Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավերժական կրակը Ծիծեռնակաբերդում, ապրիլ 24, 2011 թ.
... 1894-1923 թթ. Թուրքական կառավարության կողմից կատարվել է Հայոց ցեղասպանություն , զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի , Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը, արդյունքում սպանվել է մոտ 1 500 000 հայ ։
... 1915 թ. ապրիլի 24 -ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր ։
... Հայկական ջարդերի ժամանակ Արևմտյան Հայաստանում կազմակերպվել են մի շարք ինքնապաշտպանական հերոսամարտեր և ապստամբություններ՝ Մուս լեռան , Վանի , Սասունի , Զեյթունի ։
... Հայոց Մեծ Եղեռնի գրեթե բոլոր կազմակերպիչներն ու երիտթուրքական կառավարության պարագլուխները սպանվել են հայ վրիժառուների կողմից կազմակերպված «Նեմեսիս գործողության» շրջանակներում։
... Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բացի հայերի ցեղասպանությունից, երիտթուրքական կառավարությունը կազմակերպել է մյուս քրիստոնյա ազգերի զանգվածային սպանություններ, մասնավորապես ասորիների ցեղասպանությանը զոհ է գնացել 500 000 - 750 000 ասորի, իսկ Պոնտոսի հույների ցեղասպանության արդյունքում զոհվել է 350 000-ից մինչև 1 200 000 հույն։
... Հայերի ցեղասպանության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, դրանցից ամենանշանավորներն են՝ «Հոգիների աճուրդ» , «Մայրիկ» , «Արարատ» , «Արտույտների ագարակը» , «Արամ» , «Ճչացողներ» , «Նահապետ» , «Ձորի Միրոն» և այլն։