Jump to content

Հայաստանի դատական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության դատական համակարգ, Հայաստանի տարածքում արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ։

Դատական իշխանությունը պետական իշխանության հատուկ, անկախ մարմիններին՝ դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ դատավարական կարգով քննել իրավական վեճերն օրինակության, մարդու իրավունքների պաշտպանության և վերականգման նպատակով։

Դատական իշխանության հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական իշխանության հատկանիշները՝ իշխանությունների տարանջատման համակարգում, հանդիսանում են անկախությունը, ինքնուրույնությունը և առանձնացվածությունը։

Դատական իշխանության անկախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանը և դատավորները չպետք է կախված լինեն ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր պետական մարմիններից, կազմակերպություններից ու անհատներից, նաև՝ վերադաս դատարաններից։ Դատարաններն իրենց գործառույթները կատարում են զերծ մնալով որևէ ազդեցությունից կամ ներգործությունից։

Դատական իշխանության ինքնուրույնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարաններն գործում են առանց ինչ-որ ենթակայության, օրենքով իրենց տրված լիազորությունների հիման վրա։ Դատարանների կայացրած որոշումները անքակտելի են և չունեն ինչ-որ մեկի հաստատման կարիքը։ Դատարանի որոշումը, որն օրինական ուժի մեջ է, կատարումն պարտադիր է բոլորի համար։

Դատական իշխանության առանձնացվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական համակարգը չի ենթարկվում և չի հարում պետական իշխանության որևէ այլ համակարգի։ Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգը լրիվ մեկուսացված է այլ իշխանություններից։ Օրենսդիր մարմինն ընդունում է օրենքներ, որոնց համապատասխան կազմակերպվում և գործում են դատարանները։

Դատական իշխանությունը պատկանում է բացառապես դատարաններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է։ Դատարանը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։

Հայաստանի դատական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական համակարգը պետության բոլոր դատարանների ամբողջությունն է, որը միավորում է ընդհանուր խնդիրներ ունեցող, միասնական սկզբունքներով կազմակերպված և գործող, միմյանց հետ արդարադատության իրականացման հարաբերություններով կապված բոլոր դատարաններին։ Հայաստանի դատարանների ամբողջությունը բաժանվում է երկու ենթահամակարգերի՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակագիտություն, 11-րդ դասարանի դասագիրք, հեղինակներ Գ. Ղազինյան, Ա. Վաղարշյան, Ա. Գյուլբուդաղյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]