Քննարկում:Ադրբեջանի վարչական բաժանում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի Elegant, շատ շնորհակալություն այս ակտուալ և անհրաժեշտ հոդվածի համար։ Երևում է, որ բավական ջանք և ժամանակ եք ներդրել այն ստեղծելու համար։ Մի երկու հարց ունեմ Ձեզ և Վիքիի մյուս մասնակիցներին ուղղված. 1). Հոդվածը մանրակրկիտ խմբագրման կարիք ունի (հատկապես՝ տեղանունների ուղղագրության հարցում)։ Եթե ոչ ոք դեմ չի, ես հանձն կառնեմ այդ։ 2). Որքանո՞վ ճիշտ է, կամ որքանո՞վ պատշաճ է ԼՂՀ կազմի մեջ մտնող տարածքները (այդ թվում՝ ազատագրված տարածքները) ներառնել Ադրբեջանի վարչական բաժանման կազմում։ Wolf 20:25, 2 Հունվարի 2010 (UTC)

Ողջույն, նախ՝ ամեն անձ ոչ միայն կարելի է, այլ գնահատելի է, որ մասնակցի որևէ հոդվածի խմբագրման: Երկրորդ հարցի մասին՝ այն մանրամասորեն քննարկման է դրվել խորհրդարանում, և կարծում եմ ըստ ներկա վերջին կարծիքը մանրամասորեն ուղղված է դրա պատասխանին, և քանի որ ոչ դե յուրե, և ոչ դե ֆակտո այդ տարածքները Ադրբեջանի տարածքի մաս չեն կազմում, իմաստ չեմ տեսնում նրանց ներառելու: Chaojoker 21:15, 2 Հունվարի 2010 (UTC)
Ողջույն, այն քննարկման ժամանակ այդպես էլ կարծիքս չհայտնեցի։ Եթե ընդհանուր առմաբ համաձայն եմ այնտեղ գրված Chaojoker–ի վերջին գրածներին, ապա այս հոդվածում, կարծում եմ իրավունք չունենք ընդհանրապես չնշել դա։ Վարչական բաժանումը, ամեն պետության ներքին գործն է։ Եվ եթե դրա մասին գրում ենք, կարծում եմ պետք է հիշատակել, որ Ադրբեջանը չնայած այս–այսինչ պատմա–իրավական դեպքորի և այն որ դե ֆակտո արդեն 20 տարի է, այդ մասը, առանձին անկախ կայացած երկիր է, իր մասն է համարում, և ներառում իր վարչական բաժանմանմ մեջ, այսինչ անուններով, մարզկենտրոններով, և այլն։ Բայց ընհանրապես չհիշատակել պաշտոնական Ադրբեջանի կարծիքը, կարծում եմ բարոյական իրավունք չունենք, քանի որ շփոթության մեջ կցենք ՎՓ–ի այցելուներին։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:48, 3 Հունվարի 2010 (UTC)
Այո, համաձայն եմ, որ պարզ նշելուց հետո, որ դրանով հանդերձ, որ ոչ դե յուրե, և ոչ դե ֆակտո, Լեռնային Ղարաբաղը երբևէ Ադրբեջան պետության կամ տարածքի մաս չի կազմել, կարելի է նշել, որ Ադրբեջանի հանրապետությունը հետևյալ բաժանումն է հատկացնում մի հողամասի վրա, որ իրենը չէ: Սակայն ապշեցուցիչ է, որ Խորհրդարանում այդքան քննարկումից և աղբյուրի նշումից հետո, հոդվածում առանց աղբյուրի հայտնվում են հետևյալ սխալ արտահայտություններ՝
«Դե յուրե Ադրբեջանի տարածքի մեջ մտնոմ են նաև Արցախի Հանրապետության մարզերը...»
«Դե-յուրե Ադրբեջանի կազմում գտնվում է 59 շրջան, 11 քաղաք և 1 ինքնավար հանրապետություն - Նախիջևանի։»
Արդյոք այս թվերը ընդգրկում են նաև ԼՂի շրջանները: Նաև, ինչպես նշվեց Խորհրդարանի քննարկման մեջ, Նախիջևանը նաև դե ֆակտո է Ադրբեջանի մաս, և երբևէ դե յուրե նրան չի միացել: Սակայն ԽՍՀՄ-ի ժամանակ շրջանի հայաթափից հետո, պահանջ էլ չկա նրա հանդեպ: Խնդրեմ եթե հակառակն է ճիշտ, աղբյուրներ ներկայացնել: Chaojoker 08:59, 4 Հունվարի 2010 (UTC)
Նաև, կարծում եմ նշվելու պարագային, պետք է որևէ ձևով քարտեզում տարբեր ձևով ցույց տալ այն շրջանները, որ դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի մաս են, և այն շրջանները, որ միայն դե ֆակտո նրա մաս են, և այն շրջանները, որ որևիցե կերպ նրա մաս չեն և նշվում են ընդամենը Ադրբեջանի պետության տեսակետը ցույց տալու համար, որպեսզի թերիմացություն չառաջանա: Chaojoker 09:09, 4 Հունվարի 2010 (UTC)

Ես համաձայն եմ Chaojoker-ի հետ Արցախը, երբևէ մաս չի կազմել Ադրբեջանի Հանրապետությանը, հետևաբար այդ հատվածը հոդվածից ես հեռացրել եմ, փոխարենը ավելացրել եմ ԼՂՀ վարչ.բաժանմանը հղումը, սա ամենաճիշտ տարբերակն է, թե չէ ադրբ.ները նաև Երևանն իրենցը համարում, հո դրա մասին էլ այս հոդվածում չպիտի գրենք, այդ հատվածը կարելի է գրել Ադրբ. ՍՍՀ-ի վարչ. բաժանման մեջ:6AND5 08:00, 2 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]