Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ
Գիտեի՞ք որ «Գիտեի՞ք որ» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ։ Այս նախագծում հիմնականում ընդգրկվում են Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում առկա հետաքրքրաշարժ տեղեկությունները։ Ինչպե՞ս է տեղեկությունը հայտնվում «Գիտեի՞ք որ» բաժնում։ Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի տեղեկություն և այն առաջարկում է «Հաջորդ թողարկման պատրաստում» կոչվող էջում։ Այստեղ կատարվում է ընտրություն։ Ընտրված տեղեկությունները տեղադրվում են հատուկ կաղապարի մեջ, որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր տեղեկության, ապա այն «թեկնածու» առաջարկելու համար։Նախագիծը վերահսկվում է մի քանի ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս աջում)։ Եթե ինքներդ ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ, ապա հայտնեք ձեր ցանկության մասին նախագծի քննարկման էջում։ |
Նախագծի ենթաէջեր Կաղապարներ Վերահսկող մասնակիցներ |
- ...գերմանացի քանդակագործ Ֆրից Քյոնիգի մետաղյա քանդակը (լուսանկարում) վերապրել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները և այժմ դարձել է Նյու Յորքի գլխավոր զբոսաշրջային գրավչությունը։
- ...ամերիկացի այս հեռուստահաղորդավարուհին կյանքին վերջ է տվել ուղիղ եթերում։
- ...այժմ շատ շախմատիստների ուղեղին փոխարինում է ավտոմատը՝ շախմատային ծրագիրը, իսկ հնում շախմատային ավտոմատին փոխարինում էր շախմատիստի ուղեղը (նկարում)։
- ․․․դիցաբանական աստվածներն էլ են երբեմն շախմատ խաղում։
- ․․․«Մահվան զբոսանքը» տևել է 12 րոպե:
- ...Յոհան Սեբաստիան Բախը պահանջված նկարիչ էր։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|