Մասնակից:Gohar Piloyan/Ավազարկղ49

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թունիսի կենտրոնական բանկ
ՏեսակԿենտրոնական բանկ
ԵրկիրԹունիս
Տեղագրություն100% պետական սեփականություն[1]
Պաշտոնական կայք
Թունիսի Կենտրոնական Բանկ, 2008թ

Թունիսի Կենտրոնական բանկ, Թունիսում գտնվող կենտրոնական բանկն է։  Թունիսի կենտրոնական բանկի ներկայիս կառավարիչը Մարուան Աբասին է, ով փոխարինեց Չեդլի Այարիին 2018 թվականի փետրվարի 16-ին[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունիսն անկախություն է ձեռք բերել 1956 թվականին։  Թունիսի Կենտրոնական բանկը ստեղծվել է երկու տարի անց՝ 1958 թվականին։  1958 թվականի դեկտեմբ ամսին նորաստեղծ Թունիսյան դինարը բաժանվեց ֆրանսիական ֆրանկից։ Բանկում գործում է փողի թանգարան, որտեղ ներկայացված է հայտնաբերված Կարթագենյան մետաղադրամների հավաքածուն ։

Թունիսում պատմականորեն ցածր գնաճ է նկատվել։  2000-2010 թվականներին Թունիսյան դինարը պակաս անկայուն էր, քան հարևան նավթ ներմուծող երկրների՝ Եգիպտոսի և Մարոկկոյի արժույթները: 2007-2008 թվականների ֆինանսական տարում, Թունիսում գնաճը կազմել է 4,9%, իսկ 2008-2009 թվականների ֆինանսական տարում Թունիսում գնաճը կազմել է 3,5%:

Գործառնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունիսի Կենտրոնական բանկն ունի 12 մասնաճյուղեր:

Կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման պահից ի վեր Թունիսի Կենտրոնական բանկը ղեկավարում են հետևյալ նահանգապետերը[3]՝

  • 1958 թ սեպտեմբերի 30-1970թ նոյեմբերի 9՝ Հեդի Նուիրա,
  • 1970թ նոյեմբերի 10- 1972թ փետրվարի 18՝ Ալի Զուաուի,
  • Մարտի 4 1972թ – մայիսի 7 1980թ՝ Մոհամեդ Գենիմա,
  • Մայիսի 8 1980թ – հուլիսի 11 1980թ՝ Աբդելազիզ Մատարի,
  • Հուլիսի 12 1980թ-մարտի 14 1986թ՝ Մոնսեֆ Բելհոջա,
  • Մարտի 15 1986թ – հոկտեմբերի 26 1987թ՝ Մոհամմեդ Շիրի,
  • 1987 թվականի հոկտեմբերի 27-1990 թվականի մարտի 2՝ Իսմայիլ Հելիլ
  • 1990 թվականի մարտի 3-2001 թվականի հունվարի 22՝ Մոհամեդ Էլ-Բեջի Համդա,
  • 2001 թվականի հունվարի 23 – 2004 թվականի հունվարի 13՝ Մոհամեդ Դաուաս,
  • Հունվարի 14 2004թ -հունվարի 16 2011թ՝ Թաուֆիկ Բակկար,
  • Հունվարի 17 2011թ -հունիսի 27 2012թ՝ Մուսթաֆա քամել Նաբլի,
  • 23 հուլիսի 2012-14թթ - փետրվարի 2018թ՝ Չեդլի Այարի,
  • Փետրվարի 16 2018թ - փետրվարի 15 2024թ՝ Մարուան Աբասի,
  • Փետրվարի 15 2024թ՝ Ֆեթի Զուհաիր Նուրի[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weidner, Jan (2017). «The Organisation and Structure of Central Banks» (PDF). Katalog der Deutschen Nationalbibliothek.
  2. «Marouane Abassi named Tunisia central bank governor». huffpostmaghreb. 16 February 2018. Արխիվացված է օրիգինալից 23 June 2018-ին. Վերցված է 16 February 2018-ին.
  3. «Tunisie: Qui sont les 13 gouverneurs de la Banque centrale?». Leaders (ֆրանսերեն). Վերցված է 25 January 2022-ին.
  4. https://www.voaafrica.com/a/tunisia-s-president-appoints-new-central-bank-governor/7488910.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]