Jump to content

Խունիոր Ֆիրպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խունիոր Ֆիրպո
Junior Firpo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Héctor Junior Firpo Adamés
Քաղաքացիությունը Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն
Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 22, 1996(1996-08-22)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն
Հասակ 184 սմ
Քաշ 78 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 24
Պատանեկան կարիերա
2011-2012 Իսպանիա Ատլետիկո Բենամիլ
2012-2013 Իսպանիա Տիրո Պիխոն
2013-2014 Իսպանիա Պուերտո Մալագենյո
2014-2015 Իսպանիա Ռեալ Բետիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Իսպանիա Ռեալ Բետիս B 74 (8)
2018-2019 Իսպանիա Ռեալ Բետիս 38 (5)
2019-ներկա Իսպանիա Բարսելոնա 0 (0)
Ազգային հավաքական
2018-2019 Իսպանիա Իսպանիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 5-ի, 2019

Խունիոր Ֆիրպո (իսպ.՝ Junior Firpo, օգոստոսի 22, 1996(1996-08-22)[1], Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնայի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Խունիորը Ռեալ Բետիսի ակադեմիայի սան է[3][4][5]։ 2017 թվականի օգոստոսի 1-ին նա 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ տեղափոխվելով Բետիսի առաջին թիմ[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի փետրվարի 12-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով այս հանդիպման 54-րդ րոպեին[8]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 17-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[9][10]։ Ապրիլի 19-ին Խունիորը խաղի ավելացված ժամանակում խփեց Լաս Պալմասի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բետիսին[11]։ Իր առաջին մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[12]։

2018 թվականի օգոստոսի 19-ին Խունիորը երկարաձգեց իր պայմանագիրը Բետիսի հետ մինչև 2023 թվականը[13][14][15]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում իսպանացին անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Միլանի դեմ խաղում[16]։ Նոյեմբերի 11-ին Խունիորը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում՝ օգնելով Բետիսին հաղթել 4-3 հաշվով[17]։ Դեկտեմբերի 2-ին նա խփեց Ռեալ Սոսիեդադի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[18]։ Ռեալ Բետիսի կազմում Խունիորը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 4-ին Խունիորը 5 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ[19][20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն եվրո[22], և կպարտավորվի վճարել ևս 12 միլիոն եվրո բոնուսների դեպքում[23][24][25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խունիորը իրավասու է ներկայացնել Իսպանիան և Դոմինիկյան Հանրապետությունը միջազգային ասպարեզում[26][27]։ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին նա Դոմինիկյան Հանրապետության ազգային հավաքականի կազմում մասնակցեց Բրազիլիայի Մ23 հավաքականի դեմ ոչ պաշտոնական ընկերական խաղին[28]։ 2018 թվականի օգոստոսի 31-ին Խունիորը հրավիրվեց Իսպանիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքական[29]։ Իր դեբյուտը երիտասարդական թիմի կազմում նշեց սեպտեմբերի 6-ին՝ Ալբանիայի դեմ խաղում[30][31]։ 2019 թվականին Ֆիրպոն Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[32]՝ անցկացնելով 3 հանդիպում և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[33][34][35]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Բետիս 2017–18 Լա Լիգա 14 2 0 0 0 0 14 2
2018–19 24 3 1 0 4 0 29 3
Ընդհանուր 38 5 1 0 4 0 0 0 43 5
Բարսելոնա 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 38 5 1 0 4 0 0 0 43 5

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2019[33]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Spain - Junior Firpo - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. «Who is Junior Firpo, the Arsenal and Manchester City target?». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «Who is Junior Firpo? The £45m full-back linked with Liverpool and Man United». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Zulmé, Ney (2019 թ․ հունվարի 3). «Tactical Analysis: Who is Real Betis left-back Junior Firpo?». La Liga Analysis (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Junior amplía su vinculación con el Real Betis». realbetisbalompie (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Junior, 'bético' until 2021». Mediabase Sports. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. «Deportivo de La Coruña - Real Betis Balompié, Feb 12, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. «Real Betis Balompié - RCD Espanyol Barcelona, Mar 17, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. AS, Diario (2018 թ․ մարտի 17). «El Betis mira a Europa en la noche negra de Pau». AS.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «Real Betis Balompié - UD Las Palmas, Apr 19, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. «Junior Firpo | Football Stats | Real Betis | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. «Junior and Real Betis extend the existing contract between them until 2023». realbetisbalompie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. IANS (2018 թ․ օգոստոսի 19). «Real Betis defender Junior Firpo extends contract». Business Standard India. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. «Real Betis defender Junior Firpo extends contract to 2023». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. «AC Milan - Real Betis Balompié, Oct 25, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  17. «FC Barcelona - Real Betis Balompié, Nov 11, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  18. «Real Betis Balompié - Real Sociedad, Dec 2, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. «Barça sign Junior Firpo». www.fcbarcelona.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  20. «Barcelona sign Junior Firpo from Real Betis» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  21. «Barcelona sign Junior Firpo from Real Betis for £16.5m». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  22. «Barcelona Confirm €18m Junior Firpo Signing From Real Betis on 5-Year Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  23. «Barcelona sign Junior Firpo: Bl;augrana sign Real Betis defender in €18m deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  24. «Official: Barcelona sign Junior Firpo». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  25. Jones, Matt. «Barcelona Confirm Junior Firpo Signing on 5-Year Contract». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  26. España, Madrid (2018 թ․ նոյեմբերի 14). «Five things that you probably didn't know about Junior Firpo». Liga de Fútbol Profesional. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  27. «Who is Junior Firpo? The Arsenal and Man City-linked left-back who scored vs Barcelona | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  28. «Seleção olímpica arrasa a frágil República Dominicana em Manaus». Rolando a Bola (բրազիլական պորտուգալերեն). 2015 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  29. «OFFICIAL | Luis de la Fuente names Spain U21 squad for Albania and Northern Ireland». www.sefutbol.com (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  30. «Spain U21 - Albania U21, Sep 6, 2018 - UEFA European Under-21 Championship Qualifying - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  31. «Qualified for the European Championships: Spain Under-21's find way past dogged Albania to win 3-0». MARCA in English (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  32. UEFA.com. «Spain - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  33. 33,0 33,1 UEFA.com. «Spain beat Germany for fifth U21 title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  34. «Euro Under-21 Championship: Spain beat Germany in Udine to win title» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  35. Brewin, John (2019 թ․ հունիսի 30). «Spain U21 2-1 Germany U21: European Championship final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  36. «Junior Firpo». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]