Jump to content

Շնախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Թունաթափազգիներ
Ցեղ Շնախոտ
Լատիներեն անվանում
Cynanchum



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Շնախոտ (լատին․՝ Cynanchum), թունաթափազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4-5 տեսակ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • Շնախոտի սուր (C. acutum

Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային շրջաններում, Երևանի շրջկայքում։ Աճում է թփուտներում, գետափերին, խոտածածկ լանջերին, ցանքերում և այլն։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը փաթաթվող է, բարձր՝ մինչև 1,5 մ։ Տերևները հակադիր են, սրտաձև, երկար տերևակոթերով։ Ծաղկաբույլը գագաթնային կամ անութային հովանոց կամ վահանիկ է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։

Պտուղը միայնակ տերևապտուղ է։ Սերմերը փուփուլիկով են։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է որպես դեղաբույս։ Այն պարունակում է գլիկոզիդներ, կաուչուկ (տերևներն ու ցողունները)։ Պտուղների և սերմերի պատրաստուկներն օգտագործում են սրտային անբավարարության դեպքում։ Մեղրատու է և գեղազարդիչ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 18. Cynanchum Linnaeus(անգլ.) // Flora of China. — 1995. — Т. 16. — С. 205—223.
  • Ulrich Meve, Sigrid Liede-Schumann։ Taxonomic dissolution of Sarcostemma (Apocynaceae: Asclepiadoideae). In։ Kew Bulletin. Band 67, Nummer 4, 2012, S. 751–758 (doi:10.1007/s12225-012-9384-2).
  • Ulrich Meve, Sigrid Liede-Schumann։ Erratum to: Taxonomic dissolution of Sarcostemma (Apocynaceae: Asclepiadoideae). In։ Kew Bulletin. Band 68, Nummer 1, 2013, S. 187–188 (doi:10.1007/s12225-013-9435-3).
  • Sigrid Liede-Schumann, Stefan Dötterl, Margit Gebauer, Ulrich Meve։ A RAPD study of the Sarcostemma group of Cynanchum (Apocynaceae-Asclepiadoideae-Asclepiadeae). In։ Organisms Diversity & Evolution. Band 13, Nummer 1, 2013, S. 15–31 (doi:10.1007/s13127-012-0099-x).
  • D. J. Goyder & S. Liede-Schumann։ Notes on Cynanchum and Pentarrhinum (Apocynaceae: Asclepiadoideae) in tropical Africa. In։ Kew Bulletin, Volume 63, 2008, S. 463-466.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնախոտ» հոդվածին։