Հոլանդերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Հոլանդերեն Վիքիպեդիա
Nederlandse Wikipedia
URL՝nl.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՀոլանդերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2001 թ. հունիս
Հոդվածների թիվ՝2 158 349
Էջերի թիվ՝4 629 131
Խմբագրումների թիվ՝67 362 049
Գրանցված մասնակիցներ՝1 343 109
Ակտիվ մասնակիցներ՝3685
Ադմինիստրատորներ՝33
Խորություն:19.1

Հոդվածների քանակական աճը

Հոլանդերեն Վիքիպեդիա (հոլ.՝ Nederlandse Wikipedia), Վիքիպեդիա հանրագիտարանի հոլանդալեզու տարբերակն է։ Անգլերենից, գերմաներենից և ֆրանսերենից հետո, այն Վիքիպեդիա նախագծի չորրորդ հանրագիտարանն է, որ 1.000.000-ից ավել հոդված ունի։ Ընթերցողների և խմբագիրների մեծ մասը Նիդեռլանդներից և Բելգիայից (Ֆլամանդներից) են։ Նիդեռլանդներում այն Գուգլից և Ջիմեյլից հետո, 3-րդ ամենահաճախ այցելվող կայքն է։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնարկել է 2001 թ. հունիսի 19-ին՝ Անգլերեն Վիքիպեդիայի ստեղծումից հինգ ամիս անց։ Երկու տարից անց՝ 2003 թ. օգոստոսին ստեղծվեց Հոլանդերեն Վիքիպեդիայի 10.000-րդ հոդվածը։ Այդ ժամանակվանից հոլանդական մամուլում մեծ ուշադրություն է առաջացել Վիքիպեդիայի նկատմամբ և կտրուկ աճել են ընթերցողների և խմբագրողները քանակը։

2008 թ. նոյեմբերին հանրագիտարանը հատեց 500.000, իսկ 2011 թ. դեկտեմբերին՝ 1.000.000 հոդվածի շեմը։ 2011 թ. երկրորդ կեսին գրանցվել էր հոդվածների ստեղծման թռիչքային աճ (շուրջ 300.000 հոդված), ինչը մեծ մասամբ պայմանավորված էր բոլոր կենդանական տեսակների վերաբերյալ ավտոմատացված եղանակով բառահոդվածներ ստեղծելով։ Նույն եղանակով 2006 թ. մայիսին մի քանի տասնյակ հազար հոդվածներ էին ստեղծվել Ֆրանսիայի բոլոր բնակավայրերի վերաբերյալ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր՝ 14 Մայիսի 2024-ին Վիքիպեդիայի հոլանդերեն բաժինը ունի 2 158 349 հոդված։ Գրանցված են 1 343 109 մասնակից, նրանցից 3685 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 33 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 67 362 049-ը։

Հոդվածների քանակի աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]