Ալիաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալիաբադ
պարս.՝ علی‌آباد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԳոլեսթան
Շահրեստան Ալիաբադ
Բնակչություն52 838 մարդ (2016)[1]
Ալիաբադ (Իրան)##
Ալիաբադ (Իրան)

Ալիաբադ (պարս.՝ علی‌آباد), քաղաք Իրանի հյուսիսում, Գոլեսթան օսթանում, Ալիաբադ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 52 838 մարդ (2016)[1]։

Քաղաքը գտնվում է Գոլեսթան օսթանի կենտրոնական մասում` վարչական կենտրոն Գորգանից մոտ 32 կմ արևելք։ Քաղաքը տեղադրված է դաշտավայրի եզրին, որից անմիջապես հարավ սկսվում են արևելյան Էլբուրսի նախալեռները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 52 838 մարդ, որոնք կազմում էին 16 655 տնտեսություն[2]։ Ալիաբադը Գոլեսթան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Գորգանից, Գոնբադե Քաբուսից և Բանդար Թորքամանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 10 527[4] 31 173 36 950[5] 41 397[5] 46 183[6] 49 804[7] 52 838[2]

Բնակիչները հիմնականում մազանդարանցիներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/Portals/0/census/1395/results/abadi/CN95_HouseholdPopulationVillage_27.xlsx
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 29-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Golestan» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիաբադ» հոդվածին։