Jump to content

Սուրեն Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Պողոսյան
Ծնվել էդեկտեմբերի 23, 1908(1908-12-23)[1]
Վերին Կարմիրաղբյուր, Հայաստան[1]
Մահացել էնոյեմբերի 21, 1988(1988-11-21) (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան, գինեգործ և ընտրասերիչ
ԱնդամակցությունRussian Academy of Agricultural Sciences?[1]
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1931)
Կոչումպրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1954)
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ արծաթե մեդալ ԺՏՆՑ արծաթե մեդալ ԺՏՆՑ արծաթե մեդալ ԺՏՆՑ արծաթե մեդալ ԺՏՆՑ արծաթե մեդալ և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Կարեն Պողոսյան
Սուրեն Պողոսյանի հուշատախտակը Երևանում

Սուրեն Համբարձումի Պողոսյան (դեկտեմբերի 23, 1908(1908-12-23)[1], Վերին Կարմիրաղբյուր, Հայաստան[1] - նոյեմբերի 21, 1988(1988-11-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կենսաբան, խաղողագործ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1962), Լենինի անվան ՀամԳԳԱ թղթակից անդամ (1956), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀամԳԳԱ բուսաբուծության և սելեկցիայի բաժանմունքի խաղողագործության սեկցիայի նախագահ (1963), Իտալիայի խաղողի և գինու ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ (1968

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Պողոսյանը ծնվել է Շամշադինի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1938-1941 և 1945-1949 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ կենսաբանության ինստիտուտի բույսերի գենետիկայի բաժնի վարիչ, 1949 թվականից՝ Հայկական խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ի խաղողի սելեկցիայի և խաղողագրության բաժնի վարիչ։ Մշակել է բարձր շաքարայնությամբ գինու և սեղանի խոշորապտուղ խաղողի, ինչպես նաև ցրտա-հիվանդադիմացկուն սննդային բարձրարժեք և հետերոզիսային սորտերի ստեղծման հիմունքները։ Ստեղծել է (աշխատակիցների հետ) սեղանի և գինու խաղողի սորտեր, որոնցից 20-ը («Սևան», «Զվարթնոց», «Մասիս», «Գեղարդ», «Շահումյանի», «Մուսկատ», «Սուսաննա», «Մուսկատ երևանյան», «Մուսկատ հայկական», «Տոկուն», «Հադիսի» և այլն) շրջանացված են ՀՀ Արարատյան դաշտում և հյուսիսարևելյան գոտում, իսկ «Կարմրահյութը»՝ Ուկրաինայում, «Ազատենին»՝ Ղրղզստանում։ Նրա հեղինակությամբ հրատարակվել է «ՀՍՍՀ ամպելոգրաֆիա» (հատոր 2, 3, 1962, 1981) աշխատությունը։

Գիտական աշխատանքները վերաբերում են խաղողի վազի գենետիկայի, սելեկցիայի և սորտաուսումնասիրության գիտությունների հիմունքների մշակմանը։ Սուրեն Պողոսյանը ՀԽՍՀ-ում խաղողի գիտական սելեկցիայի հիմնադիրն է[2][3]։

Թաղված է Երևանի «Շահումյան» գերեզմանատանը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ԳԱ Միչուրինի անվան ոսկե մեդալ, 1986
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ 5 ոսկե և 5 արծաթե մեդալներ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Селекция столовых и технических сортов винограда, Ереван: Айастан, 1985 . 200 с.
  • Методические указания по селекции винограда, Ереван: Айастан, 1974 . 228 с.
  • Հայաստանի այգեգործության արտադրական մասնագիտացումը և սորտաշրջանցումը ըստ գյուղատնտեսական գոտիների, Երևան։ ՀՍՍՌ գյուղմինիստրության գյուղատնտեսական գիտական գլխավոր վարչության հրատարակչություն, 1959։
  • О природе семенных растений стародавних сортов корнесобственного винограда и их гибридов, Ереван: Изд-во АН АрмССР, 1955.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 372.
  2. Սուրեն Համբարձումի Պողոսյան(չաշխատող հղում)
  3. %20%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%B6%20%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB, «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Պողոսյան, Սուրեն Համբարձումի». koha.anau.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  4. «The memorial of Poghosyan Suren (Սուրեն Պողոսյան Համբարձումի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 372
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Պողոսյան» հոդվածին։