Քաղաքային ծիծեռնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքային ծիծեռնակ
Քաղաքային ծիծեռնակ
Քաղաքային ծիծեռնակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Ծիծեռնակներ (Hirundinidae)
Ցեղ Delichon
Տեսակ Քաղաքային ծիծեռնակ (D. urbicum)
Միջազգային անվանում
Delichon urbicum
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ծիծեռնակ քաղաքային (Delichon urbicum), ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային ծիծեռնակի մարմնի վերին մասը կապտասև է՝ մետաղափայլով, նախորդ տեսակի համեմատությամբ՝ պոչը կարճ է, մկրատաձև կտրվածքով։ Մեջքի, պոչի մակերեսը և որովայնը սպիտակ են։ Քաշը՝ 20-22 գ, թևի երկարությունը՝ 97-118 մմ։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է առավելապես լեռնային շրջաններում, որտեղ կան լերկ, զառիթափ ժայռեր։ Բնակվում է նաև մարդու հարևանությամբ։ Բնադրվում է գաղութներով։ Բույնը ծեփում է ցեխից՝ ժայռերի կամ շենքերի պատերին, կարող է բնադրվել նաև ոչ մեծ խմբերով։ Խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն։ Բույնը նման է կիսագնդի։ Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու։ Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտրալարերին նստած։ Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ՝ ավելի հաճախ իջնում է գետնին։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իսրայելում, Հիմալայներում, Բիրմայում, Աֆրիկայում, Սիբիրում, Ենիսեյի ստորին հոսանքում, Սախալինում, Կուրիլյան կղզիներում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 17.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքային ծիծեռնակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքային ծիծեռնակ» հոդվածին։