Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ
Գիտեի՞ք որ «Գիտեի՞ք որ» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ։ Այս նախագծում հիմնականում ընդգրկվում են Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում առկա հետաքրքրաշարժ տեղեկությունները։ Ինչպե՞ս է տեղեկությունը հայտնվում «Գիտեի՞ք որ» բաժնում։ Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի տեղեկություն և այն առաջարկում է «Հաջորդ թողարկման պատրաստում» կոչվող էջում։ Այստեղ կատարվում է ընտրություն։ Ընտրված տեղեկությունները տեղադրվում են հատուկ կաղապարի մեջ, որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր տեղեկության, ապա այն «թեկնածու» առաջարկելու համար։Նախագիծը վերահսկվում է մի քանի ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս աջում)։ Եթե ինքներդ ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ, ապա հայտնեք ձեր ցանկության մասին նախագծի քննարկման էջում։ |
Նախագծի ենթաէջեր Կաղապարներ Վերահսկող մասնակիցներ |
- ...Կանադայում ծնված այս հինգ աղջիկները (լուսանկարում), որն առաջին հայտնի հնգյակն է, որ ողջ է մնացել մինչև չափահասություն, ընտանիքում չորս ամիս ապրելուց հետո փոխանցվել են Կարմիր խաչին՝ դառնալով զբոսաշրջային նշանակալի տեսարժանություն։
- ...ավտոբուսներից, մետրոյից և քաղաքային տրանսպորտի այլ միջոցներից ինքնուրույն կարողանում են օգտվել նաև կենդանիները։
- ...ֆորմալինի մեջ պահվող 4,3 մ երկարությամբ վագրային շնաձկան դիակը (նկարում) այնքան շահութաբեր է եղել, որ հեղինակը նման՝ «ֆորմալինային շարք» է ստեղծել։
- ․․․Անտարկտիդայի սառույցների տակ կա կենդանի օրգանիզմներով լիճ։
- ...ասիական այս երկրում սննդի հետ եփում են երկաթե ձկներ:
- ...Վիկտորյա թագուհու ինքնահռչակ «պաշտոնական» առնետորսը բռնած առնետների մի մասը պահել է, բուծել՝ ստանալով անսովոր գույների առնետներ, այնուհետև դրանք վաճառել է որպես ընտանի կենդանիներ։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|