Մարմնի երկար է ՝ 11,5 սմ է, թևերի բացվածքը՝ 17,5-20 սմ, կենդանի զանգվածը՝ 11-13 գ։ Փետրածածկը վառ գույներով է։ Հասունի գագաթը կապույտ է, դիմային նախշը՝ ցայտուն, սև ու սպիտակ։ Երիտասարդի գագաթը վերևից և մեջքը խամրած կանաչ են, ճակատը, հոնքը և դեմքի ստորին մասը՝ դեղին։
Երկնագույն երաշտահավերը հետբնադրման շրջանում երաշտահավերի այլ տեսակների հետ կազմում են ընդհանուր երամներ, սակայն մեծ մասամբ առանձնանում են զույգերով։ Երկանագույն երաշտահավերի աչքի է ընկնում նաև տրամաբանական որոշ գործողություններ կատարելով։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, պուրակներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ գետաձորերում և թվա սուպին կիսաանապատներում։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի սկզբին և անմիջապես նկատվում օգոստոսի առաջին օրերին։ Չնայած թաքնված լինելուն՝ աշնանային չուի ընթացքում (մինչև սեպտեմբերի վերջին օրերը) հայտնվում են բաց տարածություններում՝ ջրերից ոչ հեռու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։