Jump to content

Էդեր Միլիտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդեր Միլիտան
Éder Militão
Միլիտանը Պորտուի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Éder Gabriel Militão
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1998(1998-01-18)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Sertãozinho, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 186 սմ
Քաշ 79 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 3
Պատանեկան կարիերա
2010-2017 Բրազիլիա Սան Պաուլու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Բրազիլիա Սան Պաուլու 35 (3)
2018-2019 Պորտուգալիա Պորտու 29 (3)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2015 Բրազիլիա Բրազիլիա Մ17 5 (0)
2018-ներկա Բրազիլիա Բրազիլիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 17-ի, 2019

Էդեր Միլիտան (պորտ.՝ Éder Militão, հունվարի 18, 1998(1998-01-18)[1], Sertãozinho, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական և աջ պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Պաուլու[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլիտանը Սան Պաուլուի ակադեմիայի սան է[3][4]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հուլիսի 3-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պաուլիստայի գավաթի Իտուանոյի դեմ խաղում[5][6]։ Առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Պաուլիստայի գավաթի Ժուվենտուսի դեմ խաղում[7][8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Միլիտանը նշեց 2017 թվականի մայիսի 14-ին՝ Կրուզեյրոյի դեմ խաղում[9][10]։ Առաջին գոլը Սերիա A-ում խփեց սեպտեմբերի 17-ին՝ Վիտորիայի դեմ խաղում[11][12]։ Նոյեմբերի 12-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Վասկո դա Գամայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 83-րդ րոպեին[13][14]։ Սան Պաուլուի առաջին թիմի կազմում Միլիտանը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 7-ին Միլիտանը 5 տարվա պայմանագիր կնքեց Պորտուի հետ[15][16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 2-ին՝ Մորեյրենսեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[17][18]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ խմբային փուլի Շալկե 04-ի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը Պորտուի կազմում Միլիտանը խփեց նոյեմբերի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի Շալկե 04-ի դեմ խաղում[20]։ Պորտուգալիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2019 թվականի հունվարի 3-ին՝ Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[21]։ Ապրիլի 17-ին Միլիտանը գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Պորտուն երկու խաղերի արդյունքում պարտվեց 6-1 հաշվով[22]։ Բրազիլացին թիմի կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի և Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակիչներում, սակայն 2 դեպքում էլ Պորտուն հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Սպորտինգ Լիսաբոնին[23][24]։ 2018-19 մրցաշրջանում նա ընդգրկվեց Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[25]։ Ակումբի կազմում Միլիտանը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 14-ին Միլիտանը 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ[26][27], որը ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից[28]։ Ակումբը նրա համար վճարեց 50 միլիոն եվրո[29][30][31]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլիտանը ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Մ17 հավաքականի կազմում նա 2015 թվականին մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 5 հանդիպումներում։ Բրազիլիան դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ 0-3 հաշվով պարտվելով Նիգերիային[32]։

Բրազիլիայի ազգային հավաքական Միլիտանը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին՝ Միացյալ Նահանգների և Սալվադորի դեմ խաղերի համար՝ փոխարինելով վնասվածք ստացած Ֆագներին[33][34][35]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սալվադորի դեմ խաղում[36][37]։ 2019 թվականի մայիսին Միլիտանը ընդգրկվեց Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայի 23-հոգանոց կազմում[38][39]։ Նա խաղադաշտ դուրս եկավ միայն եզրափակչի Պերուի դեմ խաղում[40]՝ փոխարինելով Ֆիլիպե Կոուտինյոյին և օգնելով Բրազիլիային հաղթել 3-1 հաշվով ու նվաճել գավաթը[41][42]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 17-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սան Պաուլու 2016 Սերիա A 0 0 0 0 11 2 11 2
2017 22 2 0 0 22 2
2018 13 1 6 1 2 0 14 0 35 2
Ընդհանուր 35 3 6 1 2 0 25 2 68 6
Պորտու 2018–19 Պրիմեյրա Լիգա 29 3 6 0 9 2 3 0 47 5
Ռեալ Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 64 6 12 1 11 2 28 2 115 11

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 17-ի դրությամբ[43]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Ռեալ Մադրիդ

  • Իսպանիայի Սուպերգավաթ 2019/20
  • Լա Լիգայի չեմպիոն 2019/20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Brazil - Éder Militão - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. Calvin (2018 թ․ սեպտեմբերի 26). «Everton scouting young Brazil international». Royal Blue Mersey. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «Éder Militão: The Answer To Brazil's Right Back Woes?». Breaking The Lines (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. «Ituano vs. São Paulo - 3 July 2016 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. GloboEsporte.comItu, Por; SP. «Com time sub-20, São Paulo estreia na Copa Paulista contra o Ituano, em Itu». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. «São Paulo vs. Juventus - 18 September 2016 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. «São Paulo 4 x 0 Juventus - Tricolor goleia e garante vaga na próxima fase». Futebol Interior (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. «Cruzeiro Esporte Clube - São Paulo Futebol Clube, May 14, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  10. «Polivalente, Éder Militão comemora estreia pelo São Paulo». ESPN (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. «Esporte Clube Vitória - São Paulo Futebol Clube, Sep 17, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  12. «Vitória x São Paulo - Campeonato Brasileiro 2017-2017». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  13. «Club de Regatas Vasco da Gama - São Paulo Futebol Clube, Nov 12, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  14. «São Paulo e Vasco da Gama ficam no 1 a 1 em empate ruim para ambos». UOL Esporte (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  15. «BRIEF-FC Porto Signs 5-Year Deal With Player Eder Militao». Reuters (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. «OFFICIAL - Porto sign EDER MILITAO». GhanaSoccernet (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  17. «FC Porto - Moreirense FC, Sep 2, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  18. «Dragões marcaram cedo e depois tiveram medo dos seus fantasmas». www.dn.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  19. «FC Schalke 04 - FC Porto, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  20. «FC Porto - FC Schalke 04, Nov 28, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  21. «Desportivo Aves - FC Porto, Jan 3, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  22. «FC Porto - Liverpool FC, Apr 17, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  23. «FC Porto - Sporting CP, Jan 26, 2019 - Allianz Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  24. «Sporting CP - FC Porto, May 25, 2019 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  25. 25,0 25,1 SAPO. «FC Porto domina Onze do Ano da Primeira Liga». SAPO Desporto (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  26. «Official Announcement: Militão | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  27. «Eder Militao signs for Real Madrid from Porto». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  28. «Real Madrid confirm Militao deal as Porto defender becomes Zidane's first signing». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 14. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  29. Christenson, Marcus (2019 թ․ մարտի 14). «Real Madrid sign Brazilian defender Éder Militão from Porto for €50m». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  30. «Official: Real Madrid sign Militao». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մարտի 14. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  31. «Real Madrid agree €50m deal for Porto's Militao». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 14. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  32. «Brazil U17 - Nigeria U17, Nov 1, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  33. «Eder Militao joins Brazil squad | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  34. «Eder Militão Called Into Brazil Squad - Sambafoot.com, all About Brazilian Football». www.sambafoot.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  35. «Porto's Militao called up for Brazil friendlies - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  36. «Brazil - El Salvador, Sep 12, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  37. Polacek, Scott. «Neymar Incredible as Brazil Routs El Salvador in Friendly». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  38. «Brazil name Copa America squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  39. «Brazil Announce 2019 Copa America Squad». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  40. «Brazil - Peru, Jul 7, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  41. 41,0 41,1 Sport, Telegraph (2019 թ․ հուլիսի 7). «Brazil win first Copa America title in 12 years as Gabriel Jesus has eventful night». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  42. «Jesus takes center stage as Brazil win Copa America». Reuters (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  43. 43,0 43,1 «Eder Militão». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  44. «Melhores de setembro: Phellype e Shoya em destaque». Liga Portugal. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  45. «Melhores de outubro e novembro: Bas Dost e Luiz Phellype em destaque». Liga Portugal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  46. «Melhores de dezembro: Bruno Fernandes e Luiz Phellype em destaque». Liga Portugal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  47. «Melhores de janeiro: João Félix e Pedro Henrique em destaque». Liga Portugal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդեր Միլիտան» հոդվածին։