Միջերկրածովյան երաշտահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջերկրածովյան երաշտահավ
Միջերկրածովյան երաշտահավ
Միջերկրածովյան երաշտահավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Երաշտահավեր (Paridae)
Ցեղ Poecile
Տեսակ Միջերկրածովյան երաշտահավ (P. lugubris)
Միջազգային անվանում
Poecile lugubris
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Միջերկրածովյան երաշտահավ (լատին․՝ Parus lugubris), երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Poecile lugubris

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 21,5-23 սմ։ Հասունի թասակը, կոկորդը և կրծքի վերին մասը խամրած սև-դարչնագույն են։ Մարմինը վերևից մոխրավուն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, թևին կա նեղ, բաց գույնի շերտ։ Երիտասարդի գունավորումն ավելի խամրած է և մուգ, կրծքի վերին մասը և կոկորդը՝ ավելի փոքր սև հատվածով։

Կեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեր փնտրելիս հաճախ թռչկոտում է թփուտների ստորին հատվածում կամ քարերի արանքում։ Երգում է երկար ժամանակ նույն տեղում նստած։ Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրումը հաստատված է արհեստական թռչնաբներում և գիհու փչակներում։ Սնվում է անողնաշարավորներով։ Ապրիլի ընթացքում հանդիպում են հարսանեկան զույգեր կազմած և երգող անհատներով խմբեր։

Ձու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվերը բներում հայտնվում են ապրիլի առաջին տասնօրյակի վերջին։ Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր պտերով 4-9 ձու։ Թխսակալում է էգը, արուն պաշտպանում է էգին և բույնը։

Ձագեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձագերը բնից հեռանում են մայիսի երկրորդ տասնօրյակում։ Աշնանը և ձմռանը արուն ու էգն անջատվում են և ինքնուրույն կյանք վարում։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան երաշտահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան երաշտահավ» հոդվածին։