Jump to content

Կարեն Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Պողոսյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1932(1932-11-21)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 26, 2016(2016-03-26) (83 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունայգեգործ և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)ՀՀ գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն[1]
Գործունեության ոլորտխաղողագործություն[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան[1]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1973)
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրՍուրեն Պողոսյան[1]

Կարեն Սուրենի Պողոսյան (նոյեմբերի 21, 1932(1932-11-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2016(2016-03-26)), հայ այգեգործ-ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1973 թ.), պրոֆեսոր (1988 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.), ՀԳԳԱ (1997 թ.) ակադեմիկոս։

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Պողոսյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1974 թվականից եղել է խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ (1999 թվականից՝ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն) բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ։ Իտալիայի խաղողի և գինու ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ (1991 թ.), Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1998 թ.)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են խաղողի վազի ցրտադիմացկունության ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, ՀՀ խիստ ցամաքային կլիմա ունեցող մարզերում վազի բարձրաբուն (առանց այգեթաղի) մշակությանը։ Մշակել է բազմամյա բույսերի ցրտադիմացկունության մեխանիզմի տեսական հիմունքները։ Մասնակցել է խաղողի ցրտադիմացկուն (մինչև -28 աստիճան) 9 նոր սորտերի ստեղծմանը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Կ. Տիմիրյազևի անվան ոսկե մեդալ, 1981 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Физиологические особенности морозоустойчивости виноградного растения. Е., 1975.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 370.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Պողոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 370