Բանդարե Գեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բանդարե Գեզ
պարս.՝ بَندِر گَز
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԳոլեսթան
ՇահրեստանԲանդարե Գեզ
Բնակչություն20 742 մարդ (2016)[1]
Բանդարե Գեզ (Իրան)##
Բանդարե Գեզ (Իրան)

Բանդարե Գեզ (պարս.՝ بَندِر گَز), նավահանգստային քաղաք Իրանի հյուսիսում, Գոլեսթան օսթանում, Բանդարե Գեզ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 20 742 մարդ (2016)[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Կասպից ծովի Գորգան ծոցի հարավային ափին՝ Բանդար Թորքաման քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք և 48 կմ դեպի արևմուտք Գոլեսթան օսթանի վարչական կենտրոն Գորգան քաղաքից։ Քաղաքը հայտնի է իր հատուկ բնության գեղեցկությամբ՝ ջրային տարածքներով, ծառերով և բնությամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 20 742 մարդ, որոնք կազմում էին 6 715 տնտեսություն[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1996 2006 2011 2016
Բնակիչ 6 100[3] 15 727[4] 17 923[5] 18 734[6] 20 742[2]

Բնակիչները հիմնականում մազանդարանցիներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 29-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. «IRAN: Golestan» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդարե Գեզ» հոդվածին։