Ազնվասարեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնվասարեկ
Ազնվասարեկ (արու)
Ազնվասարեկ (արու)
Ազնվասարեկ (էգ)
Ազնվասարեկ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Սերինոսազգիներ (Fringillidae)
Ցեղ Spinus
Տեսակ Ազնվասարեկ (S. spinus)
Միջազգային անվանում
Spinus spinus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ազնվասարեկ (լատին․՝ Carduelis spinus), սերինոսների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 12 սմ է, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը 12-14 գ։ Թևերը սև են՝ 2 դեղին շերտերով։ Պոչի եզրային փետուրների հիմքը դեղին հատվածներով է։ Արուի կզակը և թասակը սև են, մեջքը՝ կանաչ, ներքնապոչը՝ սպիտակավուն։ Էգն ավելի խամրած ու խայտավոր է, արուին բնորոշ սև կզակն ու թասակը բացակայում են։ Ձմռանը հանդիպում է փոքր խմբերով (2-3 թռչուն)։ Սովորաբար աղմկոտ է, կերակրվելու համար նստում է ծառի ճյուղերի ծայրերին։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում։ Սնվում է սերմերով։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնան ամենավաղ վերադարձը Հայաստան՝ սեպտեմբերի վերջին, գարնան հետադարձը՝ մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակը։

Բնադրումը հնարավոր է Հայաստանի հյուսիսային անտառներում։ Փետրագունավորման գրավչությամբ, վարքի դրսևորման յուրօրինակությամբ և տնային պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ մեծ արժեք ունի որպես գերազարդիչ տեսակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Ընթերցե՛ք «ազնվասարեկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնվասարեկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնվասարեկ» հոդվածին։