանում է նրանում, թե արդյոք ուզում եմ ես փառք, թե սեր։ Նաև երգը պապարացիներին մոլորեցնելու մասին է, որպեսզի նրանք սիրեն ինձ։ Այս երգը տեսախցիկների հանդեպ ունեցած սիրո մասին է, բացի դա այդ երգը, դարձել է փառքի և սիրո հարց՝ հնարավոր է արդյոք ունենալ երկուսը միաժամանակ թե միայն մեկը[2]։

Ավստրալիական «Daily Telegraph» ամսագրին տված հարցազրույցում, Գագան բացատրել է, որ երգը գրվել է հաջողության և սիրո հաշվեկշռի փնտրտուքներում[3]։ Բիլլ Լեմբը «About.com»-ից համաձայնել է, որ երգը հանդիսանում է միօրինակ «սիմբոտիկ, բայց վերջնական արդյունքում կեղծ և „պլաստիկ “ աստղերի և նրանց հետևող պապարացիների հարաբերությունների մեջ […] որոնք, ինչ էլ լինի կփաստաթղթավորեն պատմությունը և վերջնական արդյունքում, փառք կստեղծեն»[4]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագան կատարում «Paparazzi» The Monster Ball Tour-ում:
Գագան կատարում է «Paparazzi»-ն Gröna Lund-ում, Ստոկհոլմ, Շվեդի 2009 թվականի օգոստոսին

Քննադատները երգին տվել են դրական արձագանքներ։ Ջիլ Մենզեյը «Billboard»-ից, «The Fame Ball Tour» մրցանակաբաշխության ժամանակ, գովել է Գագային երգում, ասելով, որ. «Փառքով մոլագարված „Paparazzi“ բալլադը, ցույց է տվել, թե ինչքան հմուտ կարող է լինել իր ձայնային դիապազոնով»[5]։ Ալեքսիս Պետրիդիսը «The Guardian»-ից ասել է, որ «դուք կարող եք շուտ հոգնել ալբոմի անընդհատ կրկնվող թեմայից, բայց „Paparazzi“ երաժշտությունը իսկականից զբաղեցնում է տեղ ձեր գլխում և ոչ մի կերպ չի ուզում լքել այն»[6]։ Ստեֆան Թոմասը «Allmusic»-ից կոչել է երգը խելացի և ասել, որ այն «բազմագործոն միաժամանակ հրաշալի փոփ-թրեք է և նրա չար ծաղրանմանակումն է»[7]։ Բեն Նորմանը «About.com»-ից ասել է, որ երգը մտնում է ալբոմի ամենասիրելի երգերի մեջ և ավելացրել է, որ այն զարմացնող է[8]։ Փրայա Էլանը «The Times»-ից արտահայտել է կարծիք, որ «նույնիսկ տրիո երգերը, որոնք կազմում են ամբողջ ալբոմի աստղայնության հիմքը („Paparazzi“, „Beautiful Dirty Rich“ և գլխավոր երգը) չեն միախառնվում հանրահայտության դատարկության հետ, իսկ ավելի շուտ նախընտրում են նայել կողքից»[9]։ Բիլլ Լեմբը «About.com»-ից կարծում է, որ երգը հանդիսանում է Գագայի գագաթնակետը, որպես արտիստուհի։ Շարունակությունում, նա նշել է սիմբիոտիկ հարաբերությունները աստղերի և պապարացիների միջև, էմոցիան թաքնված բառերի երաժշտության միջև և Գագայի հաստատուն վոկալը որպես երգի «կողմ» փաստեր[4]։

Էվան Սաուդեյը «PopMatters»-ից ասել է, որ երկու սինգլներն էլ, «Paparazzi»-ն և ավելի վաղ «Poker Face» երգերը համատեղելի են երգչուհու առաջին սինգլ, «Just Dance»-ի հետ, բայց ավելացրել է, որ «համարներից ոչ մեկում նույնիսկ ակնարկ չկա, այն բանի վրա, որ Գագան կրկնում է իրեն, դրա փոխարեն, թվում է, որ նրա սխալները արտահայտված են միայն նրանով, որ նա փորձում է մտնել տարածք, որին, ըստ երևույթի դեռ պատրաստ չէ»[10]։ Ֆրիդոմ Դա Լեկը Վաշինգտոն Փոստից քննադատորեն է գնահատել երգը և ասել է, որ չնայած այն բանի վրա, որ Գագան թվում է ավելի լուրջ, երբ հորդորանքով է երգում «Paparazzi»-ն, երգը միևնույն է թվում է նույնանման բարակ և դիմազուրկ, որը թվում է անհամ[11]։ Էրիկա Հովարդը «New Times Broward-Palm Beach»-ից անվանել է երգը ավելի «խոսուն» ալբոմում[12]։ Ջոն Կարամանիկան «Նյու Յորք Թայմս»-ից ասել է, որ «Paparazzi»-ն սիրային հաղորդագրություն է ուղարկված տեսախցիկից անձնավորությանը, բայց այն շատ շուտ է կտրվում, որպեսզի ցույց տա, որ այդ հարաբերությունները խորն են։ Ցանկացած ակնարկ այն մասին, որ Գագան փորձում է ցույց տալ ավելի խոր միտք ամբողջությամբ մխրճված տեքստի մեջ, այլանդակված դատարկ պարծենկոտությամբ, որը չի տալիս ամբողջ ցինիզմը դրվագին[13]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Գագան կատարում է «Paparazzi»-ն Նյու Յորքի The Monster Ball Tour-ում

Սինգլը դեբյուտացվել է ԱՄՆ-ի «Billboard Hot 100» հիթ-շքերթում 2009 թվականի սեպտեմբերի 12-ին 74-րդ հորիզոնականում։ Արդյուքնում երգը հասել է 6-րդ հորիզոնականի, դառնալով անընդմեջ չորրորդ սինգլը, որը հայտնվել է հիթ-շքերթի թոփ-10-ում[14]։ Շնորհիվ ստեղծագործության հաջողության, Գագան դարձել է փոքրաթիվ երգչուհիներից մեկը, ում չորս սինգլները դեբյուտային ալբոմից հայտնվել են հիթ-շքերթի թոփ-10-ում վերջին 10 տարվա ընթացքում (այլ երգչուհիների շարքում՝ Քրիստինա Ագիլերա, Բիոնսե և Ֆերջի)[15]։ Սինգլը նաև գլխավորել է «Billboard Pop Songs» հիթ-շքերթը և այդկերպ Գագան դարձել է առաջին երգչուհին 17 տարվա ընթացքում, ում առաջին չորս սինգլները գլխավորել են հիթ-շքերթը[16]։ Երգը նաև գլխավորել է պարային ակումբային «Hot Dance Club Songs» հիթ-շքերթը[17]։ Սինգլը վաճառվել է 2 միլիոն թվային օրինակի վաճառքով ԱՄՆ-ում «Nielsen Soundscan»-ի տվյալներով[18]։ Կանադայում «Paparazzi»-ն դեբյոտացվել է «Canadian Hot 100» հիթ-շքերթի 92-րդ հորիզոնականում[19] և բարձրացել է 57-րդ հորիզոնականի հաջորդ շաբաթում, թվային ներբեռնման քանակի ավելացմամբ[20]։ Արդյունքում երգը հասել է հիթ-շքերթի 3-րդ հորիզանականին[21]։

Լեդի Գագան կատարում է երգը «ArtRave: The Artpop Ball Tour»-ում

«Paparazzi»-ն դեբյուտացվել է ավստրալիական «Australian Singles Chart» հիթ-շքերթի 73-րդ հորիզոնականում 2009 թվականի հունիսի 1-ին և բարձրացել է 27-րդ հորիզոնականի հաջորդ շաբաթում[22]։ Երգը հասել է 2-րդ հորիզոնականի հիթ-շքերթի շրջանակներում, դառնալով Գագայի հինգերորդ սինգլը, որը հայտնվել է թոփ-5-ում[23]։ Սինգլը հավաստագրվել է երկու անգամ պլատինե կարգավիճակում Ավստրալիայում, 140 հազար օրինակ վաճառքով[24]։ Նոր Զելանդիայում երգը դեբյուտացվել է 23-րդ հորիզոնականում 2009 թվականի հունիսի 22-ին[25] և հասել է 5-րդ հորիզոնականի հիթ-շքերթում[26]։ Սինգլը հավաստագրվել է որպես ոսկե, որից 14 շաբաթ հիթ-շքերթում մնալուց հետո, 7.5 հազար օրինակ վաճառքով[27]։ Երգը դեբյուտացվել է Մեծ Բրիտանիայի «UK Singles Chart» հիթ-քերթում 2009 թվականի փետրվարին 99-րդ հորիզոնականում, թվային վաճառքներից հետո, «The Fame» ալբոմի թողարկումից հետո։ Սինգլը հասել է 4-րդ հորիզոնականի հիթ-շքերթում[28]։ Վաճառվել է սինգլի ավելի քան 400 հազար օրինակ Մեծ Բրիտանիայում։ Իռլանդիայում սինգլը դեբյուտացվել է հիթ-շքերթի 38-րդ հորիզոնականում[29] և հետո հասել է չորրորդ որիզոնականի[30]։

«Paparazzi»-ն գլխավորել է Գերմանիայի հիթ-շքերթը, դառնալով երկրորդ սինգլը № 1 երկրում։ Նիդեռլանդներում ստեղծագործությունը դեբյուտացվել է 27-րդ հորիզոնականում 2009 թվականի հուլիսի 18-ին[31] և հասել է 4-րդ հորիզոնականի, հիթ-քերթում 6 շաբաթ մնալուց հետո[32]։ Իտալիայում երգը դեբյուտացվել է 19-րդ հորիզոնականում և հետո հասել է 3-րդ հորիզոնականի, դառնալով Գագայի երկրորդ սինգլը, որը հայտնվել է հիթ-շքերթի թոփ-3-ում[33]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն և աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Գագան կատարում է «Paparazzi»-ն Մանչեստերի «The Born This Way Ball»-ում

Տեսահոլովակը նկարահանել են շվեդ ռեժիսոր, Յոնաս Աքերլունդը, որը դրանից առաջ նկարահանել է վիդեո-տեսահոլովակներ այնպիսի կատարողների համար ինչպիսիք են, The Smashing Pumpkins, Մադոննա, Moby, Rammstein և U2: Յոնասի կինը, Բեո Աքերլունդը, վերցվել է որպես Գագայի ստիլիստ[34]։ MTV-ին տված հարցազրույցի ժամանակ, Գագան ասել է, որ արդեն նկարահանել է «[..] իմ տեսահոլովակը „Paparazzi“-ի համար, որը նկարահանվել է ինձ համար շատ հաճելի բանալիով։ Տեսահոլովակը՝ մինի-ֆիլմ է »[35]։ «The Canadian Press»-ին տված հարցազրույցի ժամանակ, 2009 թվականի մայիսի 26-ին, երգչուհին, բնութագրել է իր նոր տեսահոլովակը որպես «ամենակրեատիվ աշխատանքը, որը [նա] ստեղծել է ինչ-որ մեկի հետ համատեղ, մինչ այժմյան ժամանակները»[36]։ Նա նաև բացատրել է տեսահոլովակի թաքնված միտքը և հիմնական միտքը, որը նա կրում է իր մեջ։

Նա կրում է իրական, կեղծ և ուժեղ նամակ, որը վերաբերում է մեդիա-անբարոյականությանը և մահվանը, փառքի կորստին, և այն բանի վրա թե ինչպես է դա ազդում երիտասարդ մարդկանց վրա։ Տեսահոլովակը հետապնդում է արհեստականորեն մտածված պահեր, որոնցում հայտնվում են մարդիկ, որպեսզի դառնան հայտնի։ Եթե խոսենք ավելի կոնկրետ դա պորնոգրաֆիան է և սպանությունը։ Դրանք տեսահոլովակի հիմնական թեմաներն են[36]։

Պրեմիերայի սպասված օրը 2009 թվականի հուլիսի 4-ն է, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, «Channel 4» ալիքով։ Սակայն մայիսի 29-ին, Ավստրալիայի համերգների ժամանակ, Գագան թողել է հաղորդագրություն թվիթերյան իր կայքէջում «հերիք է գողանաք իմ անիծյալ տեսահոլովակները», որը բացատրվել է նրանով, որ թողարկումը անց է կացվել առանց երգչուհու համաձայնության[37]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը ներկայացնում է ութրոպեանոց մինի-ֆիլմ, որի գլխավոր դերերը կատարում են Գագան և շվեդ դերասան Ալեքսանդր Սկարգսգարդը, որը կատարել է նրա բոյֆրենդդի դերը։ Սյուժեն ընդգրկում է մի շարք սպանություններ, որում խառնված է ճակատագրական աստղ, որը միշտ հետապնդվում է պապարացիներով[37]։ Տեսահոլովակը սկսում է առանձնատանը դրվագով, որը տեղակայված է ծովի ափին, որտեղ Գագան և իր բոյֆրենդը ցուցադրված են պառկած անկողնու վրա և խոսում են շվեդերեն։ Հետո նրանք տեղափոխվում են բաց տերասա և սկսում են համբուրվել, երբ թաքնված լուսանկարիչը գաղտնի նկարներ է անում։ Գագան հասկանում է, որ իր բոյֆրենդն է ներս թողել լուսանկարչին առանձնատան տարածք և փորձում է նրան կանգնեցնել[38]։ Սակայն, նա չի կարողանում դուրս գալ նրա գրկախառնությունից, նա ջարդում է շամայնի շիշը նրա գլխին։ Բարկացած բոյֆրենդը հրում է նրան պատշգամբից, որից հետո Գագն ցուցադրվում է գետնին սեփական արյան լճակի մեջ պառկած, այն ժամանակ, երբ պապարացիները նրան լուսանկարում են, իսկ թերթերի էջերին լույս են տեսնում հոդվածներ, որոնք հաղորդում են, որ նրա կարիերան ավարտվել է[37]։ «Rolling Stone» ամսագրի տվյալներով, տվյալ դրվագը նկարահանվել է Ալֆրեդ Հիչքոքի Գլխապտույտ ֆիլմի ազդեցության ներքո[39]։

Հետո ցուցադրվում է դրվագ, որում Գագան մոտենում է տանը լիմուզինով։ Տղամարդ պարողը նրան ձեռքերի վրա դուրս է հանում մեքենայից և նստեցնում է անթամալույծի աթոռին։ Այդ պահից հետո սկսվում է հնչել երգը[40]։ Այն պահին, երբ պարողները նրա շուրջբոլորը սկսում են պարել, Գագան վեր է կենում աթոռից և շարժվում է ձեռնափայտերի օգնությամբ կարմիր գորգի վրայով, մետաղական կրծքակալով և գլխարկով[40]։ Այդ դրվագը ընդհատվում է, ցույց տալով մահացած երիտասարդ մարդկանց, որոնք պառկել էին առանձնատան շրջակայքում[37]։ Հետո Գագան ցուցադրվում է պառկած ոսկե բազմոցին, որտեղ նա գրկախառնվում է երեք ռոքերների հետ, «Loving you is cherry pie» տողերի ժամանակ։ Եռյակը հայտնի «Snake of Eden» անվանումով, նկարահանվում է «Daisy of Love» հեռուստանախագծով[40]։

Հաջորդ տեսարանում Գագան և իր բոյֆրենդը, կարդում են ամսագիր, ցուցադրվում են նստած բազմոցին թեյախմության սենյակում։ Գագայի հագին դեղին զգեստ է և կլոր ակնոցներ[38]։ «The Guardian»-ը համեմատել է Գագայի տեսքը այդ պահին Մինի Մաուսի տեսքի հետ[41]։ Վերջնական արդյունքում Գագան վրեժ է լուծում իր բոյֆրենդից, թունավորելով նրան, օգատգործելով թույն, որը գտնվել էր նրա մատանիում և որը նա գաղտնի լցրել էր նրա ըմպելիքի մեջ։ Երբ նա մահանում է, Գագան զանգում է 911 և ասում, որ հենց նոր սպանել է իր բոյֆրենդին[37]։ Հետո գալիս է ոստիկանությունը և ձերբակալում Գագային, այդ պահին պապարացիները նորից շրջապատում են նրան[37]։ Ամսագրի հոդվածները, այդ անգամ, հաստատում են նրա անմեղությունը[38], այն մասին, որ նա վերադարձել է և նորից դարձել է նշանավոր և հանրաճանաչ։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Գագան ընդունում է մոդելի դիրք, ոստիկանական տեսախցիկների համար, այն ժամանակ, երբ տեսախցիկի հետևի ձայնը ասում է. «Նայիր տեսախցիկին… հաջորդը»։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

* Անգլերեն և ավստրալերեն CD-սինգլ[42][43][44]
  1. «Paparazzi» (Ալբոմային տարբերակ) — 3:29
  2. «Paparazzi» (Filthy Dukes Remix) — 5:21
  • Կանադերեն և ավստրալերեն iTunes remix EP[45][46]
  1. «Paparazzi» (Stuart Price Remix) — 3:19
  2. «Paparazzi» (Moto Blanco Edit) — 4:05
  3. «Paparazzi» (Filthy Dukes Club Mix) — 5:21
  4. «Paparazzi» (James Carameta Tabloid Club Edit) — 4:27
  • Անգլերեն և իռլանդերեն iTunes remix EP[47][48]
  1. «Paparazzi» — 3:27
  2. «Paparazzi» (Filthy Dukes Club Mix) — 5:21
  3. «Paparazzi» (Moto Blanco Edit) — 4:05
  4. «Paparazzi» (Stuart Price Remix) — 3:19
  5. «Paparazzi» (Yuksek Remix) — 4:47
  • US iTunes Remix EP[49]
  1. «Paparazzi» (Demolition Crew Remix) — 3:55
  2. «Paparazzi» (Moto Blanco Edit) — 4:05
  3. «Paparazzi» (Stuart Price Remix) — 3:19
  4. «Paparazzi» (Filthy Dukes Club Mix) — 5:21
  • US 'The Remixes' CD single[50]
  1. «Paparazzi» (Demolition Crew Remix) — 3:55
  2. «Paparazzi» (Moto Blanco Edit) — 4:05
  3. «Paparazzi» (Stuart Price Remix) — 3:19
  4. «Paparazzi» (Filthy Dukes Club Mix) — 5:21
  5. «Paparazzi» (James Camareta Tabloid Club Edit) — 4:27
  6. «Paparazzi» (Album Version) — 3:29
  7. «Paparazzi» (Instrumental Version) — 3:29
  • French and German iTunes Remix EP/Germany 'The Remixes' CD single[51][52][53]
  1. «Paparazzi» (Moto Blanco Edit) — 4:05
  2. «Paparazzi» (Moto Blanco Bostic Dub) — 6:42
  3. «Paparazzi» (Demolition Crew Remix) — 3:55
  4. «Paparazzi» (Stuart Price Remix) — 3:19
  5. «Paparazzi» (Filthy Dukes Club Mix) — 5:21
  6. «Paparazzi» (Yuksek Remix) — 4:47
  7. «Paparazzi» (James Camareta Tabloid Club Edit) — 4:27
  8. «Paparazzi» (Radio Edit) — 3:28
  • US iTunes Remix EP #2[54]
  1. «Paparazzi» (Chew Fu Ghettohouse Radio Edit) — 3:39
  2. «Paparazzi» (Yuksek Remix) — 4:47
  3. «Paparazzi» (James Camareta Tabloid Club Edit) — 4:27

Հիթ-շքերթներ և վաճառքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2009) Ամենաբարձր հորիզոնական
Australian Singles Chart[23] 2
Austrian Singles Chart[55] 3
Belgian Singles Chart (Flanders)[55] 7
Belgian Singles Chart (Wallonia)[55] 6
Brazilian Hot 100 Airplay[56] 18
Canadian Hot 100[21] 3
Czech Airplay Chart[57] 1
Danish Singles Chart[55] 12
Dutch Top 40[32] 4
European Hot 100 Singles[58] 3
Finnish Singles Chart[55] 9
French Singles Chart[59] 6
German Singles Chart[60] 1
Hungarian Airplay Chart[61] 10
Irish Singles Chart[30] 4
Italian Singles Chart[33] 3
New Zealand Singles Chart[26] 5
Slovak Airplay Chart[62] 5
Spanish Singles Chart[55] 46
Swedish Singles Chart[55] 22
Swiss Singles Chart[55] 4
UK Singles Chart[28] 4
US Billboard Hot 100[14] 6
US Adult Contemporary[63] 15
US Hot Dance Club Songs[64] 1
US Pop Songs[65] 1

Վաճառքներ և հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հավաստագրում
Ավստրալիա 2× պլատինե[66]
Գերմանիա Ոսկե[67]
Նոր Զելանդիա Ոսկե[68]
Շվեյցարիա ՈՍկե[69]
Մեծ Բրիտանիա Ոսկե[70]
ԱՄՆ Պլատինե[71]

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2009) Հորիզոնական
Australian Singles Chart[72] 12
Canadian Hot 100[73] 18
German Singles Chart[74] 23
UK Singles Chart[75] 18
U.S. Billboard Hot 100[76] 53
Russian LoveRadio Top-100[77] 27

Տասնամյա հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյա հիթ-շքերթ (2000—2009) Հորիզոնական
Ավստրալիա[78] 78

The Top 100 Downloads of All Time[խմբագրել | խմբագրել կոդը]

The Top 100 Downloads of All Time Position
UK Singles Chart[79] 53

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[66] 2× Platinum 140 000^
Դանիա (IFPI Denmark)[80] Gold 15 000^
Գերմանիա (BVMI)[81] Platinum 300 000^
Իտալիա (FIMI)[82] Platinum 20 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[68] Gold 7500*
Շվեդիա (GLF)[83] Gold 10 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[84] Gold 15 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[85] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[86] 5× Platinum 3,600,000[87]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ
Իռլանդիա[88] 5 հուլիսի, 2009
Մեծ Բրիտանիա[88] 6 հուլիսի, 2009
Ավստրալիա[43] 10 հուլսիս, 2009
Իտալիա[89] 17 հուլիսի, 2009
ԱՄՆ[90] 8 սեպտեմբերի, 2009
Գերմանիա[91] 11 սեպտեմբերի, 2009
Ֆրանսիա[92] 7 դեկտեմբերի, 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lady GaGa gagged». The Sun. News International. 2009 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  2. Slomowicz, Ron (2008 թ․ հունիսի 10). «Lady Gaga Interview». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  3. Hutchinson, Jane (2009 թ․ հունիսի 21). «Radio GaGa». The Daily Telegraph. News Corporation. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  4. 4,0 4,1 Lamb, Bill (2009 թ․ հուլիսի 6). «Lady GaGa - "Paparazzi"». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
  5. Menze, Jill (2009 թ․ մայիսի 4). «Lady Gaga / May 2, 2009 / New York (Terminal 5)». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  6. Petridis, Alex (2009 թ․ հունվարի 9). «Lady Gaga: The Fame». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  7. Erlewine, Stephen Thomas (2008 թ․ սեպտեմբերի 8). «allmusic ((( The Fame > Overview )))». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  8. Norman, Ben (2008 թ․ հոկտեմբերի 2). «Lady Gaga - 'The Fame'». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  9. Elan, Priya (2009 թ․ հունվարի 10). «The Big CD: Lady GaGa - The Fame». The Times. News Corporation. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  10. Sawdey, Evan (2009 թ․ հունվարի 12). «Lady GaGa > The Fame». PopMatters.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  11. Du Lac, Freedom (2008 թ․ հոկտեմբերի 28). «'Fame' Isn't Worth Getting GaGa Over». The Washington Post. The Washington Post Company. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  12. Hobart, Erika (2009 թ․ մարտի 21). «Some Like It Pop». New Times Broward-Palm Beach. New Times Media. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  13. Caramanica, Jon (2009 թ․ հունվարի 3). «An Artist Whose Chief Work Is Herself». Նյու Յորք Թայմս. The New York Times Company. Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին.
  14. 14,0 14,1 Pietroluongo, Silvio (2009 թ․ հոկտեմբերի 8). «Jay Sean leads packed Hot 100 Top Five». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. Trust, Gary (2009 թ․ սեպտեմբերի 24). «Chart Beat Thursday: Live-Blogging The Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. Trust, Gary (2009 թ․ նոյեմբերի 3). «Lady Gaga Sets Latest Billboard Chart Record». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
  17. Taylor, Chuck (2009 թ․ նոյեմբերի 2). «Chart Highlights: Adult Pop, Rock, Latin Songs & More». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  18. Grein, Paul (2010 թ․ հունվարի 20). «Week Ending Jan. 17, 2010: 21 Million Lady Gaga Fans Can't Be Wrong». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. «Canadian Hot 100». Billboard. acharts.us. 2009 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  20. «Canadian Hot 100». Billboard. acharts.us. 2009 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  21. 21,0 21,1 «Canadian Hot 100». Billboard. acharts.us. 2009 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
  22. «Australian Singles Chart». Australian Recording Industry Association. acharts.us. 2009 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  23. 23,0 23,1 «Australia Singles Top 50». Australian Recording Industry Association. acharts.us. 2009 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 5-ին.
  24. «ARIA Charts - Accreditations - 2009 Singles». Australian Recording Industry Association. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  25. «New Zealand Top 40». Recording Industry Association of New Zealand. acharts.us. 2009 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
  26. 26,0 26,1 «New Zealand Top 40». Recording Industry Association of New Zealand. acharts.us. 2009 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  27. «September 13, 2009: New Zealand Gold Certification». Recording Industry Association of New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
  28. 28,0 28,1 «Paparazzi UK Singles Chart peak position». The Official Charts Company. Chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
  29. «Irish Singles Chart». Irish Recorded Music Association. acharts.us. 2009 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 14-ին.
  30. 30,0 30,1 «Irish Singles Chart». Irish Recorded Music Association. acharts.us. 2009 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
  31. «Dutch Top 40». MegaCharts Radio 538. acharts.us. 2009 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
  32. 32,0 32,1 «Dutch Top 40». MegaCharts Radio 538. acharts.us. 2009 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
  33. 33,0 33,1 «Lady Gaga – Paparazzi». Ultratop 50. Hung Medien. 2009 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  34. Odell, Amy (2009 թ․ հունիսի 9). «Lady Gaga's Stylist Demystifies the Most Amazing Job Ever». New York magazine. New York Media LLC. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
  35. Vena, Jocelyn; Matt Elias (2009 թ․ մայիսի 11). «Lady Gaga 'Very Pleased' With New Music Video». MTV. MTV Networks. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
  36. 36,0 36,1 Patch, Nick (2009 թ․ մայիսի 26). «Lady Gaga announced as performer at MuchMusic Video Awards in June». The Canadian Press. Canadian Press Association. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 Kaufman, Gil (2009 թ․ հունիսի 29). «Lady Gaga Angry That Epic 'Paparazzi' Video Leaked». MTV. MTV Networks. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
  38. 38,0 38,1 38,2 Reporter, Daily Mail (2009 թ․ մայիսի 30). «Lady GaGa shares passionate embrace with trio of brothers in steamy new video». Daily Mail. Associated Newspapers. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  39. Kreps, Daniel (2009 թ․ մայիսի 29). «Lady Gaga's Sexy, Cinematic "Paparazzi" Video Hits the Web». Rolling Stone. Jann Wenner. ISSN 0035-791X.
  40. 40,0 40,1 40,2 Semigran, Aly (2009 թ․ մայիսի 29). «Lady GaGa's new 'Paparazzi' video/mini-movie: We have no words». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  41. Pickard, Anna (2009 թ․ հունիսի 4). «Each minute painstakingly outlined. Every outfit duly noted. Oh, and there's a song in there somewhere, too». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  42. «UK CD Single – Paparazzi». HMV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  43. 43,0 43,1 «Australian release date». Musicshop.com.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  44. «Lady Gaga – Paparazzi – UK iTunes CD Single». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  45. «Lady Gaga - Paparazzi - Canadian iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  46. «Lady Gaga - Paparazzi - Australian iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  47. «Lady Gaga – Paparazzi – Ireland iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  48. «Lady Gaga – Paparazzi – UK iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  49. «Lady Gaga - US iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 4-ին.
  50. «US 'The Remixes' CD». Interscope Records. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
  51. «Lady Gaga - Paparazzi German iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
  52. «Lady Gaga - Paparazzi French iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
  53. «Lady Gaga - Paparazzi EU The Remixes CD single». Hyangmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  54. «Paparazzi (The Remixes Part Deux) - EP by Lady GaGa - Download Paparazzi (The Remixes Part Deux) - EP on iTunes». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
  55. 55,0 55,1 55,2 55,3 55,4 55,5 55,6 55,7 «Lady Gaga – Paparazzi – European charts». Ultratop 50. Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  56. «Brazil Hot 100 Airplay». Billboard Brazil (Portuguese). Brazil: Nielsen Business Media, Inc. 79 (2). 2010 թ․ մարտի 1. ISSN 977-217605400-2. {{cite journal}}: Check |issn= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. «RADIO TOP100 Oficiální – Czech Airplay Chart». International Federation of the Phonographic Industry. IFPIcr.cz. 2009 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին.
  58. «Lady GaGa Album & Song Chart History – European Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  59. Reporter, SNEP (2009 թ․ դեկտեմբերի 15). «Mylène Farmer entre en tête». Syndicat National de l'Édition Phonographique. ChartsinFrance. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
  60. Reporter, MC (2009 թ․ հոկտեմբերի 13). «Tokio Hotel katapultieren sich an die Spitze der Album-Charts». Media Control Charts. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.
  61. «Rádiós Top 40 játszási lista – Hungarian Airplay Chart». Mahasz. 2009 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
  62. «RADIO TOP100 Oficiálna – Slovakian Airplay Chart». International Federation of the Phonographic Industry. IFPIcr.cz. 2009 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.
  63. «Billboard – Lady Gaga – Adult Contemporary». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
  64. Taylor, Chuck (2009 թ․ սեպտեմբերի 22). «Chart Highlights: Pop, Country, Rock Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
  65. Top 100 Music Hits, Top 100 Music Charts, Top 100 Songs & The Hot 100 | Billboard.com
  66. 66,0 66,1 «ARIA Charts – Accreditations – 2009 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է September 28, 2011-ին.
  67. «Gold/Platinum datenbank». International Federation of the Phonographic Industry Musikindustrie.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  68. 68,0 68,1 THE FIELD id (chart number) MUST BE PROVIDED for NEW ZEALAND CERTIFICATION.
  69. «Swiss Certifications – Awards 2009». International Federation of the Phonographic Industry. Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  70. «BPI - searchable datadase». British Phonographic Industry. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
  71. «Searchable Database - RIAA - Lady Gaga». Recording Industry Association of America. 2010 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
  72. «ARIA Charts - End Of Year Charts - Top 100 Singles 2009». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
  73. «Charts Year End: Canadian Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
  74. «Single Jahreschart 2009». Media Control Charts. MTV.de. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
  75. «Radio 1 to reveal best-selling singles and». BBC. BBC Online. 2009 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
  76. «Charts Year End: The Billboard Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
  77. «Новый год Топ-100 . Горячие Новости_ Топ-100 лучших песен 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  78. «Delta Goodrem's talents top the charts». Australian Recording Industry Association. The Daily Telegraph. 2010 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
  79. «Delta Goodrem's talents top the charts». BBC Online. 2011 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  80. «Certificeringer marts – maj 2010» (Danish). International Federation of the Phonographic Industry. 2010 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  81. «Gold-/Platin-Datenbank (Lady Gaga; 'Paparazzi' (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է April 27, 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  82. «Italian single certifications – Lady Gaga – Paparazzi» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է September 28, 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2009" in the "Anno" drop-down menu. Select "Paparazzi" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  83. «Guld- och Platinacertifikat − År 2009» (PDF) (Swedish). IFPI Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-05-17-ին. Վերցված է September 28, 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  84. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Paparazzi'. IFPI Switzerland. Hung Medien. Վերցված է September 28, 2011-ին.
  85. «British single certifications – Lady Gaga – Paparazzi». British Phonographic Industry. Վերցված է September 28, 2011-ին. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Paparazzi in the "Search BPI Awards" field and then press Enter.
  86. «American single certifications – Lady Gaga – Paparazzi». Recording Industry Association of America. Վերցված է March 27, 2020-ին.
  87. Trust, Gary (2018 թ․ փետրվարի 25). «Ask Billboard: Lady Gaga's Career Sales, The Biggest No. 2 Hits & Ed Sheeran's Latest Chart Record». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  88. 88,0 88,1 Sexton, Paul (2009 թ․ մայիսի 28). «Green Day Rises To European Chart Summit». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  89. «Nova single». Radio Web Italia. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  90. «Availabe For Airplay». FMQB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 5-ին.
  91. «German CD single». Bravado.de. 2009 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  92. «French CD single». Musique.fnac.com. 2009 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.