Jump to content

Կլեման Լանգլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեման Լանգլե
Clément Lenglet
Լանգլեն Սևիլյայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Clément Nicolas Laurent Lenglet
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 17, 1995(1995-06-17)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 186 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 15
Պատանեկան կարիերա
2001-2007 Ֆրանսիա Մոնշևրեյ
2007-2010 Ֆրանսիա Շանտիյի
2010-2013 Ֆրանսիա Նանսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Ֆրանսիա Նանսի B 33 (6)
2013-2017 Ֆրանսիա Նանսի 77 (2)
2017-2018 Իսպանիա Սևիլյա 52 (3)
2018-ներկա Իսպանիա Բարսելոնա 24 (1)
Ազգային հավաքական
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 6 (0)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 14 (0)
2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 3 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 6 (0)
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 2 (0)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 10 (0)
2019-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 23-ի, 2019

Կլեման Լանգլե (ֆր.՝ Clément Lenglet, հունիսի 17, 1995(1995-06-17)[1], Մադրիդ, Իսպանիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնայի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանգլեն Նանսիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 27-ին՝ փոխարինելով Ռեմի Վալտերին Արլ-Ավինյոնի դեմ խաղում[3]։ 2014-15 մրցաշրջանի երկրորդ կեսին Լանգլեն դարձավ Նանսիի հիմնական թիմի խաղացող՝ անցկացնելով 25 հանդիպում այդ մրցաշրջանում։ 2016 թվականի օգոստոսի 11-ին՝ լիգայի գավաթի Շատորուի դեմ խաղում ֆրանսիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Նանսիի ավագի թևկապով[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի հունվարի 29-ին՝ Կլերմոնի դեմ խաղում[5][6]։

Փետրվարի 12-ին Լանգլեն հեռացվեց խաղադաշտից Օսերի դեմ խաղում՝ ստանալով կարմիր քարտ հանդիպման 22-րդ րոպեին[7]։ Իր երկրորդ գոլը խփեց ապրիլի 25-ին՝ Սոշոյի դեմ խաղում[8]։ 2016-17 մրցաշրջանում Լանգլեն անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ օգնելով Նանսիին հաղթել Լիգա 2[9] և տեղափոխվել Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոն[10]։ Իր առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 14-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[11]։ Նանսիի կազմում Լանգլեն անցկացրեց 83 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 4-ին Լանգլեն տեղափոխվեց Սևիլյա 5 միլիոն եվրոյի դիմաց[12][13]՝ փոխարինելով Տիմոտե Կոլոձեյչակին[14], ով տեղափոխվել էր Բորուսիա Մյոնխենգլադբախ[15][16]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 12-ին՝ Իսպանիայի գավաթի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[17]։ Իր առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց հունվարի 29-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[18]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Լանգլեն նշեց փետրվարի 22-ին՝ Լեսթերի դեմ խաղում[19][20]։

Իր առաջին գոլը Սևիլյայի կազմում Լանգլեն խփեց 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[21]։ Եվրոպական մրցաշարերում իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 1-ին՝ Չեմպիոնների Լիգայի Մոսկվայի Սպարտակի դեմ խաղում[22][23]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց ևս 8 հանդիպում Չեմպիոնների Լիգայում՝ օգնելով Սևիլյային հասնել մինչև քառորդ եզրափակիչ՝ 1/8 եզրափակչում պարտության մատնելով Մանչեսթեր Յունայթեդին[24][25]։ Յունայթեդի դեմ խաղից հետո ESPN FC-ն ընդգրկեց ֆրանսիացուն 1/8 եզրափակչի խորհրդանշական հավաքականում[26]։ 2017-18 մրցաշրջանից հետո Լանգլեով սկսեցին հետաքրքրվել Եվրոպայի գրանդ ակումբները, ինչպիսիք են Բարսելոնան[27][28][29], Արսենալը[30][31], Չելսին[32][33][34], Տոտենհեմը[35] և Մանչեսթեր Յունայթեդը[36][37][38][39]։ Սևիլյայի կազմում ֆրանսիացին անցկացրեց 73 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 12-ին Լանգլեն 5 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ[40][41][42]։ Ակումբը նրա համար վճարեց 35.9 միլիոն եվրո[43][44][45]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իսպանիայի սուպերգավաթի Սևիլյայի դեմ խաղում[46] և օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով ու նվաճել գավաթը[47][48]։ Սեպտեմբերի 23-ին Լանգլեն հեռացվեց խաղադաշտից Ժիրոնայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 35-րդ րոպեին[49][50]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 31-ին՝ Իսպանիայի գավաթի Կուլտուրալ Լեոնեսայի դեմ խաղում[51][52]։ 2019 թվականի ապրիլի 20-ին ֆրանսիացին գոլ խփեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[53][54]։ Մայիսի 25-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակչի Վալենսիայի դեմ խաղում[55], սակայն Բարսելոնան պարտվեց 2-1 հաշվով[56][57]։ Իր առաջին մրցաշրջանւմ Լանգլեն անցկացրեց 45 հանդիպում[58]՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և Բարսելոնայի հետ հաղթելով Լա Լիգան[59][60]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանգլեն ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում նա 2012 թվականին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[61], սակայն Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից[62]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Լանգլեն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մայիսի 21-ին՝ Բոլիվիայի, Անդորրայի և Թուրքիայի դեմ խաղերի համար[63][64][65]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անդորրայի դեմ խաղում[66][67]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[68]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նանսի 2013–14 Լիգա 2 3 0 0 0 0 0 3 0
2014–15 22 0 2 0 2 0 26 0
2015–16 34 2 1 0 1 0 36 2
2016–17 Լիգա 1 18 0 0 0 2 0 20 0
Ընդհանուր 77 2 3 0 0 0 5 0 85 2
Սևիլյա 2016–17 Լա Լիգա 17 0 1 0 1 0 19 0
2017–18 35 3 8 0 11 1 54 4
Ընդհանուր 52 3 9 0 12 1 0 0 73 4
Բարսելոնա 2018–19 Լա Լիգա 23 1 9 1 12 0 1 0 45 2
2019–20 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 24 1 9 1 12 0 1 0 46 2
Կարիերայի ընդհանուր 153 6 21 1 24 1 6 0 204 8

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[68]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանսի

Բարսելոնա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - C. Lenglet - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  3. «AS Nancy-Lorraine - Athlétic Club Arlésien, Sep 27, 2013 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  4. «AS Nancy-Lorraine - LB Châteauroux, Aug 11, 2015 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  5. «AS Nancy-Lorraine - Clermont Foot Auvergne 63, Jan 29, 2016 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  6. «Nancy - Clermont : 3-1». CLERMONT FOOT 63. 2016 թ․ հունվարի 29. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  7. «AJ Auxerre - AS Nancy-Lorraine, Feb 12, 2016 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  8. «AS Nancy-Lorraine - FC Sochaux-Montbéliard, Apr 25, 2016 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  9. 9,0 9,1 s.r.o., LiveSport. «Ligue 2 2015/2016 Standings, Soccer France League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  10. «Ligue1.com - Nancy back in the big time!». www.ligue1.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  11. «AS Nancy-Lorraine - Olympique Lyon, Aug 14, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  12. «Nancy's Lenglet completes move to Sevilla». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  13. «Sevilla complete €5m Lenglet signing - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  14. «Sevilla bring in Lenglet as Kolodziejczak completes Gladbach switch». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հունվարի 4. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  15. «Gladbach sign Sevilla defender Kolodziejczak». ESPN. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  16. «Gladbach sign Sevilla's Timothee Kolodziejczak | Borussia Mönchengladbach | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  17. «Sevilla FC - Real Madrid, Jan 12, 2017 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  18. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Jan 29, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  19. «Sevilla FC - Leicester City, Feb 22, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  20. Murray, Scott (2017 թ․ փետրվարի 22). «Sevilla 2-1 Leicester City: Champions League last 16, first leg – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  21. «Sevilla FC - RCD Espanyol Barcelona, Aug 19, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  22. «Sevilla FC - Spartak Moscow, Nov 1, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  23. «Sevilla 2 Spartak Moscow 1: Lenglet and Banega complete revenge mission». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  24. «Manchester United 1-2 Sevilla (agg: 1-2)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  25. Wallace, Sam; Bull, J. J. (2018 թ․ մարտի 13). «Man Utd 1 Sevilla 2: Woeful United dumped out of Europe as Ben Yedder punishes Mourinho's negative tactics». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  26. «De Gea, Mane, Muller in UCL Best XI». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  27. «Transfer Market: Barcelona to mount final offensive for Lenglet - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  28. «Barcelona to Hold Final Talks With Clément Lenglet to Convince Sevilla Defender on Camp Nou Move». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  29. «Barcelona transfer news: Clement Lenglet to meet Pablo Machin before making future call | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  30. Guest, Rob (2018 թ․ հունիսի 10). «Arsenal & Chelsea discover the date when Lenglet will decide on his future». footballlondon. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  31. «Manchester United, Chelsea, and Arsenal in Three-Way Battle For Clément Lenglet». The Sportsman (անգլերեն). 2018 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  32. «Chelsea hijack Manchester United's £31m transfer by opening talks». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  33. Sport (2018 թ․ հունիսի 8). «Chelsea move for Barcelona target Clement Lenglet». sport (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.(չաշխատող հղում)
  34. «FF: Chelsea met with Sevilla breakout star Clément Lenglet's representatives». We Ain't Got No History. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  35. Martin, Antony. «Clement Lenglet would be the ideal Toby Alderweireld replacement at Tottenham, available for £30.8m». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  36. Fay, Richard (2018 թ․ հունիսի 7). «Manchester United target Clement Lenglet open to move». men. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  37. «Manchester United transfer rumours: Fred, Clement Lenglet, Anthony Martial». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  38. «Manchester United make approach for Sevilla defender Clement Lenglet». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  39. AS, Diario (2018 թ․ հունիսի 5). «Mourinho makes a move for Sevilla's Clement Lenglet». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  40. «Barcelona transfer news: Barcelona sign €36m Lenglet from Sevilla | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  41. «Barcelona sign Clement Lenglet on five-year deal from Sevilla». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  42. «Barcelona sign Clement Lenglet from Sevilla». Barca Blaugranes. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  43. «Clément Lenglet joins Barça | FC Barcelona». FC Barcelona (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  44. «Clement Lenglet: Barcelona sign Sevilla centre-back and add £265m release clause». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  45. «Barcelona announce signing of Sevilla's Lenglet». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  46. «FC Barcelona - Sevilla FC, Aug 12, 2018 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  47. 47,0 47,1 «Barcelona beat Sevilla 2-1 to win Spanish Super Cup in Morocco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  48. «Spanish Super Cup 2018: Barcelona 2-1 Sevilla match report». AS.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  49. «FC Barcelona - Girona FC, Sep 23, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  50. «Barcelona 2 Girona 2: Stuani brace punishes Lenglet red». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  51. «Cultural Leonesa - FC Barcelona, Oct 31, 2018 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  52. «FT. Cultural Leonesa 0-1 Barcelona: Lenglet brings Barca the win. Follow our LIVE match blog!». Tribuna.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  53. «FC Barcelona - Real Sociedad, Apr 20, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  54. «Barcelona 2 Real Sociedad 1: Leaders edge closer to La Liga title». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  55. «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  56. «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi's best efforts». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  57. «Copa del Rey final: Valencia end Barcelona's double dream» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  58. «Clement Lenglet | Football Stats | Barcelona | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  59. 59,0 59,1 Reuters (2019 թ․ ապրիլի 27). «Barcelona win La Liga title as Lionel Messi goal secures victory over Levante». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  60. «Messi downs Levante to seal La Liga title for Barcelona». The Independent (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  61. «2012 UEFA European Under-17 Championship technical report» (PDF).
  62. «U17-Europameisterschaft 2012 - Matchday overview 11/12». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  63. «France Squad Call-Ups: 7 Premier League Stars Feature, Lenglet Earns Spot & Lacazette Snubbed». 90min.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  64. «Didier Deschamps announces squad to face Bolivia, Turkey & Andorra | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  65. «France call up Lenglet for Bolivia friendly, Euro qualifiers». France 24 (անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  66. «Andorra - France, Jun 11, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  67. «Andorra 0-4 France: World champions bounce back from Turkey defeat to move top of Group H» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  68. 68,0 68,1 «Clément Lenglet». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեման Լանգլե» հոդվածին։