Jump to content

Թեղեակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Թեղեակ
Teyvaz
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԻՀՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
ԲԾՄ1690 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն341 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Թեղեակ (Ադրբեջան)##
Թեղեակ (Ադրբեջան)

Թեղեակ (այժմ կոչվում է Թեյվազ ադրբ.՝ Teyvaz), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղեակ գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում[1], Շահկերտ գյուղից 4․5-5 կմ արևմուտք։ Բարձր լեռնային գոտում հիմնված գյուղ էր, որը առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարում Ստեփանոս Օրբելյանը։

Գրավոր աղբյուրներում շատ քիչ տեղեկատվություն կա գյուղի մասին։ Գյուղը միջնադարում զբաղվել է առևտրով, քանի որ գտնվում էր Նախիջևան-Ապրակունիս-Շահկերտ-Զանգեզուր բանուկ երթուղու վրա։

Գյուղի տապանաքարերի արձանագրությունները վկայում էին, որ մինչև 1850-ական թվականները այնտեղ էին գնակվում հայերը[2]։

Արհեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

13-18-րդ դարերում գյուղում զարգացած էր քարկոփությունն ու շինարարությունը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի ճարտարապետական հուշարձանները 20-րդ դարում արդեն ավերակներ էին[1]։ Գյուղն ունեցել էր եկեղեցի, որից արևելք գերեզմանոցն էր։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

11-12-րդ դարերի եկեղեցին կառուցված էր գյուղի կենտրոնական հատվածում։ Գրավոր աղբյուրներում և վիմական արձանագրություններում եկեղեցու անունը չի պահպանվել։ Ունեցել էր քառամույթ եռանավ բազիլիկ հորինվածք։ Կառուցված էր սրբատաշ և կոփածո քարերով։ Ավանդատները կառուցված էին աբսիդի երկու կողքերին։ Վերանորոգվել էր 17-րդ դարում։

Գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի արևելյան կողմում գտնվող հայկական գերեզմանատունը վերգրվում է 13-16-րդ դարերին, որտեղ 1980-ականների դրությամբ կար 87-90 քառանկյունի խաչքարեր ներկայացնող տապանաքարեր։ Տապանաքարերից 32 արձանագիր էին։ Տապանաքարերի մեծ մասը մամռապատ էին ու կիսով չափ թաղված հողի մեջ կամ տեղահան են արված[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 75-76, էջեր 75-76 — 224 էջ։ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ԱյվազյանՀուշ» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 114